19:24 11.10.2019
Այն բանից հետո, երբ Իրանին պատկանող նավթատար տանկերի վրա պայթյուն է եղել, նավթի գները համաշխարհային շուկայում կտրուկ աճել են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Դեկտեմբերի համար Brent տեսակի 1 բարել նավթի պատվերների գինը անցել է 60 դոլարը։
Մինչ այդ հարձակումը նավթի գինը չէր գերազանցում 59 դոլարը, իսկ հարձակումից անմիջապես հետո այն հասել է 60,15 դոլարի, որը զգալի փոփոխություն է նման կարճ ժամկետի համար։
Հիշեցնենք, որ իրանական նավի վրա պայթյունները եղել են այսօր առավոտյան։ Նախնական տվյալներով՝ նավը հրթիռակոծվել է Սաուդյան Արաբիայի ափի մոտով անցնելիս։ Պայթյունը տեղի է ունեցել Կարմիր ծովի միջնամասում՝ արաբական Ջիդդա նավահանգստից մոտ 96 կմ հեռավորության վրա։ Ընդ որում՝ այս նկարագրությունից պարզ է դառնում, որ իրանական նավը փորձել է հնարավորինս հեռու մնալ արաբական ափից՝ եգիպտական ափին ավելի մոտ լողալով։
Նավի վրա պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Վնասվել են նավթ տեղափոխող տանկերի երկու հիմնական պահեստարանները, նավթը սկսել է լցվել ծովը։ Անձնակազմի շրջանում, սակայն, ինչպես պնդում է իրանական կողմը, կորուստներ չեն եղել։
Սա, հիշեցնենք, տեղավորվում է «տանկերային պատերազմի» ծիրի մեջ։ Դեռ ամիսներ առաջ սաուդյան կողմը հայտարարեց, որ իրանական հարձակում է եղել իրենց տանկերների վրա․ պայթեցվել էին դրանցից երկուսը։ Ապա սկսվեցին փոխադարձ «ձերբակալությունները»․ բրիտանացիները Ջիբրալթարում կալանքի տակ առան իրանական տանկեր, իրանցիները Հորմուզի նեղուցում կալանքի տակ վերցրին բրիտանական առևտրային նավ։
Երկու կողմերն էլ հետագայում բաց թողեցին միմյանց նավերը, առճակատումից հնարավոր եղավ խուսափել, բայց լարվածությունը պահպանվեց։
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...