TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Որոնվում է ավտոմեքենայի սրահից կոշիկներ և գազաբալոն հափշտակած անձը

19:07 10.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  ավտոմեքենայից գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 19.08.2019 թվականի ժամը 21:00-ից մինչև 20.08.2019 թվականի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, […]

̰
Թբիլիսիում դանակով զինված տղամարդը կտրել է երիտասարդ կնոջ կոկորդը

18:30 10.12.2019

Թբիլիսիի Դիգոմի թաղամասում տղամարդը կտրել է մի երիտասարդ կնոջ կոկորդը: «Ռուսթավի -2» ՀԸ-ի հաղորդմամբ՝ տուժածի վիճակը ծանր է: Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի Մարշալ Գելովանի պողոտայում գտնվող հետիոտնային կամրջի վրա: Երիտասարդ կնոջ վրա հարձակվել է դանակով զինված մի տղամարդ: Ականատեսները պատմել են, որ տեսել են օգնություն կանչող արնաթաթախ մի կնոջ, որը, կորցնելով գիտակցությունը, վայր է […]

̰
Անտառային հրդեհների պատճառով Սիդնեյը պատվել է խիտ ծխամշուշով

18:28 10.12.2019

Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը: BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը քշել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն արդեն մի քանի շաբաթ պատված է ծխով: Քաղաքի որոշ հատվածներում օդի աղտոտվածության մակարդակը համարվում է վտանգավոր: Թանձր ծխի […]

̰
Բացահայտվել են տարբեր մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր

18:20 10.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1988թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության […]

̰
Չեխիայի վարչապետը արյունալի հրաձգության պատճառով չեղարկել է Էստոնիա այցը

17:17 10.12.2019

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը չեղարկել է իր Էստոնիա կատարելիք երկօրյա ուղևորությունը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգություն պատճառով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նշվում է, որ օրվա երկրորդ կեսին վարչապետը պետք է այցելի Օստրավա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի […]

̰
Չիլիում ռազմական ինքնաթիռ է կործանվել

16:30 10.12.2019

Չիլիական C-130 Hercules ռազմական ինքնաթիռ է կործանվել Անտարկտիդա թռիչքի ժամանակ: Վթարի պահին ինքնաթիռում եղել է 38 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հայտնի է, որ ինքնաթիռն անհետացել էր ռադարներից և քանի որ մի քանի ժամ կապ չի հաստատվել անձնակազմի հետ, ինչը թույլ է տվել իրավապահներին ինքնաթիռը համարել կործանված: Չիլիի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ազգային […]

̰
Ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել 3 քաղաքացի

15:28 10.12.2019

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսության, որսագողության և անտառահատման կանխարգելման նպատակով իրականացված ստուգայց-շրջագայության ընթացքում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու։ Նրանցից մեկը՝ Այգեպատ գյուղի բնակիչը, ներկայացրել է սիրողական որսի սեզոնային կտրոն, որով սահմանված է որսի չափաքանակ։ Պարզվել է, որ քաղաքացին իր ողորկափող որսորդական հրացանով որսացել է նախատեսված չափաքանակից ավելի քարակաքավի […]

̰
ԱՄՆ-ում բախվել է ավելի քան 50 մեքենա

14:55 10.12.2019

ԱՄՆ-ի Այովա նահանգի Դե Մոյն քաղաքի մերձակայքում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 մեքենա: Այդ մասին հայտնում է The Weather Channel-ը: Խոշոր վթարը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում, ճանապարհին ձնաբքի և մերկասառույցի պատճառով: Մինչ այժմ հայտնի է՝ մեկ մարդ ստացել է ծանր վնասվածք: Փրկարարները տեղում աշխատում են:

̰
Չեխիայի հիվանդանոցներից մեկում կրակոցների հետևանքով վեց մարդ է զոհվել

13:52 10.12.2019

Առնվազն վեց մարդ է մահացել Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում կրակոցների հետևանքով: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Reuters  գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխին: Ավելի վաղ, երկրի ոստիկանությունը հայտնել էր չորս զոհերի և երկու ծանր վիրավորի մասին: Հրաձգության հեղինակը որոնվում է: ČT: V ostravské nemocnici se střílelo. Na místě je zásahová jednotka. […]

̰
Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

13:27 10.12.2019

83 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: РЕН ТВ-ի փոխանցմամբ` Յուրի Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում: Լուժկովը զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը 1992-2010 թվականներին:

̰
Դիլիջանում դարձյալ կրակել և սպանել են շների. ահազանգ

12:52 10.12.2019

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ևս մեկ դեպք է արձանագրվել Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկում: Այս մասին հայտնում է Econews-ը: «Էկո կայան» հյուրանոցն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է. «Ցավալի է, մեր ընդհանուր ընկեր Կազանը այսօր հրացանից սպանվել է անտառում երկոտանիներով, որոնք իրենց մարդ են անվանում»: Հյուրանոցից հայտնել են, որ լուսաբացին՝ ժամը 6-ի սահմաններում սպանված են հայտնաբերվել […]

̰
Իրավապահները պետք է պարզեն այսքան հաճախակի դեպքերի հանգամանքները. Հակոբ Կարապետյանն՝ աղբարկղեր այրելու մասին

12:50 10.12.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Արշակունյաց պողոտա, հիմա։ Դիտավորություն չենք ուզում տեսնել, բայց կարծում ենք՝ իրավապահները պետք է պարզեն էսքան հաճախակի դեպքերի հանգամանքները, որպեսզի կարողանանք կանխել հետագա նման դեպքերը»,-նշել է նա։

̰
Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են

12:09 10.12.2019

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ ոմն Ռուսլանի և Վարդանի միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում Ռուսլանը սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք է պատճառել Վարդանին: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացիների ինքնությունը։ Նրանք հայտնաբերվել և բերվել են բաժին։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.15-ի սահմաններում, Ռիժկովի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ սուր-ծակող […]

̰
Վանաձոր քաղաքում զրուցարան է այրվել

09:45 10.12.2019

Դեկտեմբերի 9-ինъ ժամը 23։37-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 13 Ա շենքի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։57-ին, մարվել՝ 00։04-ին։ Այրվել է զրուցարան՝ մոտ 2 քմ։

̰
ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել ու ձերբակալվել

08:04 10.12.2019

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ըստ որի՝ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի […]

̰
Երևանում բախվել են BMW X6-ն ու մարդատար Газель-ը. կան վիրավորներ

00:00 10.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Արարատ հոթել»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Յուրա Սարգսյանի վարած BMW X6 մակնիշի 06 XX 045 համարանիշի և 31-ամյա Վահե Մաթոևյսյանի վարած թիվ 8 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 4996 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով BMW-ն գլխիվայր […]

̰
Տղամարդը 10-րդ հարկից ընկել է օդափոխման համակարգի հորանը և ողջ մնացել

23:36 09.12.2019

Յակուտիայի Հանրապետության քաղաքացին իր կոշիկները նետել էր օդափոխման հորանը, գրում է Korrespondent-ը: Տղամարդը փորձել է դրանք հանել, սակայն 10-րդ հարկից գլորվել է ներքև մինչև առաջին հարկ: Նրան մահից փրկել է այն, որ հորանը նեղանում էր դեպի ներքև: Նա 28 մետր ներքև է ընկել և ստացել է միայն վնասվածքներ: Փրկարարները տղամարդուն դուրս են բերել հորանից և […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

23:22 09.12.2019

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:03-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և […]

̰
Ոստիկանները բացահայտել են օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները

21:45 09.12.2019

Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել: Հարուցվել էին քրեական գործեր: Իրավապահները հնարավոր բոլոր միջոցներով փորձում էին գտնել հանցագործներին: Առաջին դեպքն Արմավիրի մարզում էր եղել: Նոյեմբերի 30-ին դիմակավորված երկու անձ մտել էին Մյասնիկյան գյուղի մթերային խանութն ու ատրճանակի նմանվող առարկայով սպառնալով` գումար պահանջել: Հափշտակել էին դրամարկղից` փող, […]

̰
Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

19:48 09.12.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի և Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների, Մասիս քաղաքի թիվ 1 և Ոսկետափ համայնքի մանկապարտեզների սննդամթերքի մատակարար «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն այդ հաստատությունների խոհանոցներին սննդամթերքը մատակարարել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ: Այսպես. պայմանագրով նախատեսված […]

̰
Արգելված իրեր և առարկաներ քրեակատարողական հիմնարկներում

19:00 09.12.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումները։ Այդ նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 9-ին՝ 11:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և […]

