23:45 20.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36 LD 941 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 2 վիրավորներին և 3 մահացածներին:
Բժշիկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
15:37 24.05.2025
Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել էՄայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով […] ...
15:25 24.05.2025
Guardian. Եվրոպան վախենում է, որ Թրամփը կարող է «լքել» ՈւկրաինանԵվրոպացի դիվանագետները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի Ուկրաինայից և կկենտրոնանա Ռուսաստանի հետ տնտեսական գործընկերության վրա։ Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները, ովքեր հույս ունեին, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի նկատմամբ, ընկճված և նույնիսկ զայրացած են զգացել Թրամփի՝ մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի […] ...
15:17 24.05.2025
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ «Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ ...
15:11 24.05.2025
«Միլանը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»Իտալական «Միլանը» դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է Մադրիդի «Ռեալին»: Իտալական ակումբը ամռանը բաց է թողնելու ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին և ցանկանում է շեշտը դնել ուկրաինացի դարպասապահի վրա: «Ռեալի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 25 միլիոն եվրո, բայց իտալական կողմն առաջարկում է 15 միլիոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լունինի […] ...
14:48 24.05.2025
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներԵրևանում մայիսի 24-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ին երեկոյան, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է […] ...