14:10 15.10.2019
Հունական Սամոս կղզում` փախստականների ճամբարում, մասսայական անկարգություններ են գրանցվել: Բախումը տեղի է ունեցել սիրիացի և աֆղանցի փախստականների միջև: Երեք մարդ սառը զենքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս 8-ի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Հաղորդվում է, որ փախստականները ծեծկռտուքի ժամանակ հրդեհել են ճամբարի կացարաններից մեկը: Ոստիկանությունը կողմերին հանդարտեցնելու համար կիրառել է արցունքաբեր գազ: Միջադեպի վայր […]
13:35 15.10.2019
Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցից Վերին Անտառային փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է նաև վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes G» (վարորդ՝ […]
13:28 15.10.2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի առնչությամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահազանգ չի ստացվել։ Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և […]
23:59 14.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված հասցե են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, […]
22:57 14.10.2019
Հոկտեմբերի 11-ի գիշերը հրազենային բազմաբեկոր վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվեց Գեղանիստ գյուղի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Հոսպիտալացվելուց որոշ ժամանակ անց տղամարդը, գիտակցության չգալով, մահացավ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի գեղանիստ գյուղում։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտման աշխատանքներն իրականացրին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արարատի մարզային վարչության […]
21:27 14.10.2019
12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ […]
20:19 14.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 39-ամյա Անժելա Կարապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:23 14.10.2019
Հոկտեմբերի 13-ին՝ երեկոյան ժամը 19:50-ի սահմաններում և 14-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հիմնարկի արտաքին պահակակետի տարածքում նկատել են դրսից ներնետվող կասկածելի առարկաներ: Տարածքի զննությամբ հայտնաբերվել են թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ: Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ […]
18:16 14.10.2019
Ռուսաստանում՝ Կուզբասում, վիրահատություն են արել, որպեսզի հեռացնեն դեռահաս աղջկա գլխում մխրճված վրձինը, որով նա ապրել է մոտ 6 ամիս։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Երեխայի գլխի մեջ վրձինը գամվել էր, երբ նա, վրձինը բերանում, ընկել էր գլխի վրա։ Միջադեպի ժամանակ վրձինը մտել էր երեխայի գանգոսկրի ու ողնաշարի արանքը։ Այդ ժամանակ արված բժշկական միջամտության ժամանակ […]
18:01 14.10.2019
Վոլոգդայի 35-ամյա բնակչուհու մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, 35-ամյա կինը մահացել է լիպոսակցիայից հետո: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 35-ամյա կինը մասնավոր կլինիկայի հետ պայմանագիր է կնքել վճարովի բուժօգնության մատուցման մասին: Լիպոսակցիայի վիրահատությունն անցկացվել է նույն օրը, ինչից հետո պացիենտին դուրս են գրել՝ առանց հետազոտման: Հաջորդ օրը կինը հիվանդանոց է տեղափոխվել […]
17:50 14.10.2019
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների մաքսային ծառայողները, ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին, կասեցրել են մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոցի ապօրինի ներկրումը հանրապետություն: «Հոկտեմբեր 4-ին Թբիլիսիի օդանավակայանի մաքսային անցակետում քաղաքացի Դ. Դ-ի ուղեբեռի մանրակրկիտ զննության ժամանակ նրա ուղեբեռում հայտնաբերվել է 23 կգ մարիխուանա տեսակի թմրանյութ: Գործի նյութերը փոխանցվել են ոստիկանության կենտրոնական քրեական դեպարտամենտ»,- ասված է աղբյուրի […]
17:08 14.10.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԱՀ Պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն՝ ԶՈւ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում: Մասնավորապես՝ այս […]
16:50 14.10.2019
Մահացել է ՌԴ Աբական քաղաքի քաղաքապետ Նիկոլայ Բուլակինը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով Խակասիայի վարչակազմի մամուլի ծառայությանը: Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով` Բուլակինը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Մինուսինսկ քաղաքից ոչ հեռու: Բուլակինը 67 տարեկան էր: Նա ղեկավարում էր քաղաքը 1995 թվականից: Քաղաքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 6 անգամ […]
14:20 14.10.2019
Բժշկական փորձաքննությունը եզրակացություն է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, իր դուստրերին սեռական բռնության է ենթարկել և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Թե կոնկրետ ում նկատմամբ է սեռական հակում ունեցել Խաչատուրյանը, չի նշվում, սակայն ասվում է, որ դա տեղի է ունեցել առնվազն կես տարի: Համաձայն եզրակացության, որ տվել է […]
13:40 14.10.2019
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով 50 մարդ է տուժել, ևս մեկը զոհվել է, 4-ը` անհայտ կորել, նշում է NHK-ն՝ հղում անելով իրավապահներին: Այս պահին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 51 մարդ: Ճապոնիայում մոտ 9 միլիոն մարդու իշխանությունները խորհուրդ են տվել տարհանվել: Հիշեցնենք, որ Ճապոնիայի իշխանությունները տարհանման որոշում են կայացրել բնակչության մի մասի համար, մյուս մասին […]
13:06 14.10.2019
Հոկտեմբերի 12-ի գիշերը Ադրբեջան-Իրան սահմանին սահմանախախտման միջադեպ է տեղի ունեցել։ Իրանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել սահմանն ու տեղափոխել թմրանյութեր։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը մանրամասներ է ներկայացրել։ Սահմանախախտման դեպքի ժամանակ ադրբեջանցի սահմանապահները նկատել են իրանցուն և փորձել են ձերբակալել նրան։ Սակայն իրանցին դիմադրել է ու ձեռքի դանակով վիրավորել ադրբեջանցի սահմանապահներից մեկին։ Վերջինիս վիճակը, ըստ ադրբեջանական կողմի, […]
12:25 14.10.2019
Ճապոնիայի «Հագիբիս» հզոր թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, հայտնում է РИА Новости-ն: 15 մարդ անհայտ կորած է համարվում: Տուժածների թիվը 200-է: Ավելի վաղ SHANTNEWS.am -ը հայտնել էր, որ որոնողա-փրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 110 հազար մարդ, որոնք փորձում են օգնել սողանքների և ջրհեղեղների պատճառով ծուղակում հայտնվածներին:
11:52 14.10.2019
Երեկ Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա պատանի։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն: Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնին, դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ զարկերակն արնահոսում է։ Անհետաձգելի բուժօգնության արդյունքում պատանու կյանքը փրկվել է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ անչափահասը բուժհաստատություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի […]
11:46 14.10.2019
Հոկտեմբերի 14-ին` ժամը 00:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում՝ «Կարկաչան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1983 թ.) […]
10:14 14.10.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: Գրությամբ բարձրացվել են հետևյալ հիմնական խնդիրները. ◾ պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների […]
10:11 14.10.2019
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 23:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հովհաննես Վ.) […]
10:04 14.10.2019
Հոկտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց, Բալահովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AԼ 037 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Սարգիս Սարգսյանին, ով տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Դեպքի վայրում […]
08:44 14.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի Շենավան […]
23:23 13.10.2019
Երեք արտասահմանցի լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է: Տուժածներից […]
21:59 13.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Opel մակնիշի 34 MQ 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Սարի թաղ տանող հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին, և առաջ ընթանալով` բախվել ապառաժ քարերին ու հայտնվել քարերից մեկի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդին տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանությունը […]
19:34 13.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 11-ին` Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից, հայտնում է Shamshyan.com-ը: Հոկտեմբերի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Օջախ» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն՝ իրեն պատկանող ՈւԱԶ մակնիշի […]
18:15 13.10.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի և Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են հոկտեմբերի 10-ին Երևանում 2 քաղաքացու սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրենին և մեկ այլ ԱՁ տնօրենին դանակահարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ […]
15:03 13.10.2019
Այսօր՝ հոկտեմբրի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սարավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Range Rover մակնիշի 55 ТО 455 համարանիշի ավտոմեքենայում։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության […]
13:22 13.10.2019
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 03:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 04:27-ին: Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա:
13:10 13.10.2019
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1992 թ.) […]