̰
Ապօրինի ծառահատումներ Գյումրիի թիվ 20 դպրոցի տարածքում

18:40 09.12.2019

Գյումրիի Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի տարածքում 11 հաստաբուն ծառ է հատվել։ Ծառերը կտրելու հանձնարարությունը տվել է դպրոցի տնօրինությունը: Տնտեսական գծով տնօրենի տեղակալը պարզաբանել է, որ ծառերը հատվել են, քանի որ դրանք թեքված են եղել տանիքի վրա, փակել են դասասենյակների լուսավորությունը, իսկ արմատներն այնքան խորն են եղել, որ վնասել են դպրոցի ցանկապատը։ Առանց թույլտվության […]

̰
Տեխնիկական խնդիրներ Թբիլիսիի մետրոպոլիտենում

18:19 09.12.2019

Թբիլիսիի մետրոպոլիտենում առավոտյան պիկ ժամին տեխնիկական անսարքության հետևանքով շուրջ 45 րոպեով միանգամից 5 կայաններում դադարեցվել է երթևեկությունը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել վերգետնյա տրանսպորտի համար: Թբիլիսիի կենտրոնական մի քանի փողոցներում արձանագրվել էին խցանումներ: Մարդիկ ստիպված այլընտրանքային ճանապարհներ են սկսել փնտրել ուսումնական հաստատություններ ու աշխատանքի ժամանակին հասնելու համար: Ներկայումս մետրոյում առկա խնդիրները վերացվել են: Այն գործում […]

̰
Կարիճն ինքնաթիռում խայթել է ուղևորին

18:10 09.12.2019

United Airlines ավիաընկերության ինքնաթիռում կարիճը ուղևորին խայթել է: Այդ մասին հաղորդում է USA Today-ը: Չվերթը Սան Ֆրանցիսկոյից Ատլանտա ուղղությամբ է իրականացվել: Թռիչքի ժամանակ ուղևորներից մեկին ինչ-որ միջատ մի քանի անգամ ուժգին խայթել է: Որոշ ժամանակ անց նրա տաբատի միջից կարիճ է ընկել: Ինչպե՞ս է այն հայտնվել ինքնաթիռում, այդպես էլ գաղտնիք է մնացել: Ավիաընկերության ներկայացուցիչները նշել […]

̰
Մրգաշատ գյուղում ավտոմեքենա է այրվել

17:59 09.12.2019

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:20-ին, մարվել՝ 13:26-ին: Այրվել են «ՎԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Էդուարդ Ս.) շարժիչի մալուխները և սրահը՝ մասամբ:

̰
Թուրքիայում պայթեցվել է զինվորական ավտոշարասյուն. կան վիրավորներ

17:25 09.12.2019

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում պայթեցվել է զինվորական ավտոշարասյուն, ինչի հետևանքով նախնական տվյալներով, վիրավորվել է յոթ թուրք զինծառայող: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Նշվում է, որ երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ պայթյունը կազմակերպել են ահաբեկիչները:  

̰
Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման տեսանյութը հայտնվել է համացանցում

16:30 09.12.2019

Ցանցում հայտնվել է Նոր Զելանդիայի կղզում գտնվող հրաբխի ժայթքման տեսանյութը: Այս մասին հայտնում է RT-ն: Տեսանյութը նկարահանվել է զբոսաշրջիկների կողմից, որոնք լաստանավով անցնում էին մոտակայքով: Նշվում է, որ ակտիվ հրաբուխը աշխարհում զբոսաշրջիկների շրջանում ամենասիրվածներից մեկն է: Ըստ նախնական տվյալների՝ ժայթքման զոհ է դարձել հինգ մարդ: Ավելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած:  

̰
Բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան Կարենի կյանքը

15:48 09.12.2019

 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» է դիմել բժշկական կենտրոնի հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով:  Մոր պատմելով  նրա որդին` Կարենը,  բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը: Նրան […]

̰
Կանխվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի փոխանցումները

15:21 09.12.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում զննության են ենթարկվել շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան և վարորդը։ Վերջինիս բանվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, […]

̰
Դպրոցականների վիճաբանության ընթացքում դանակահարված պատանու վիճակը գնահատվում է բավարար

15:14 09.12.2019

Դեկտեմբերի 7-ին Երևանում մոտ տասնյակ դպրոցականների վիճաբանության ընթացքում դանակահարված պատանու վիճակը գնահատվում է բավարար: Կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ Երեկ տեղեկացրել էինք, որ դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է 16-ամյա տղայի դանակահարությամբ։

̰
BACK_TO_TOP