22:40 12.12.2019
Հեռուստալրագրողը, որը լուսաբանում էր ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում բարեգործական մրցավազքը, ցանկանում է դատի տալ այն մարդուն, որը սեռական ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ:
Երկուշաբթի օրը Ալեքս Բոզարջյանը սեռական ոտնձգության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Սավաննայի բաժնում: Չորեքշաբթի օրը ոստիկանության բաժանմունքից NBC News-ին հայտնել են, որ գործը գտնվում է քննության փուլում:
Բոզարջյանը շաբաթ օրն ուղիղ եթերում լուսաբանում էր մրցավազքը, երբ վազորդները, հայտնվելով կադրում, ձեռքով էին անում կնոջ ետևից՝ չդիպչելով նրան:
Այնուհետև մի տղամարդ վազորդ հանկարծակի հարվածել է նրա հետույքին: Մինչ տղամարդը շարունակել է վազել, Բոզարջյանն ապշահար դադարեցրել է իր խոսքը՝ առանց նախադասությունն ավարտելու:
Check out this jerk smacking a @WSAV reporter’s ass live on air. And sorry, that’s my kiddo making horribly timed weird noises in the background. pic.twitter.com/6tzi6P1Jbo
— Tonya (@GrrrlZilla) December 7, 2019
Ամերիկյան Սավաննա քաղաքում բարեգործական մրցարշավին մասնակցած Թոմի Քալուեյը բացատրել է, թե ինչու է լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածել ուղիղ եթերում: Նրա խոսքերը մեջբերում է Inside Edition-ը:
Ըստ վազորդի՝ նա միայն պատրաստվում էր ձեռքը բարձրացնել՝ հեռուստադիտողներին ողջունելու համար, բայց շատ մոտ է գտնվել Բոզարջյանին և դիպել է նրան: Միևնույն ժամանակ, Քալուեյը նշել է, որ ինքը չի հասկացել, թե լրագրողի մարմնի որ մասին է դիպել:
«Թյուրիմացություն է տեղի ունեցել»,- ասել է նա:
Մարզիկն ասել է, որ չի տեսել Բոզարջյանի արձագանքը նրան դիպչելուց հետո, ուստի շարունակել է վազել:
«Եթե ես տեսնեի նրա դեմքը, կամաչեի: Ես ետ կպտտվեի և ներողություն կխնդրեի»,- ասել է Քալուեյը:
Ըստ Inside Edition-ի՝ այն տեսանյութը, որում Քալուեյը հարվածում է Բոզարջյանի հետույքին, դիտվել է տասը միլիոն անգամ:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...