18:06 10.09.2019
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 08:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Արզումանյան փողոցում` թիվ 122 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Միխաիլ Ա., ծնված 1994 թ.) […]
15:57 10.09.2019
Սեպտեմբերի 9-ին` ժամը 04:35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Կոտայքի մարզի Արգել գյուղի 3 անչափահաս և 1 չափահաս բնակչի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 00։30-ին, Արգել գյուղի իրենց տանը թունավորվել են գազի կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել են […]
14:56 10.09.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա էր կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Վերջինիս դին քիչ առաջ գտնվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջն ընկած հատվածում։ Armdaily-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնել է, որ այժմ սպասում են դատաբժշկին. «Երեխայի դին քիչ առաջ ենք […]
14:47 10.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող տներից մեկում երիտասարդ կինը գտել է 25-ամյա ամուսնու դին՝ խոհանոցում կախված։ Կինն անմիջապես ահազանգել է շտապօգնություն, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք վարձակալական հիմունքներով են բնակվում այդ տանը: Դեպքի ժամանակ կինը տանը չի եղել, իսկ նրանց անչափահաս երեխան […]
14:32 10.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի տներից մեկի մոտ դի կա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11։20-ի սահմաններում, Քասախ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արտեմ Հ․-ն, MAZ մակնիշի 07 ՕՏ 675 համարանիշի ավտոմեքենայով, որը վերամբարձ կռունկ […]
13:13 10.09.2019
Սեպտեմբերի 10-ին` ժամը 10:20-ին, վերսկսվել են Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ: SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:07-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ […]
11:30 10.09.2019
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 23:11-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» […]
11:14 10.09.2019
Սեպտեմբերի 10-ին` ժամը 00:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի վերնանցումի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Նավասարդ Ն.) և […]
10:50 10.09.2019
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 06։46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 48 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի դիմային հատվածից ծուխ է դուրս գալիս։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» […]
10:04 10.09.2019
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 07։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 և ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։ Պարզվել է, որ BMW X5 մակնիշի 50 ՕՏ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան ընթանալիս բախվել է […]
00:05 10.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին կանչով դեպքի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 35 PD 369 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկվածին նույն […]
23:17 09.09.2019
Նոր Զելանդիայում ասեղնաբույժը ասեղով պատահաբար ծակել է հիվանդի թոքը, հաղորդում է New Zealand Herald-ը: Նշվում է, որ բժիշկը բուժում էր հիվանդի ձեռքը: Սեանսի ընթացքում շատ խորն է խրել ասեղը, ինչի հետևանքով հիվանդի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Դրանից հետո ասեղնաբույժը շարունակել է սեանսը: Երբ հիվանդը տուն է գնացել, նկատել է, որ աջ կուրծքն անզգայացել է։ […]
23:11 09.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 41-ամյա Ն. Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 TQ 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Բ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա […]
21:42 09.09.2019
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 17:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի ՕԿՋ-ում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ դին հայտնաբերվել է […]
21:13 09.09.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Կամչատկայում 27-ամյա կինը ջրահեղձ է արել իր 1․5 տարեկան դստերը և 5-ամյա տղային, գրում է NTV-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ 5-ամյա տղան կնոջ առաջին ամուսնությունից է, իսկ 15.-ամյա աղջիկը՝ երկրորդ։ Ականատեսները պնդում են, որ կինը երեխաներին կապել է իր վրա և մտել ջուրը: Աղջիկ երեխան տեղում մահացել է, իսկ տղան ավելի ուշ՝ վերակենդանացման […]
20:35 09.09.2019
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 17:51-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:00 09.09.2019
Նիժնի Նովգորոդի այրվածքաբանության կենտրոնում մահացել է 6-ամյա տղա: Նա փորձել էր իր պապիկին հանել այրվող շոգեբաղնիքից: Այս մասին հայտնում է «Губерния Daily»-ն: Տղան պապի հետ ցանկացել է տաքացնել շոգեբաղնիքը: Հանկարծ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է վառարանի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այրվող հագուստներով երեխան դուրս է եկել փողոց և սկսել օգնություն կանչել: […]
18:28 09.09.2019
Սեպտեմբերի 9-ին` ժամը 10:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Մամիկոն Կ., ծնված 1964 թ.) ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է […]
17:27 09.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ օրեր առաջ Երևան քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկում պատուհանից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին: Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի […]
15:57 09.09.2019
Սեպտեմբերի 9-ին` ժամը 10:30-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Մամիկոն Կ., ծնված 1964 թ.) ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել հեղուկ գազի […]
15:00 09.09.2019
Կամչատկայում 27-ամյա կինը ջրահեղձ է արել իր 1․5 տարեկան դստերը և 5-ամյա տղային, գրում է NTV-ն: Ականատեսները պնդում են, որ կինը երեխաներին կապել է իր վրա և մտել ջուրը: Աղջիկ երեխան տեղում մահացել է, իսկ տղան ավելի ուշ՝ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները փրկել են կնոջ կյանքը, նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
14:51 09.09.2019
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:55-ին, ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 10 շենքի բնակարանից մեկից սպանության սպառնալիքի վերաբերյալ ահազանգ է ստացվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:50-ի սահմաններում, նույն շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է առաջացել […]
11:06 09.09.2019
Առնվազն 14 մարդ է տուժել Գերմանիայի Ֆրոյդենբերգ քաղաքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է FOCUS Online-ը: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել սննդի փառատոնի ժամանակ: Ենթադրաբար, պայթյունը կարող էր լինել տաք թավայում անձրևաջրի հայտնվելու հետևանք։ 14 տուժածներից 6-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
09:24 09.09.2019
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Արամ Ղ., […]
09:12 09.09.2019
Սեպտեմբերի 8-ին` ժամը 18:49-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշեն գյուղի Շիրակացու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել 01:55-ին: Այրվել են տանը հարակից անասնագոմ, ներսում գտնած 2 խոզ ու 300 հակ կուտակած […]
23:40 08.09.2019
Մոսկվայում 1.5-ամյա երեխան տաք ապուրով կաթսան շրջել է իր վրա և ստացած այրվածքներից մահացել։ Այս մասին հաղորդում է «Московский комсомолец»-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին՝ Մուրանովյան փողոցի տներից մեկում։ Ծնողները տանն են եղել։ Հայրը խոհանոցում նստած է եղել, երբ երեխան պատուհանագոգին սառչող ապուրով լի կաթսան շրջել է իր վրա։ Հայրն անմիջապես շտապօգնություն է կանչել։ […]
22:00 08.09.2019
30-ամյա քանթրի ոճի երգչուհի Քայլի Ռեյ Հարրիսը ուղևորվում էր ԱՄՆ Թաոս քաղաք՝ փառատոնին մասնակցելու համար, բայց նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ: Տեխասի բնակչուհին երկար ժամանակ ճանապարհին էր և ձանձրույթը փարատելու համար սկսել է Instagram-ում պատմություն-տեսանյութ նկարահանել: Դրանում պատմել է, որ արդեն 12 ժամ է ՝ ճամփին է, բայց չի ձանձրանում: Երգչուհին հիշել է իր հարազատներին, […]
21:20 08.09.2019
Սեպտեմբերի 8-ին` ժամը 18:03-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 28/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում […]
20:00 08.09.2019
Սեպտեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում, Դովեղ գյուղի բնակիչ, 47-ամյա Փ․Ղազարյանը իր վարած 74 07 APB համարանիշի մոտոցիկլով գյուղամիջյան ճամապարհում դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Փ. Ղազարյանը տեղում մահացել է: