12:26 13.10.2019
Գիշերային ակումբների սիրահար 20-ամյա Ջոզեֆ Ֆերջին, ով ապրում է Էդինբուրգում քնել է տաքսիի մեջ և անցել երկրի կեսը, գրում է Daily Mail-ը: Տղան Էդինբուգի գիշերային ակումներից մեկից դուրս է եկել առավոտյան ժամը 5 ին և որոշել է վերադառնալ տուն: Նա նստել է տաքսիի հետևի նստարանին և քնով անցել: Վարորդը ուղևորին արթնացրել է առավոտյան 10 անց […]
12:14 13.10.2019
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 18-ի, 13 մարդ անհետ կորած է համարվում, շուրջ 150 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Հաղորդվում է նաև, որ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել փրկարարական աշխատանքների ժամանակ: Իվակի քաղաքի տարեց մի բնակչուհի վայր է ընկել փրկարարական ուղղաթիռից: 70-ամյա կինը վայր է ընկել այն ժամանակ, երբ ուղղաթիռը գտնվել է 40 […]
23:37 12.10.2019
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, 2-րդ բուժմիավորումից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ բժիշկների օգնությանը դիմած քաղաքացին Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Բ.-ն է: Ոստիկանները պարզել […]
22:56 12.10.2019
Նյու Օռլեանում փլուզվել է կիսակառույց Hard Rock Hotel-ը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Պարբերականը հրապարակել է փլուզման պահի տեսագրությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով կա 1 զոհ, 3 անհետ կորած, 18 վիրավոր:
22:42 12.10.2019
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 26 տարեկան մի գործազուրկի, որ հարձակվել է 21 տարեկան փոփ աստղ Էնի Մացուոկիի վրա: Տղան երկար ժամանակ հետապնդել է զոհին՝ ուշադիր զննելով նրա սելֆիները: Աղջկա աչքերի արտացոլանքից տղան պարզել է նրա գտնվելու վայրը: Գուգլ քարտեզն օգտագործելով էլ՝ տղան գտել է նրա շենքը, պարզել, թե որ հարկում է աղջիկը բնակվում: Բոլոր տվյալները […]
21:53 12.10.2019
Հալեպի «Գանձասար» պարբերականը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ՄԱԿ-ը հայտարարում է հարձակման հետևանքով հազարավոր քաղաքացիների տարհանման մասին. «ՄԱԿ յայտարարեց, որ Թուրքիոյ սուրիական հողեր ներխուժման հետեւանքով հազարաւոր սուրիացիներ տեղահանուած են: Միւս կողմէ, Սուրիական Արաբական Կարմիր Մահիկ Մարդասիրական Կազմակերպութիւնը յայտնեց, որ նախապատրաստուած է մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու տեղահանուածներուն եւ արդէն իսկ 400 ընտանիքի օգնութիւն հասցուցած է: Կազմակերպութիւնը […]
21:40 12.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Մեծամորի բաժնում թոշակառու մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափշտակելով բանկային քարտը` կանխիկացրել կենսաթոշակը: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին նույն շենքի անչափահաս […]
21:34 12.10.2019
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին` ժամը 17:40-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը։ Գեղանիստի բնակիչ, 34-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի […]
21:30 12.10.2019
Հոկտեմբերի 12-ին, ժամը 14:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 119/12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդգես Հ.) վրաերթի է ենթարկել […]
17:40 12.10.2019
Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին […]
17:30 12.10.2019
ոկտեմբերի 12-ին, ժամը 11:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Գարիկ Գ., […]
17:20 12.10.2019
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, ժամը 08.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 39-ամյա բնակիչը։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 4-ին Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինքնաձիգով կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել փախուստի: Նույն […]
16:43 12.10.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգում` Բրուքլինում, հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4 մարդ, վնասվածքներ ստացել՝ 3-ը: Այս մասին հայտնել է New York Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Բրուքլինի հարավային հատվածում գտնվող գիշերային ակումբներից մեկու: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
15:18 12.10.2019
Արագածոտնի մարզում անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» գործարար համաժողովին կից գործող ցուցահանդեսի տաղավարները չեն դիմանում քամուն։ Տաղավարների ներկայացուցիչները քիչ առաջ հավաքում էին իրենց՝ քամուց ցիրուցան եղած իրերը: Մանրամասները` տեսանյութում:
15:15 12.10.2019
Հալեպի «Գանձասար» պարբերականն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ թուրքական ուժերը գրավել են Ռաս Ուլ Այնի սահմանային կետը. «ՍԱՆԱ հաղորդեց, որ թրքական ուժեր այսօր առաւօտ գրաւեցին Ռաս ու Այնի սահմանային անցքը եւ աւանին հիւսիսային կողմը տարածուեցան: Ռաս ու Այնի մէջ բուռն բախումներ տեղի կ՛ունենան քրտական խմբաւորումներու եւ Թուրքիոյ կողմէ զինուած ուժերու միջեւ: Թրքական ուժեր օդային […]
