Թբիլիսիում բնակելի շենքի պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Թբիլիսիում բնակելի շենքի պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

17:48 19.10.2019

Բժիշկները պայքարում են 39-ամյա երիտասարդի կյանքի համար, որը Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով լուրջ այրվածքներ է ստացել: Լրագրողներին այդ մասին տեղեկացրել է Վրաստանի Այրվածքաբանական հիվանդանոցի կենտրոնի բժիշկ Գեորգի Դավլանիձեն:

«Երիտասարդին մարմնի 60% այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել այսօր առավոտյան: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Հիվանդը գտնվում է շոկային վիճակում: Նրան նշանակել են հակաշոկային թերապիա: Կանխատեսումների մասին դժվար է խոսելը՝ այրված են նրա շնչուղիները»,- ասել է Դավլանիձեն:

Ընդհանուր առմամբ, պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ: Մյուս տուժածները նույնպես հոսպիտալացվել են: Նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության նախնական վարկածով` պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով:

Ոոստիկանությունը պայթյունի փաստով հարուցել է քրեական գործ:

Վրաստանում ՀՀ դեսպանատան տարածած տեղեկությամբ ` Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Քիչ առաջ ստացած տեղեկությամբ` շենքի բնակիչներին  թույլ է տրվել կարճ ժամանակով  մտնել իրենց բնակարաններ` առաջին անհրաժեշտության իրեր դուրս բերելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

18:42 09.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նախօրեին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։ ...

Գեղհովիտի բնակիչը տանը թմրանյութ էր պահում․ Մարտունիի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:36 09.07.2025

Գեղհովիտի բնակիչը տանը թմրանյութ էր պահում․ Մարտունիի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղհովիտ գյուղի 49-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Հասցե մեկնած ոստիկաններին տղամարդը ներկայացրել է կանեփանման կիսաչորացած մանրացված զանգված՝ 25 գրամից ավելի քաշով։ Պարզվել է, որ նա թմրանյութը պատրաստել է իր հողամասից քաղված կանեփից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

18:30 09.07.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս: Նախաքննության ընթացքում […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

18:24 09.07.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

18:18 09.07.2025

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Հուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […] ...

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

18:12 09.07.2025

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...

BACK_TO_TOP