Հայտնի է՝ ով է Երևանում դանակահարել 3 պատանիներին․ նոր մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.17 oC

Հայտնի է՝ ով է Երևանում դանակահարել 3 պատանիներին․ նոր մանրամասներ

20:34 15.12.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 14-ին, դանակահարված վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ամբողջական տվայլները, և թե որտեղից են նշվածները տեղափոխվել հիվանդանոց:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, Խորենացու փողոցի 29 հասցեում գտնվող Ոսկու շուկայի մոտ նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 17-ամյա Մարտիկ Ո.-ի հետ, ով էլ կասկածվում է Երևանի բնակիչներ, 18-ամյա Հովսեփ Մ.-ին, 17-ամյա Սերգեյ Ղ.-ին և 18-ամյա Էմիլ Կ.-ին դանակահարելու մեջ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Մարտիկ Ո.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 պատանի ՝ 17-ամյա Սերգեյ Ղ.-ն և 18-ամյա Հովսեփ Մ.-ն կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, 18-ամյա Էմիլ Կ.-ն` դաստակի և ականջի մասում ստացած վնասվածքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինային

20:25 20.05.2025

Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինային

ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ուկրաինացիները պահանջում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, որոնք, անկեղծ ասած, մենք չունենք: Բայց մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ունեն Patriot […] ...

Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է աղյուսակում

20:15 20.05.2025

Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է աղյուսակում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքն ու 1910 միավորով 24-րդն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10380), երկրորդ տեղ է բարձրացել Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8850)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է երկու տեղով և այժմ 40-րդն է։ Նա ունի 1380 […] ...

Գիտաժողով` նվիրված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին

20:10 20.05.2025

Գիտաժողով` նվիրված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակին նվիրված «Համագործակցություն հանուն փրկության» 10-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, Հայաստանում […] ...

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ

20:05 20.05.2025

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ

Մայիսի 20-ին, ժամը 18:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է․ հովացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհի բռնկումից խուսափելու նպատակով ավտոցիստեռնը տեղափոխվել […] ...

SHANTNEWS

20:00 20.05.2025

SHANTNEWS

Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել

19:52 20.05.2025

Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ու եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիում խաղաժամանակ չեն ստացել: Երկու ֆուտբոլիստներն էլ հայտավորված են եղել 29-րդ տուրի տնային խաղին: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: «Լոկոմոտիվը» վերջին տուրից առաջ 50 միավորով 6-րդն է և այս դիրքում էլ կմնա: ԲԿՄԱ-ն 56 միավորով երրորդն են, Մոսկվայի «Դինամոն»՝ […] ...

BACK_TO_TOP