14:29 12.10.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2002թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ. «Գիրք-թաքստոց` կեղծ թղթադրամների համար. Այս յուրահատուկ թաքստոցի միջոցով 2002 թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ: ՀՀ ԱԱԾ մարմինների […]
14:22 12.10.2019
Բրիտանացի ուսանողը դուրս է եկել տնից, որպեսզի զբոսնի և դուրս գա Էդինբուրգի համալսարանի ավարտական առիթից հետո առաջացած խումհարից: Արդյունքում նա հայտնվել է Ֆրանսիայում, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ տղան ոտքով քայլել է գրեթե 20 կմ: Ռոս ոն Ուեյ քաղաքի բնակիչ Բարնի Ռուլը գիտակցել է, որ տնից հեռանում է, սակայն շարունակել է ճանապարհը: Դրանից […]
11:43 12.10.2019
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել […]
11:07 12.10.2019
Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ, գրում է CNN-ը: Հաղորդվում է առնվազն մեկ զոհի մասին: Արդեն տարհանվել է մոտ 23 հազար բնակիչ: Նահանգի հարավում տարերքի դեմ պայքարում է մոտ 1000 հրշեջ: Այս պահին արդեն ավերվել է 75 շինություն: Նահանգում մոտ 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։
10:47 12.10.2019
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. առկա է կողաշրջվելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի […]
09:35 12.10.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:38-ին, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկն այլ կանչից վերադարձի ճանապարհին նկատել է որ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Jeep Grand Cherokee» (վարորդ՝ Կամո Մ., ծնված 1962 թ.) […]
23:41 11.10.2019
Հոկտեմբերի 11-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։20-ի սահմաններում Մարտունի-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում, բախվել են Jeep Grand Cherokee մակնիշի 22 PF 221 համարանիշի և КамАЗ մակնիշի 36 DՍ 490 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ ծայրահեղ […]
21:16 11.10.2019
Կոբլենցի դատարանը համարել է բունդեսվերի զինվորի՝ իր ծառայակցի ձեռքսեղմումից հրաժարվելը կրոնական հողի վրա արված արմատական արարք, գրում է DW-ն: Նշվում է, որ բունդեսվերի զինվորը հրաժարվել է սեղմել կնոջ ձեռքը և հեռացվել է ծառայությունից: Զինվորը դիմել էր դատարան՝ վիճարկելու իրեն աշխատանքից հեռացնելու որոշումը, սակայն դատարանը զինվորի արարքը որակել էր որպես կրոնական հողի վրա արված արմատական քայլ […]
21:00 11.10.2019
Պարալիմպիկ մեդալակիրը Լոնդոն Սիթիի օդանավակայանում բարձրացել է բրիտանական Airways ինքնաթիռի տանիքին` Extinction Rebellion-ի երկարատև բողոքի ցույցերի շրջանակներում, որը հանդես է գալիս կլիմայի փոփոխության դեմ: Այդ մասին հայտնում է BBC-ն: Պարալիմպիկ հեծանվորդ Ջեյմս Բրաունը, կառչած լինելով Ամստերդամ թռչող ինքնաթիռից, ինքն իրեն սկսել է նկարել և ուղիղ հեռարձակել այն: Միևնույն ժամանակ, նա հաղորդման ընթացքում խոստովանել է, որ […]
19:24 11.10.2019
Այն բանից հետո, երբ Իրանին պատկանող նավթատար տանկերի վրա պայթյուն է եղել, նավթի գները համաշխարհային շուկայում կտրուկ աճել են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Դեկտեմբերի համար Brent տեսակի 1 բարել նավթի պատվերների գինը անցել է 60 դոլարը։ Մինչ այդ հարձակումը նավթի գինը չէր գերազանցում 59 դոլարը, իսկ հարձակումից անմիջապես հետո այն հասել է 60,15 […]
19:03 11.10.2019
Արիւնալի օր է Գամիշլիի համար։ Թրքական գործողութեան սկիզբէն ի վեր այսօր ամէնէն արիւնալի օրն է։ Զոհերուն թիւը հասած է 4-ի եւ կան տասնեակ վիրաւորներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հաղորդավար Սագօ Արեանը: «Գամիշլիի «Մունիր Հապիպ» եւ «Հաճին» թաղամասերը հրթիռներու թիրախ դարձած են եւ զոհերը բոլորն ալ անզէն քաղաքայիններ են»,- մասնավորապես գրել է […]
19:00 11.10.2019
ՌԴ երեք կին քաղաքացիներ, որոնք կալանքի տակ են գտնվել Պակիստանի «Գադդանի» բանտում, սպանել են կին վերակացուին: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ը: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուս կանանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սպանության հոդվածով: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` կանայք ձերբակալվել էին 2018 թվականի հոկտեմբերին Կվետա քաղաքում` իրանա-պակիստանական սահմանը ապօրինի հատելու ժամանակ: Կանայք […]
18:39 11.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև նույն օրը 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Մելքումով փողոցի […]
18:28 11.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Վահե Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից 04:05-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի […]
18:10 11.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության մի շարք դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 2000թ. և 2001թ. ծնված երիտասարդներին։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 2000թ., հանցավոր համաձայնության գալով 2001 թվականին ծնված իր ծանոթի հետ, 2019 թվականի հուլիս ամսվա սկզբից մինչև սեպտեմբերի […]