Ապօրինի ծառահատումներ Գյումրիի թիվ 20 դպրոցի տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Ապօրինի ծառահատումներ Գյումրիի թիվ 20 դպրոցի տարածքում

18:40 09.12.2019

Գյումրիի Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի տարածքում 11 հաստաբուն ծառ է հատվել։ Ծառերը կտրելու հանձնարարությունը տվել է դպրոցի տնօրինությունը: Տնտեսական գծով տնօրենի տեղակալը պարզաբանել է, որ ծառերը հատվել են, քանի որ դրանք թեքված են եղել տանիքի վրա, փակել են դասասենյակների լուսավորությունը, իսկ արմատներն այնքան խորն են եղել, որ վնասել են դպրոցի ցանկապատը։

Առանց թույլտվության կատարված ծառահատումը ոստիկանությունը որակել է ապօրինի և հարուցել քրեական գործ։

Դպրոցի տարածքում հիմա միայն այս խոշոր ծառաբներն են հիշեցնում երբեմնի ծառապատ տեղանքի մասին։ Ծառահատումները մեկ կամ երկու օրվա պատմություն չունեն, մի երկու շաբաթ առաջ են կատարվել:

Ծառերը կտրել դպրոցն է որոշել` ըստ փոխտնօրենի, ունենալով սեփական պատճառներն ու հիմնավորումները: Փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանի խոսքով` դպրոցի տարածքը դարձել էր  թաղի տղաների հավաքատեղի, գալիս էին, հավաքվում, խանգարում դասապրոցեսը, իսկ անցած տարի սեպտեմբերին տարածքում դանակահարություն էր եղել, և այդ պատճառով էլ որոշել են մաքրել տարածքը տեսադաշտը փակող ծառերից, որոնք այլ վտանգներ էլ են ունեցել` թեքվել էին տանիքի վրա, խանգարում էին լուսավորությանը, իսկ արմատները խորացել ու վնասել էին ցանկապատը:

Երկու տարի առաջ, այս խնդիրները հաշվի առնելով, դիմել էին քաղաքապետարանին՝ էտը կազմակերպելու համար, ստացել էին պատասխան, որ դպրոցի սեփական տարածքն է և հարցի լուծումն էլ իրենցն է: Սեփական տարածքի գույքի հետ էլ դպրոցն այս կերպ էր վարվել` մտածելով, որ որևէ մեկից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա: Բայց սխալվել էին ու դրա պատճառով հիմա ստիպված են 388․500 դրամ վնասի փոխհատուցում վճարել։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ Լևոն Գասպարյանի խոսքերով` սովորաբար, մինչ ծառերը հատելը, իրենք պետք է հիմնավորեին այդ ամենը, իսկ հիմա ծառերը հատել-վերջացրել են, նոր են ասում, որ ծառերը խանգարել են ու քանի որ հիմքեր չեն ներկայացրել, ծառահատումները որակվում են ապօրինի։ Ու, քանի որ դպրոցը մարզպետարանի ենթակայության կառույց է, ապա, ըստ տեսչական մարմնի պատասխանատուի, կարող էին նաև մարզպետարան դիմել` խորհուրդ ստանալու համար։

Առանց թույլտվության կատարված ծառահատումն էլ, փոխտնօրենը վստահեցնում է, որ վերաբերել է ծառաբնի ճյուղերին, այլ ոչ ամբողջական ծառերին, բայց սա հիմա ապացուցել չեն կարող, չեն լուսանկարել: Այժմ հատված ծառերը ոստիկանությունը առգրավել է ու պահում է դպրոցի բակում:

Սա, օրինակ` 5 ծառի փայտ է, ինչը, ըստ դպրոցի փոխտնօրենի, բավական քիչ է մեծ ծառերի համար ու հիմնականում մանր ճյուղեր են։

Դրանք թեղի ծառատեսակ են ու հիմնականում 20-58 սմ կոճղի տրամագծով, ասում է Լևոն Գասպարյանն ու ավելացնում, որ իրենք ծառաբնի հաստությունն են առաջնահերթ չափում ու չեն էլ հետաքրքրվում, թե այն ինչ բարձրության ծառ էր։ Իրավախախտման հետևանքով հասցված վնասի չափը թեղիների դեպքում ամենաքիչն է սահմանված:

Ըստ տեսչական մարմնի մարզային պատասխանատուի, եթե կտրվում են ոչ թե կանաչ, այլ կիսաչոր ծառեր, տուգանքի չափը կիսվում է, իսկ կտրված ծառերը կանաչ էին։

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, քանի որ բնությանը հասցված վնասի չափը գերազանցում է 200․000 դրամը։ Դպրոցի տարածքում մեկ տարի առաջ էլ ծառեր էին հատվել, այդ ժամանակ թաղի բնակիչներն էին արել ու վարչական պատասխանատվության ենթարկվել։ Ծառերի հատումից բացի, մի երկու ամիս առաջ էլ դպրոցի մուտքի մոտից գողացել էին Ջորջ Բայրոնի կիսանդրին։

Տնօրենը հայտնեց, որ դեպքից մի քանի օր անց անհայտ անձինք վերադարձրել էին գողոնը, բայց կիսանդրին դեռ տեղ չի հասել, ոստիկանությունում է, քննություն է ընթանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP