TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Դիլիջանից դեպի թունել տանող հատվածում

17:50 16.10.2019

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 16:50-ին: Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 80 եղևնի: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան» […]

̰
Ոստիկանի սպանությունը բացահայտված է

17:33 16.10.2019

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ գիշերը տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ոստիկանության ծառայող է մահացել, բացահայտված է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են. «Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 03։40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով […]

̰
Ռուս կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր

16:18 16.10.2019

Սանկտ Պետերբուրգում 41-ամյա կնոջ են ձերբակալել, որը մեղադրվում է ծանրագույն հանցագործության համար: Նա սպանել է կոմունալ բնակարանի իր հարևանին, այնուհետ մարմինը մասնատել է ու հասարակական տրանսպորտից մի քանի անգամ օգտվելով` մարմնամասերը տեղափոխել տարբեր վայրեր: Այս դեպքի մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն: Դեպքը տեղի է ունեցել մարտին: Կինը վիճաբանել է իր հարևանի հետ, […]

̰
Հռոմում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ վիրավորվել է

15:27 16.10.2019

Հռոմի հյուսիս-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ վիրավորվել է, հաղորդում է Rainews24-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորներով լի ավտոբուսը մտել է հանդիպակաց գոտի և բախվել ծառին: Տուժածների մեծ մասը լուրջ վնասվածքներ չի ստացել: Հռոմեական «Il Messaggero» պարբերականը գրում է, որ վթարի ենթարկված ավտոբուսը ծայրամասերը Տերմինի կենտրոնական կայարանի հետ կապող ավտոբուսներից մեկն է: Վթարից հետո դեպքի […]

̰
Սպանողը Բիլյանը չի, պատահական կրակել է Էդվարդը. ո՞վ սպանեց ոստիկանին ՊՊԾ գնդում

14:33 16.10.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը հասել է ամբաստանյալների հարցաքննության փուլ: Այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Բայց մինչ այդ, դատարանը հրապարակել է խմբի անդամներից մի քանիսի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի ու Տիգրան Եգորյանի՝ դատարանին  ուղարկած գրավոր միջնորդությունը նիստը հետաձգելու խնդրանքով: Եգորյանն ու Շուշանյանը  բավարար ժամանակ  են խնդրել՝ հարցաքննված տուժողների […]

̰
Գործարանում ծուխ է նկատվել. հսկողությամբ այրվել է աղբ

14:00 16.10.2019

Հոկտեմբերի 16-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ (որոնցից հինգն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է) և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]

̰
Թուրքիայում 74-ամյա քուրդ տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար

13:29 16.10.2019

Թուրքիայի Չանաքքալե (Գալիպոլի) քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել 74-ամյա մի քուրդ տղամարդ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում։ «Ատելություն  խոսքերը,  ռասիստական քաղաքականությունը, ինչպես նաև շարունակվող պատերազմը հանգեցնում են հանցագոծությունների՝ ատելության հողի վրա։ Եթե  մենք չնվազեցնենք լարվածությունը, մեր դռների մոտ […]

̰
Արտաշատի դպրոցում թունավորում ստացած երեխաներից միայն 2-ն է գիշերել հիվանդանոցում

13:17 16.10.2019

Թունավորված երեխաները երեկ երեկոյան դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Արտաշատի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Գևորգյանը: «Երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 երեխա, սակայն բոլորն էլ երեկ երեկոյան առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից, միայն 2-ն են գիշերը մնացել հիվանդանոցում՝ բարձր ջերմության պատճառով, սակայն ջերմությունը թունավորման հետ կապված չէր: Այդ երեխաներն էլ այսօր առավոտյան […]

̰
Ավան-Առինջում գտնվող գործարանից ծուխ է նկատվում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

11:39 16.10.2019

Հոկտեմբերի 16-ին` ժամը 10:55-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

̰
Գիշերը ծեծի ենթարկված ոստիկանը գլխի վնասվածք է ստացել

11:06 16.10.2019

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 04․30-ի սահմաններում, Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, մեկ ոստիկան ենթարկվել է ծեծի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ  ժամը 5:00-ին ոստիկանության ծառայող Ա. Հակոբյանը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նա գլխի շրջանում պատռվածք ունի, փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում է […]

̰
Երևանում ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել, ևս մեկը՝ դաժան ծեծի ենթարկվել

09:20 16.10.2019

Երևանում տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ սպանություն։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, ևս մեկ հոգու էլ ծեծված վիճակում, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ոստիկանները պարզել են, որ մահացածին և վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատության […]

̰
Կոկորդիլոսը Վիկտորիա լճում ընկերների աչքի առաջ 12 տարեկան տղայի է կերել

23:31 15.10.2019

Կոկորդիլոսը Վիկտորիա լճում 12 տարեկան տանզանիացի տղայի է կերել:  Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին: Մասեգա Բիսեկոն ընկերների հետ գնացել է Վիկտորիա լիճը լողալու: Տղաները մրցել են, թե ով ավելի շուտ կհասնի լիճը նետած շշին, և հենց այդ ժամանակ անսպասելիորեն ջրից դուրս է եկել հսկա կոկորդիլոսը և բռնել է տղային:  Մասեգայի երկու ընկերների պատմելով` նա  […]

̰
32 վայրկյանում Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացել են Սալվադոր Դալիի կտավներից մեկը

23:05 15.10.2019

Սալվադոր Դալիի «Ընձուղտ կրակի վրա» 20 հազար դոլար արժողությամբ նկարը գողացվել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի պատկերասրահից: Այդ մասին հայտնում է Associated Press-ը: Պատկերասրահի տնօրեն Ռաշադ Հոփկինսը ենթադրում է, որ գողը մեկ րոպեից պակաս ժամակահատվածում է գողացել կտավը. «Նա միանգամից ներս մտավ և դուրս եկավ»: Հաստատության ղեկավարը ենթադրել է նաև, որ հանցագործը նախապես չի ծրագրել հանցագործությունը, […]

̰
Տավուշի մարզում մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 1 վիրավոր

22:10 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։40-ի սահմաններում Porsche Cayenne 18 QA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 1 հոգի […]

̰
Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել

21:40 15.10.2019

Ոստիկանության Հրազդանի և ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Հրազդանի բաժնում արձանագրվեց ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ժամը 12-ին Հրազդանի Վանատուր թաղամասի 43-ամյա բնակիչը ոստիկանություն է բերել 400գ ամունալ պայթուցիչով, «Ֆ-1» տիպի 1 նռնակ, 7,62մմ տրամաչափի՝ 20 և 5,45 մմ տրամաչափի 135՝ փամփուշտ, ինչպես և ինքնաձիգի պահունակ: Տղամարդը հայտնածով՝ […]

̰
Գերմանիայում բողոքի ցույցի ժամանակ քրդերն ու թուրքերը բախվել են․ կան տուժածներ

21:28 15.10.2019

Գերմանական Գերնե քաղաքում քրդերի ցույցի ժամանակ թուրքերի հետ բախման ժամանակ տուժել է առնվազն 5 մարդ, գրում է Ria Novosti-ն: Ցույցին մասնակցել է 350 քուրդ, երբ նրանք անցել են սրճարաններից մեկի կողքով, թուրքերը նրանց տհաճ ժեստեր են ցուցադրել, ինչը քրդերին դրդել է հարձակման: Թուրքական սրճարանից քրդերի ուղղությամբ շշեր են նետվել, իրարանցում  է սկսվել, կան տուժածներ։ Ոստիկանությունը […]

̰
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տարածքից գողություն են արել ու բռնվել

21:16 15.10.2019

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 14-ին «Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի» տարածքից գողություն կատարելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Կապանի երեք բնակչի։ Նրանցից մեկի վարած «Ֆորդ Տրանզիդը» բեռնված էր մոտ 1.5 տոննա մետաղով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

̰
Բացահայտվել են ավտոմեքենայի սրահից կատարված հափշտակության դեպքեր

18:53 15.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 1979թ. և 1985թ. ծնված Երևան քաղաքի երկու բնակչի։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա և 34-ամյա երկու բնակիչներ, 2019 թվականի […]

̰
Բուֆետի աշխատակցից և տարածքից փորձանմուշներ են վերցվել. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից

18:50 15.10.2019

«Նմուշառումներ ենք իրականացրել դպրոցի  բուֆետային հատվածից, բուֆետի աշխատակցից, արտաքին միջավայրի գույքամակերեսներից ենք նմուշներ վերցրել»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի «Արարատ» մասնաճյուղի փոխտնօրեն Մարիամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող […]

̰
Ինչի՞ց են թունավորվել աշակերտներն ու ինչպե՞ս են իրենց զգում. SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով

18:33 15.10.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով: Երեխաների մեծ մասը պատմել է, որ դասամիջոցին պիցցա են կերել բուֆետից, ինչը ոչ […]

̰
Այս պահին իրավիճակը Ղամիշլիում հանդարտ է. Ղամիշլիի բնակիչ

18:30 15.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում Ղամիշլիի բնակիչ, համայնքային գործիչ Սերոբ Ազիզը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի վրա կատարված հարձակման մասին: Սերոբ Ազիզը նշել է, որ միշտ էլ եղել է այն մտավախությունը, որ թուրքական բանակը կհարձակվի Սիրիայի վրա. «Մենք մեր քուրդ ընկերներին միշտ ասել ենք, որ թուրքը պատրաստ է ներխուժել մեր հողերը և տագնապի մատնի […]

̰
Խաչատուրյան քույրերի քրեական գործը՝ գրքի տեսքով

18:20 15.10.2019

Իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, որ հրապարակվել է գիրք՝ Խաչատուրյան քույրերի քրեական գործի որոշ մանրամասներով: «Ընկերներ, վերջապես մենք դա արեցինք: Ես և աղջիկների մյուս փաստաբանները ի մի ենք բերել ավելի հաճախ հանդիպող հարցերն ու պատասխանները՝ մեկ տեղում: Արդյունքում մի ամբողջ գիրք է […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ ահաբեկչության փորձ կատարած կանայք ազատազրկվել են 5-30 տարի ժամկետով

18:10 15.10.2019

Ֆրանսիայում 5 կին 5-30 տարվա ազատազրկման է ենթարկվել 2016 թվականին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կանգնած մեքենայում ռումբ պայթեցնելու փորձի համար: Այս մասին գրում է BBC-ն: Նրանք իսլամ ընդունած 22-42 տարեկան ֆրանսուհիներ են: Ի դեպ, Ֆրանսիայում սա իսլամիստական առաջին հարձակումն է, որ իրագործվում է կանանց կողմից: Առավելագույն՝ 30 տարվա ազատազրկման ենթարկվել է Ինես Մադանի անունով կինը: […]

̰
Այս պահին Արտաշատի ԲԿ-ում բուժում է ստանում 20 երեխա

17:48 15.10.2019

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր Facebook-յան էջում, որում տեղեկացրել է, որ Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքով այս պահին Արտաշատի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 20 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: «Ինչպես նշել էինք, ձեռնարկվել են միջոցառումներ, պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ […]

̰
ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

16:47 15.10.2019

ՍԱՏՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր` ժամը 11:39-ին, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները: Պարզվել է, որ սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը, ժամը 15:00-ի […]

̰
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

16:33 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:33-ին, մարվել՝ 12:53-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ […]

̰
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի

16:00 15.10.2019

Անցած հանգստյան օրերին Ճապոնիային հարվածած «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը ավելացել է` հասնելով 72-ի: Այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաալիքը: Առնվազն 10 մարդ անհայտ կորածների թվում է, ավելի քան 200-ը` վիրավոր: Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիայի հյուսիս-արևելքին և Տոկիոյին հարակից Կանագավա պրեֆեկտուրային: Աղետից տուժած տարածքներում շարունակվում է ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Ընդհանուր […]

̰
Արտաշատի դպրոցներից մեկից սննդային թունավորմամբ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց

15:19 15.10.2019

Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում […]

̰
Գումար շորթելու փորձի համար ոստիկանություն եմ դիմելու. Սանասարյանը ներկայացրել է վրաերթի հետ կապված եղելությունը

15:09 15.10.2019

ՊՎԾ նախկին նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է «ողջ եղելությունը «դեպքի» վայրից»: Նա խոսել է «իր մասնակցությամբ վթարի մասին», որ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ներկայացրել է, որ տվյալ վայրում երեխան հանկարծ հայտնվել է իր մեքենայի կողային հատվածում: Սանասարյանը ցանկացել է շտապօգնություն կանչել: «Երեխան ձեռքս բռնեց, ասաց՝ շտապօգնություն մի կանչեք, ասացի՝ […]

̰
Թուրքական Սիդե քաղաքի մոտակայքում ուսումնական ինքնաթիռ է ընկել

14:53 15.10.2019

Թուրքական Անթալիա նահանգում ուսումնական ինքնաթիռ է ընկել: Այդ մասին հայտնում է TRT հեռուստաալիքը: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մանավգատի շրջանում, որը գտնվում է Սիդե առողջարանային քաղաքի մոտակայքում: Վթարի պատճառների և օդաչուների ճակատագրի մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում: Այնուամենայնիվ, տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ նախնական տեղեկություններով` օդաչուն ողջ է:  

̰
BACK_TO_TOP