ՀԲՃ-ն տեսչական մարմնին հարցում է ուղարկել Ողջի գետը պոչանքներով աղտոտելու դեպքի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

ՀԲՃ-ն տեսչական մարմնին հարցում է ուղարկել Ողջի գետը պոչանքներով աղտոտելու դեպքի վերաբերյալ

15:54 20.10.2019

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ  բնապաhպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին։

Հարցման նպատակն է ստանալ մի շարք տեղեկություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի և Ողջի գետի աղտոտման վերաբերյալ։

Ստորև ներկայացնենք հարցման բովանդակությունը

1․ Ե՞րբ է տեսչական մարմնի Սյունիքի բաժինն իմացել վթարի մասին և ե՞րբ են ձեր աշխատակիցները եղել դեպքի վայրում։

2․ Ե՞րբ են Սյունիքի բաժնից զեկուցել տեսչական մարմնի ղեկավարությանը վթարի մասին։

3․ Ինչո՞ւ կոմբինատն ու տեսչական մարմինը չեն տեղեկացրել ԱԻՆ-ին վթարի մասին։

4․ Վթարի վերացման աշխատանքների ընթացքում և դրանց ավարտման պահին ձեր աշխատակիցներն եղե՞լ են վթարի վայրում, թե ոչ։

5․ Քանի՞ անգամ է իրականացվել ջրերի նմուշառում, ո՞ւմ կողմից, ո՞ր հատվածներից և օրվա ո՞ր ժամերին։ Ո՞ր լաբորատորիայում են իրականացվելու այդ նմուշների հետազոտությունները, ի՞նչ ֆիզիկաքիմիական ցուցանիշներ և ո՞ր քիմիական տարրերի կոնցենտրացիաներն են որոշվելու։

6․ Քանի՞ ժամ է տևել ԶՊՄԿ-ի պոչանքների հոսքը Ողջի գետում և ո՞ր ժամին է այն դադարել։

7․ Քանի՞ միլիոն լիտր պոչանք է լցվել Ողջի գետ։

8․ Ձեր հաղորդագրության մեջ գրել եք․ «Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ»։ Ի՞նչ ի նկատի ունեք կոնկրետ սա ասելով, խնդրում ենք պարզաբանել։ Կա՞ գրավոր հանձարարական, թե ինչն ու ինչպես պիտի վերացնեն։ Եթե՞ կա, ապա խնդրում ենք տրամադրել այդ հանձնարարականի պատճենը։

9․ Խնդրում ենք ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ամբողջական տարբերակով հասանելի դարձնել հանրությանը կամ տրամադրել մեզ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի

15:17 24.05.2025

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի

2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ «Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ ...

«Միլանը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»

15:11 24.05.2025

«Միլանը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»

Իտալական «Միլանը» դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է Մադրիդի «Ռեալին»: Իտալական ակումբը ամռանը բաց է թողնելու ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին և ցանկանում է շեշտը դնել ուկրաինացի դարպասապահի վրա: «Ռեալի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 25 միլիոն եվրո, բայց իտալական կողմն առաջարկում է 15 միլիոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լունինի […] ...

SHANTNEWS

15:00 24.05.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

14:48 24.05.2025

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Երևանում մայիսի 24-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ին երեկոյան, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է […] ...

Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից․ զրույց քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ

14:35 24.05.2025

Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից․ զրույց քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանին և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Կարևոր իրադարձություններից են ՌԴ ԱԳՆ-ի և Իրանի ՊՆ-ի այցերը Հայաստան, Մարկո Ռուբիոյի հայտարարույունը, նաև Թուրքիայի ԱԽ-ի հայտարարությունը։ Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից։ Արդյո՞ք Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից կամ նվազում է դերը, ինչպե՞ս պետք է շարունակել հարաբերվել […] ...

Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում

14:20 24.05.2025

Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում

Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Բուֆոնի ունեցած մեծ ավանդին: 47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում: Նշենք, որ Բուֆոնը հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է:   View […] ...

BACK_TO_TOP