14:53 09.12.2019
10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր դուրս գրվեց հիվանդանոցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ «Հիշեցնեմ, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բութի ու ցուցամատի ծայրային ֆալանգները անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։ Տղան որոշել է` ոչ միայն ինքը այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի […]
13:55 09.12.2019
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:20-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Scania» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Մ.) սահել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով […]
13:30 09.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերևույթ գողության փորձ կատարած և փաստաթղթերի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ. հոկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 03.10.2019թ.՝ […]
13:29 09.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է: Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ հունիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչը՝ ծնված 1989թ., ուրիշի գույքի […]
12:44 09.12.2019
Դեկտեմբերի 9-ին` ժամը 09:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մազմանյան փողոցի չբնակեցված տան դիմացի պատը մասնակի փլուզվել է (մոտ 6 քմ). տուժածներ չկան: Առկա է հետագա փլուզման վտանգ […]
11:54 09.12.2019
Նորմանդական քառյակի հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ուղղությամբ ձվեր են նետել: Դրանցից մեկը դիպչել է Պորոշենկոյի կնոջը։ Յութուբում հրապարակված տեսանյութն արագ տարածվել է և ծիծաղի առարկա դարձել։ https://www.youtube.com/watch?v=8WoDHgsUSTE&feature=emb_logo
09:53 09.12.2019
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին բախվել են «Volvo» […]
09:41 09.12.2019
Դեկտեմբերի 8-ին`ժամը 18:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախուրյանի խճուղու թիվ 46 շենքի դիմաց բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1991 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ […]
08:43 09.12.2019
Դեկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ, 44-ամյա Ժորա Խուդոյանը, իր վարած Ford Transit 35 NP 668 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին և հայտնվել ջրատարի մեջ: Վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրողը […]
08:29 09.12.2019
Երեկ ուշ երեկոյան վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք տաքացած միմյանց հարվածներ էին հասցնում: «Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: […]
00:00 09.12.2019
Դեկտեմբերի 8-ին` ժամը 20:06-ին 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ և Քարակերտ գյուղերի հատվածում՝ 2810 կմ պիկետ 8-ում, տեղի է ունեցել ՃՏՊ. գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալարիկ գյուղի սկզբնամասում մարդատար գնացքը […]
22:38 08.12.2019
Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 7-ին վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 14:25-ի սահմաններում, Գավառի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Ժամհարյանն իր վարած Mitsubishi մակնիշի 88 NA 988 համարանիշի ավտոմեքենայով, Գավառ քաղաքի Հ. Հակոբյան փողոցում, Գավառի պետական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Լուսինե Հարությունյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր […]
22:15 08.12.2019
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն ներկայացրել է մահացած 1,5 ամսական երեխայի մահվան հանգամանքները: «Ի պատասխան մամուլում տարածված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33 սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ […]
16:25 08.12.2019
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Օդեսայում հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ, կիրակի հայտնել է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունը: «Բելառուսում ափսոսանքով և ցավով ընդունվեց Օդեսայում տեղի ունեցած բազմաթիվ զոհերի պատճառ դարձած սարսափելի հրդեհի ողբերգական լուրը»,- ասված է ցավակցական հաղորդագրության մեջ: Պետության ղեկավարը բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից փոխանցել է աջակցության […]
14:42 08.12.2019
Երեկ վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 19։05-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 06 բրիգադը «ձախ թոքի վնասվածք, թիկունքի շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի, թիկունք շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։ Հիվանդանոց է այցելել […]
14:00 08.12.2019
