15:17 10.10.2019
Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանիի հանդեպ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել: Նա մեղադրվում է իր օգնական Թամթա Թոդաձեի հանդեպ սեռական բռնություն գործադրելու և ծեծի ենթարկելու մեջ, գրում է Ալիք Մեդիան:
Ջիշկարիանիի հանդեպ քրգործը հարուցվել է քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի, «Բ» ենթակետի և 126-րդ հոդվածի առաջին կետերի հատկանիշներով: Առաջին հոդվածը ենթադրում է 11-15 տարվա ազատազրկում, իսկ երկրորդը` 120-160 ժամ հանրության համար օգտակար աշխատանքով, կամ տնային կալանք` 0.5-1 տարվա ժամկետով:
Ի՞նչ է պատմում տուժածը
Ենթադրաբար բռնության զոհը պատմում է, որ Ջիշկարիանին փորձել է սեռական ոտնձգություններ կատարել իր հանդեպ և երբ կարողացել է փախչել, նրան բռնել է և ծեծի ենթարկել: Բացի դրանից՝ Թամթա Թոդաձեն պատմում էր, որ ոստիկանությունը մի քանի ժամ ուշացումով է հասել դեպքի վայր: Նրա խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել ցերեկը ժամը 4-ին, իսկ ոստիկանությունը տեղ է հասել միայն գիշերը 3-ին:
Այս ամենը հայտնի դառնալուց հետո, Ջիշկարիանին լրատվամիջոցների հետ կապի դուրս չի եկել: Միայն ասել է, որ իրեն լավ չի զգում և չի կարող մեկնաբանություն տալ: Թոդաձեի մայրը պատմում է, որ Ջիշկարիանիի ընկերը կապի է դուրս եկել նրա հետ, առաջարկել է հաշտվեն:
Ինքը` Թոդաձեն, «Մթավարի» հեռուստաալիքի եթերից հոկտեմբերի 6-ին առաջին անգամ էր խոսել այս մասին: Թեև պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին: Թամթա Թոդաձեին դատախազությունը տուժածի կարգավիճակ է տվել միայն հոկտեմբերի 8-ին:
Ո՞վ է Ջիշկարիանին
Իլիա Ջիշկարիանին ծնվել է 1965 թվականին: Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոցում, այնուհետև Վրաստանի տեխնիկական համալսարանում: 1983-1990 թվականին աշխատել է որպես ինժեներ, 1991-2001 թվականներին` գյուղատնտեսության նախարարության որակի վերահսկողության բաժնի փոխտնօրենն է եղել: 2001 թվականից զբաղվել է մասնավոր բիզնեսով, իսկ 2014 թվականից մինչ օրս հանդիսանում է Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ` Իսանի-Սամգորի մեծամասնական ընտրատարածքից: Այս ընտրատարածքի կազմում է նաև հիմնականում հայերով բնակեցված Էլիան և Հավլաբարը: Հատկանշական է, որ Ջիշկարիանիի նախընտրական քարոզարշավին մասնակցել են Վրաստանի հայ համայնքի մի շարք կարկառուն դեմքեր:
Սա, թերևս, Վրաստանի հայերի հետ առնչություն ունեցող նմանատիպ եզակի գործը չէ: Ախալքալաքի և Նինոծմինդայի խոշորացված մեծամասնական ընտրատարածքի պատգամավոր Հենզել Մկոյանը սույն տարվա ամռանը մեղադրվեց սեռական ոտնձգությունների մեջ: Նինոծմինդայի միացյալ մանկապարտեզների տնօրեն Նարինե Գինոսյանը պնդում է, որ պատգամավորը նրան բազմիցս է առաջարկել սեռական հարաբերություններ ունենալ, նրան սպառնացել բռնաբարությամբ և ոչնչացմամբ: Թեև, երբ հրաժարվել է, նրա հանդեպ գործ են հարուցել: Գինոսյանը և նրա հաշվապահ Անժելա Ֆուտուլյանը մեղադրվել են գումարի յուրացման մեջ, թեև Ախալցխայի շրջանային դատարանը նրանց 9 հազար լարի գրավի դիմաց ազատ է արձակել: Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին:
Հենզել Մկոյանը հերքում է իր հանդեպ հնչեցված մեղադրանքները և այս ամենի հետևում տեսնում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ձեռագիրը: Դատախազությունը գործ չի հարուցել: Գերատեսչությունից Netgazeti պարբերականին հայտնել են, որ «հանցանքի նշաններ չկան, հետևաբար, գործ չի հարուցվել»: Միայն նշել են, որ Նարինե Գինոսյանը հարցաքննվել է:
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...