14:53 13.09.2019
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին և ուսումնական աշխատանքի գծով տեղակալին:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի և վերջինիս տեղակալի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Այսպես՝ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կանոնադրությամբ ունենալով ՊՈԱԿ-ի գույքը, այդ թվում նաև ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություն, իր աշխատանքային գործունեության՝ 2015, 2016 և 2017թթ. առաջին կիսամյակի ընթացքում կատարել է մի շարք չարաշահումներ:
Մասնավորապես՝ աշակերտներին հատկացվող սնունդը նախատեսված չափաբաժիններից ավել տրամադրելու, ինչպես նաև մի խումբ աշխատակիցներին դպրոցի ճաշարանում սնվելու հնարավորություն ընձեռնելու պատրվակով կազմակերպության ուսումնական տարվա փաստացի կոմպլեկտավորման տվյալների վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացված պաշտոնեական գրություններում աշակերտների ընդհանուր քանակի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելով, այն է՝ դպրոցում գիշերող աշակերտների քանակը ներկայացնելով փաստացի գիշերող աշակերտների քանակից ավել, պետական բյուջեից ստացել է սննդի համար նախատեսված ավել ֆինանսավորում և ձեռք բերել համապատասխան սնունդ:
Քննության տվյալներով՝ դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի օժանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ դպրոցի պահեստից դուրս գրվող սննդամթերքի ճաշացանկ-պահանջագրերում ավել են հաշվառվել փաստացի դպրոցում չգիշերող թվով 27 աշակերտ՝ այդ կերպ պաշտոնեական կեղծիք կատարելով, հիշյալ աշակերտների անվամբ դպրոցի պահեստից ելքագրելով և վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 5.425.049 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում և խարդախություն կատարելու այլ դեպքերի վերաբերյալ ևս:
Այսպես՝ ՊՈԱԿ-ի տնօրենը տնտեսական գծով փոխտնօրենի խնդրանքով իր աշխատավարձի բանկային պլաստիկ քարտից 2008 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կանխիկացրել է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից նրան փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և խրախուսանք-հավելավճարների գումարները և խաբեությամբ, փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով, կանխիկացված գումարներից փոխտնօրենին առձեռն հատկացրել է ընդհանուր նրա բանկային պլաստիկ քարտին փոխանցված 13.385.883 ՀՀ դրամից 5.779.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած՝ առանձնապես խոշոր չափերով՝ 7.606.883 ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ տնօրենը դպրոցի երկու աշխատակցի աշխատավարձի բանկային պլաստիկ քարտը դպրոցի հաշվետարից ստացել է, սակայն այն չի տրամադրել նրանց և 2013-2017թթ. և 2014-2016թթ. ընթացքում անձամբ կանխիկացրել է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից ելքագրված և աշխատակիցների բանկային քարտին փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և խրախուսանք-հավելավճարների գումարները և խաբեությամբ, փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով, առձեռն հատկացրել է նրանց բանկային պլաստիկ քարտին ընդհանուր փոխանցված 3.980.563 և 3.735.993 ՀՀ դրամ գումարներից մի դեպքում 2.637.000, իսկ մյուս դեպքում 2.730.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած՝ խոշոր չափերով 1.343.562 և 1.005.993 ՀՀ դրամ գումարները խարդախությամբ հափշտակել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (2 դրվագ), իսկ տեղակալին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...