TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արտակարգ դեպք Երևանում. սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 3 պատանի

18:56 14.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում: Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն […]

̰
Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում

17:41 14.12.2019

Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ., ծնված 1997 թ.) վրաերթի է ենթարկել […]

̰
Ստամբուլի օդանավակայանում առգրավել են ռեկորդային քանակությամբ թմրամիջոցներ

16:44 14.12.2019

Ստամբուլի օդանավակայանի բեռների տերմինալում մաքսայինները առգրավել են ռեկորդային քանակությամբ թմրանյութերի խմբաքանակ: Խոսքն ավելի քան 1.7 տոննայի մասին է: Նշվում է, որ սրանք նոր սերնդի՝ կրատոմ դեղամիջոցներ են: Թուրքիայի իրավապահները առաջին անգամ են այսպիսի թմրամիջոց առգրավում: Թմրամիջոցների բեռն ուղարկվել էր Ինդոնեզիայից և ուղևորվում էր Միացյալ Նահանգներ: Ներկայում կատարվում է հետաքննություն: İstanbul Havalimanı’nda ABD’ye gidecek bir kargonun […]

̰
Ռանչպար գյուղի ջրանցքում ջուրը կասկածելի գույն է ստացել. ահազանգ

16:40 14.12.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել՝ հրավիրելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը Ռանչպար գյուղի ջրանցքով հոսող ջրի գույնի վրա: Նա մասնավորապես նշել է, որ ջուրը կասկածելի գույն է ստացել, և պետք է այն հրատապ փորձաքննության ենթարկել: https://www.facebook.com/life.dok/videos/427786888102031/?__xts__[0]=68.ARD77648INvRoD-6h-7KGmFbMBw07NOXY9YQqqhyFWhFA7Gl2621Hy2A5zQT9WWrwkfb0bVrgZxOvgiPuW8nmSIuqa8uEVHP0vaf_egTeh3OfQdrg7D8YoM9jpMgTTEu7JFqDLTHBXElyH0F4cE_8uPJ_HxF2Q0kX4NX2ugq5gCqh_H0rWJgMm-j6Gi4t-R81MeJSntVBUieIZp1rx4Nr2j486usL5Vfj5k6aE3xHLGwQW3GlVzZEMdQtQQEE-dRNQ-VxpS0Hyv4jvFcfG0FxO_qS0AxLsYqsAxIXgagYRbRTzCai4IsGd2c4_A5tIq69gNCzQcddavShzvg1wvnMK9T0_jzAfCarhfFngC8&__tn__=-R

̰
«Ծովակալ Կուզնեցով»-ում հայտնաբերել են երկրորդ զոհի դին

16:30 14.12.2019

Մուրմանսկում գտնվող «Ծովակալ Կուզնեցով» հածանավում հայտնաբերել են ևս մեկ զոհի դի: Այս մասին Life-ին են հաղորդել շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները: Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատվել է  Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայության կողմից: Ստացվում է, որ հածանավում բռնկված խոշոր հրդեհը երկու մարդու մահվան պատճառ է դարձել: Առաջին զոհի մարմինը հայտնաբերվել է նախօրեին: Մեկ այլ անհետ կորած […]

̰
Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը

15:11 14.12.2019

Նոյեմբերի 14-ին Փափազյան փողոցի խանութներից մեկից գողացել էին «Թել-Սել» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը, որը դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Եղվարդի խճուղուց բերման է ենթարկվել բաժին, ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու […]

̰
Խոշոր հրդեհ Ֆրանսիայի նավթամշակման գործարաններից մեկում

14:25 14.12.2019

Ֆրանսիայի հյուսիսային Գոնֆրևիլ Լ’ Օրշե քաղաքի նավթային ընկրություններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Խոշոր հրդեհ է բռնկվել գործարանի այն հատվածում, որտեղ զտում են նավթը: Այս մասին հայտնել է France Info-ն: Փրկարարներն այժմ կրակը վերցրել են իրենց հսկողության տակ: Բարեբախտաբար, չկան զոհեր և վիրավորներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարանը դադարեցրել է օրական 253 հազար բարել նավթի արտադրությունն […]

̰
«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցների իրացումը

14:14 14.12.2019

ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019թ․ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ զանգվածի ներնետում հիմնարկի տարածք։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած խմբի ծառայողների կողմից հայտնաբերվել է փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել երկաթե երկու ծխնի։ Հայտնաբերվածում […]

̰
Նիգերիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 25 զոհ կա

14:07 14.12.2019

Նիգերիայի հյուսիս-արևելքում  ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 25 մարդ է զոհվել, մեկ հոգի էլ լուրջ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հայտնում է Синьхуа-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: «Հինգշաբթի օրն ավտոբուսը, որում 22 մարդ կար, բախվել է 4 հոգու տեղափոխող մեքենայի: Հաստատվել է հիվանդանոց տեղափոխված 25 տուժածների մահը: Բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում […]

̰
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

13:14 14.12.2019

Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

̰
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը ծեծել է բժշկին

12:43 14.12.2019

«Արաբկիր» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ  սույն թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված […]

̰
Ապարան-Քուչակ և Սևան-Ծաղկունք ավտոճանապարհներին ձյան մեջ մեքենաներ են մնացել

10:40 14.12.2019

Դեկտեմբերի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարան-Քուչակ և Սևան-Ծաղկունք ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:

̰
Ստեփանավանում մոտ 2500 հակ անասնակեր է այրվել

09:40 14.12.2019

Դեկտեմբերի 14-ին՝ժամը 00:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 2500 հակ կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։55-ին։ Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ […]

̰
Տարոնի ոստիկանները բացահայտել են Վանաձորի թիվ 5 դպրոցից կատարված համակարգիչների գողությունը

23:57 13.12.2019

ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում դեկտեմբերի 11-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Վանաձորի թիվ 5 դպրոցի 2-րդ հարկում գտնվող համակարգիչների դասասենյակ և գողացել լուսացրիչ, դյուրակիր համակարգիչներ՝ պատճառելով 600․000 դրամի նյութական վնաս։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին գողությունը […]

̰
Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ

22:56 13.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի տղամարդ, որ մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել։ Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են նրա ինքնությունը։ Ըստ նախնական […]

̰
Դանակահարություն Երևանի դպրոցներից մեկում․ 12-րդ դասարանի աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

21:22 13.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաներում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 բժիշկների հերթապահ խումբը «ձախ թիակային և աջ նստատեղի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի թիվ 184 […]

̰
Խոշոր հրդեհ Մոսկվայում

17:47 13.12.2019

Մոսկվայի Վարշավայի մայրուղու տարածքում գտնվող պահեստներում ծագած հրդեհն արդեն երեք հազար քառակուսի մետր տարածք է ընդգրկում: Սկսվել է տանիքի փլուզումը: Ուղղաթիռից արված կադրերը ցույց են տալիս, որ հսկայական պահեստային համալիրի մեծ մասը այրվում է: Ըստ վերջին տեղեկությունների ՝ մեկ փրկարար վիրավոր է: Նա բժիշկների հսկողության տակ է:

̰
Տղամարդը 70․000 դոլար էր գողացել և թաղել տնամերձ հողամասում

17:20 13.12.2019

Դեկտեմբերի 11-ին՝ ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ կոտրել են իր չգործող ընկերության պահեստի երկաթե դռան փականը, մտել ներս ու 70․000 դոլար գողացել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տեղում պարզեցին կատարվածի որոշ հանգամանքներ։ Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, […]

̰
Հրդեհ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում

14:57 13.12.2019

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:55-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում, այրվում է կուտակած ածուխ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Այվազովսկու փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող նախկին «Մետալո բազա» գործարանի մոտ 80 քմ վարձակալած տարածքում (այժմ […]

̰
Գերմանիայում բազմաբնակարան շենք է պայթել․ կա 25 տուժած

14:43 13.12.2019

Գերմանական Բլանկենբուրգ քաղաքում բազմաբնակարան շենքում պայթյունի հետևանքով 25 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Հաղորդվում է, որ այս պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:55-ին: Նախնական տվյալներով՝ տուժողների թիվը դեռ 25 է: Ներկա դրությամբ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ծառայողներն ու օպերատիվ աշխատակիցները: Պարզվում են բոլոր հանգամանքները: Աշխատանքներում ընդգրկվել են երեք ուղղաթիռներ:

̰
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

13:59 13.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 36 FZ 917 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 PA 816 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության […]

̰
Սպանության փորձ Տավուշի մարզում. 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ

12:04 13.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 11.12.2019թ.` ժամը 22:15-ին, Դիլիջանի ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի 31-ամյա տղամարդ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. […]

̰
Վթար Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

09:34 13.12.2019

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Skoda Octavia» (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1991 թ.) մակնիշների […]

̰
Հայ լրագրողուհին դատի է տալու տղամարդուն, որը տեսախցիկի առջև հարվածել է նրա հետույքին

22:40 12.12.2019

Հեռուստալրագրողը, որը լուսաբանում էր ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում բարեգործական մրցավազքը, ցանկանում է դատի տալ այն մարդուն, որը սեռական ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ: Երկուշաբթի օրը Ալեքս Բոզարջյանը սեռական ոտնձգության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Սավաննայի բաժնում: Չորեքշաբթի օրը ոստիկանության բաժանմունքից NBC News-ին հայտնել են, որ գործը գտնվում է քննության փուլում: Բոզարջյանը շաբաթ օրն ուղիղ […]

̰
Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին ավտոմեքենան 200մ գլորվել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

21:58 12.12.2019

Դեկտեմբերի 12-ին` ժամը 17:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Վ., ծնված 1979 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից խոշոր չափի մետամֆետամին է հայտնաբերվել

20:51 12.12.2019

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Հ.-ին: Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել […]

̰
Երթուղայինի վարորդը 10-ամյա երեխային ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է

20:45 12.12.2019

Ֆեյսբուքյան օհտատերերից Դիանա Թորգոմյանն ահազանգում է, որ Երևանի թիվ 13 համարի երթուղային ավտոբուսի վարորդը 10 տարեկան դպրոցական երեխային ճանապարհի կեսից ստիպել է ավտոբուսից իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը մյուս ուղևորներին խանգարում է և ամենակարևորը՝ փողը վերցնելուց հետո։ «Երեխան հայերեն գրեթե չի հասկանում, բա՞ որ տան ճանապարհը չգտներ և մի վատ բան լիներ, ո՞վ էր դրա համար […]

̰
Կինը որդուն տեսնելու համար ինքնակամ նստել է ամուսնու մեքենան. ՔԿ-ն՝ կնոջ առևանգման դեպքի մասին

18:26 12.12.2019

Քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացրել՝ արձագանքելով իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ահազանգին, թե իրենց կենտրոնում ապաստանած կնոջն ամուսինն առևանգել է, և թե նրա կյանքին վտանգ է սպառնում: «Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում բռնության դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել առերեսում կնոջ և ամուսնու միջև: Առերեսման գործողություններն ավարտելուց, բաժնից դուրս […]

̰
Արթիկում ամուսինն առևանգել է կնոջը. իրավապաշտպանն ահազանգում է վերջինիս կյանքին սպառնացող վտանգի մասին

18:11 12.12.2019

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում ահազանգել է Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանի կանանցից մեկի կյանքին սպառնացող վտանգի մասին: «Հենց հիմա մեր շահառուներից մեկի կյանքը վտանգված է։ Հայաստանի իրավապահ համակարգը դեռևս ունակ չէ կանանց պաշտպանել բռնությունից։ Այսօր Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում գտնվող կանանցից մեկին ուղեկցել են Արթիկ, որտեղ նախատեսվում էր կատարել քննչական գործողություններ։ Արդյունքում կինը առևանգվել է […]

̰
Ինչպես է առյուծը տանջում կրկեսի վարժեցնողին

18:00 12.12.2019

Պակիստանում Կաննու Պիրադիտտան անունով վարժեցնողը ցանկացել է կերակրել սպիտակ առյուծին: Տղամարդը երկաթե ճաղերի արանքից մսի կտորներ է գցել, իսկ առյուծը հարձակվել է նրա վրա և վնասել ձեռքը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կրկեսի աշխատակիցը փորձում ազատվել առյուծի ճիրաններից: Հատկանշական է, որ տղամարդու գործընկերները նրա կողքին են և նրան չեն օգնում:

̰
BACK_TO_TOP