22:57 14.10.2019
Հոկտեմբերի 11-ի գիշերը հրազենային բազմաբեկոր վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվեց Գեղանիստ գյուղի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Հոսպիտալացվելուց որոշ ժամանակ անց տղամարդը, գիտակցության չգալով, մահացավ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի գեղանիստ գյուղում։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտման աշխատանքներն իրականացրին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողները։
Համատեղ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցում 31-ամյա տղամարդու ուղղությամբ որսորդական հրացանով կրակել է Գեղանիստի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվեցին արնանման հետքեր ու հրացանի կրակված պարկուճներ։ Նշանակվեցին փորձաքննություններ։
Սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացվեց բացատրական աշխատանք։ Արդյունքում դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17-ն անց 40-ի սահմաններում, նա եկավ ոստիկանության Մասիսի բաժին՝ ներկայացնելով «Վալտեր» տեսակի որսորդական հրացանը, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...