Նոր մանրամասներ Վայոց Ձորի մարզպետի օգնականի և ՊՆ բարձրաստիճան սպայի վիճաբանությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC

Նոր մանրամասներ Վայոց Ձորի մարզպետի օգնականի և ՊՆ բարձրաստիճան սպայի վիճաբանությունից

12:47 25.09.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությամբ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի բնակիչ, Վայոց Ձորի մարզպետի օգնական, 28-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ  ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել են այն տեղեկությունները, որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա 43-ամյա Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել։ Մինչդեռ մարզպետի օգնականը հայտարարում էր, որ ինքը միայն դիտողություն է արել։

Վիճաբանությունը տեղի է ունեցել Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի աստիճանահարթակի մոտ, որի ժամանակ Հ․ Գրիգորյանը դիտավորությամբ նախ բռունցքով մեկ անգամ հարվածել է Ա․ Մխիթարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս հավասարակշռությունը կորցրել ու վայր է ընկել, որից հետո Հ․ Գրիգորյանը ոտքերով և չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ է հասցրել Ա․ Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Ա․ Մխիթարյանին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ։

Քննչական բաժինը այս պահին օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ է կատարում պարզելու համար, թե արդյո՞ք Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է դաժան ծեծին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայում

14:07 10.07.2025

Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայում

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ ...

Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

13:57 10.07.2025

Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

13:48 10.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...

Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս Էնրիկե

13:45 10.07.2025

Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչից առաջ նախախաղային ասուլիսի է մասնակցել։ «Մադրիդցիներին հանդիպելը միշտ յուրահատուկ է: Ուրախ ենք, որ մասնակցելու ենք առաջիկա հանդիպմանը: Սա նշանակում է, որ մինչև այժմ լավ աշխատանք ենք կատարել: Շատ դետալներ են սպասվող խաղը դարձնում առանձնահատուկ: Մոտ ենք աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալուն, և […] ...

Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողի

13:37 10.07.2025

Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողի

Արտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են Լոս Անջելեսի Ուիլմինգտոն շրջանում փլուզված թունելի բոլոր աշխատողներին։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «31 մարդ, բոլոր աշխատողները անվտանգ դուրս են բերվել թունելից կենդանի և անվնաս։ Անհետ կորածներ չկան», – ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Թունելի փլուզումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ը

13:28 10.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ը

Երևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների […] ...

BACK_TO_TOP