Անգլիական Էսսեքս կոմսության բնակչուհի 36 տարեկան Մարինկա Սմիթը փրկել է իր շանը հսկայական արծվի ճանկերից,- գրում է Daily Mirror-ը: 20 շաբաթական հղի կինը շան հետ զբոսնելիս է եղել, երբ արծիվը հարձակվել է շան վրա, ճանկերով կառչել է շանը, մի քանի անգամ կտուցով հարվածել: Մարինկան մի քանի անգամ հարվածել է արծվին, պոկել է շանը և նետվել […]
12:23 08.12.2019
Դեկտեմբերի 8-ին, ժամը 02:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու և Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Opel Astra […]
11:29 08.12.2019
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, […]
10:30 08.12.2019
Հանրահայտ YouTube-բլոգեր Ֆելիքս Չելբերգի տունը թալանել են: Այդ մասին իր ինստագրամյան էջում պատմել է Չելբերգի կինը՝ Մարսիան: Աղջկա խոսքերով, հանցագործությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տանը մարդ չի եղել: Չարամիտների ավարը եղել են թանկարժեք զարդերն ու իրեր հավաքածուից, որոնք բլոգերի կինը հավաքել է մի քանի տարի շարունակ: Աղջիկը նշել է, որ չի կարողանում հավատալ […]
10:16 08.12.2019
Դեկտեմբերի 7-ին, ժամը 21։43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում Mercedes C մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և […]
23:36 07.12.2019
Անգլիական Մեծ Մանչեսթեր նահանգի Դաքինֆիլդ քաղաքի առողջ պատանին կտրուկ թեքել է գլուխը, ինչի պատճառով կաթված է ստացել: Ըստ The Mirror-ի՝ դեպքից մի քանի օր անց մահացել է: 17-ամյա Բեն Լիթլվուդը չի բողոքել առողջությունից, չի օգտագործել ալկոհոլ և չի ծխել: Ապրիլի 3-ին նա վերադարձել է քոլեջից և մնացել է տանը՝ փոքրիկ քրոջ մասին հոգալու համար, իսկ […]
23:23 07.12.2019
Ենթադրվում է, որ Անգլիայի Բոստոն քաղաքում բնակվող Գրեյս Բրոկելսբին ինքնասպանություն է գործել ճապոնական ոչ լիցենզավորված դեղամիջոց ընդունելուց հետո: Այդ մասին հայտնում է Mirror-ը: 19-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ ճանապարհի վրա ընկել է բեռնատարի տակ: Դեպքից մի քանի ժամ առաջ նա հոգեբուժական փորձաքննության համար այցելել է հիվանդանոց, քանի որ հոգեկան առողջության հետ կապված […]
22:40 07.12.2019
Դոմինիկյան հանրապետությունում հսկա ալիքը ծածկել է լողափին լուսանկարվող զբոսաշրջիկներին և նրանց տապալել գետնին: Դեպքի տեսագրությունը Instagram-ի իր էջում տեղադրել է ականատես Յոխեն Ֆրենկը: Տեսանյութի մեջ երևում են երկու ճանապարհորդներ, որոնք դիտում են մոլեգնող օվկիանոսը Sosua Ocean Village զբոսաշրջային համալիրի ափին: Հենց աղջիկը հանել է հեռախոսը՝ մեծ ալիքի ֆոնին լուսանկարվելու համար, ջրի մի զանգված ամբողջությամբ ծածկել […]
21:46 07.12.2019
Դեկտեմբերի 7-ին` ժամը 17:08-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդգես Սուրենյանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (ներսում երեխաներ կան): Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը […]
19:07 07.12.2019
Փոթիից Քոբուլեթի մեկնող վրացական ձկնորսական նավ է խորտակվել Քոբուլեթիի ջրային տարածքում: Տեղեկությունների համաձայն` խորտակված նավը հին է եղել, ինչն էլ խորտակման պատճառ է դարձել: Ձկնորսական նավում եղել է եղել 30 տոննա ձուկ: Նավի 8 հոգանոց անձնակազմին փրկել են մոտակայքում գտնվող ձկնորսական նավի անձնակազմի անդամները:
17:00 07.12.2019
Չիլիի մայրաքաղաքում արդեն 50 օր է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Դրանք այս անգամ էլ ուղեկցվել են իրավապահ մարմինների հետ բախումներով: Russia Today-ի փոխանցմամբ՝ դիմակավորված մարդիկ ոստիկանների ուղղությամբ նետել են «մոլոտովի կոկտեյլներ», ինչին ի պատասխան` վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Չիլիում ցույցերի առիթ էր դարձել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: Չնայած այն […]
16:34 07.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: Հարգելի՛ ուղևորներ, հորդորում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ:
16:28 07.12.2019
31 տարի առաջ այս օրը հանրապետությունում ժամանակը կանգ առավ` ժ. 11.40: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում, հարյուր հազարավոր մարդկանց համար ժամանակը բաժանեց «մինչ» և «հետո»-ի: Այն տարածքում, որը գրեթե 3 տասնամյակ գնահատվում էր որպես «աղետի գոտի», հիմա արդեն մեծանում է սերունդ, որը միայն լսել է երկրաշարժի մասին: Իսկ աղետի իրական դեմքը, ողբերգություն ավելի քան […]
16:09 07.12.2019
Դեկտեմբերի 6-ին տաք հետքերով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. […]
15:47 07.12.2019
Այս մարդիկ հայերի կողքին էին, երբ դրա կարիքն ամենից շատ էր զգացվում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 31 տարի առաջ` 1988-ին, Հայաստանում ավերիչ երկրաշարժի մասին տեղեկանալով, Վիրջինիա և Ֆլորիդա նահանգների փրկարարներն անմիջապես մեկնեցին օգնության: Այն, ինչ տեսան փրկարարները Սպիտակում, աննկարագրելի էր, հիշում է Դոն Բոթը. «Երբ տեսնում ես իրար վրա դրված դագաղների այդ բուրգերը յուրաքանչյուր փողոցում, […]