21:03 12.09.2019
Պայթյունից այս ու այն կողմ թռած ապակու բեկորների պատճառով մի քանի մարդ է վիրավորվել:
18:31 12.09.2019
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մուշի և Ախուրյանի բաժիններում տեղեկություններ են ստացվել, որ Սարակապ գյուղի 26-ամյա մի բնակիչ իր տրակտորով ցեմենտ է գողացել: Նույն օրը, ժամը 17.30-ին, ոստիկանության Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վ. Սարգսյան փողոցից երիտասարդը բերման է ենթարկվել: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Վ. Սարգսյան փողոցից գողացել է […]
18:20 12.09.2019
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կուրսանտ Դավիթ Գևորգյանին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վյաչեսլավ Դմիտրենկոյի կողմից 2019 թվականի ապրիլին Վորոնեժում դիտավորությամբ վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի «սպանության փորձ» հոդվածով Վյաչեսլավ Դմիտրենկոն կարող է համարվել անմեղսունակ և ազատվել պատասխանատվությունից, քանի որ Սերբսկու անվան ինստիտուտի փորձագետները նրան ճանաչել են որպես […]
17:55 12.09.2019
Իշխանությունների հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը դեռ գնացքի տակ են մնացել:
16:01 12.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը. նա դուրս է գրվել հիվանդանոցից. «Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս: Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն նրան նորից գրկելու»,- բժիշկների հետ զրույցում ասել է մայրը՝ Արաքսին: Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր […]
15:58 12.09.2019
Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ք. Ա.-ն, վարելով «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, նույն Ն. Ռ.-ն և Ռ. Պ.-ն ստացած մարմանական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ստուգմամբ զբաղվում ԱՀ քննչական […]
14:29 12.09.2019
Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։ Վնասվածքը որովայնին էր, թափանցող։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում։ Մի խումբ երիտասարդների վեճը […]
13:30 12.09.2019
Օդանավակայանի հրապարակում ավտոբուսը հարվածել է Կանադայի Լիբերալ կուսակցությանը պատկանող ինքնաթիռին, որով վարչապետ Ջասթին Տրյուդոն ուղևորվելու էր նախընտրական քարոզարշավի: Այս մասին հաղորդել է CBC News-ը: Դեպքը տեղի է ունեցել Բրիտանական Կոլումբիայի մայրաքաղաքում՝ «Վիկտորիա» օդանավակայանում, որտեղ Թրյուդոն նախընտրական շտաբի անդամների և լրագրողների հետ միասին նախընտրական քարոզչության առաջին օրվան էր մեկնում մասնակցելու: Լրատվամիջոցների համար նախատեսված ավտոբուսը, որը կանգնած […]
12:21 12.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ 2019 թվականի օգոստոսի 09-ին` ժամը 08-ի սահմաններում, Լոռու մարզի Ապավեն գյուղի հարակից դաշտավայրում, խոշոր եղջերավոր անասուններին արածացնելու վայրի […]
10:40 12.09.2019
Սեպտեմբերի 11-ին`ժամը 23:43-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 9-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) […]
23:59 11.09.2019
Առնվազն 31 մարդ է զոհվել, շուրջ 100 մարդ վիրավորվել Իրաքի Քերբելում՝ Մուհամմադ մարգարեի թոռներից մեկի ՝ Հուսեյն բեն Ալիի մահվան տարելիցի արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տեղի ունեցածի պատճառն այն է, որ կամուրջը, որով մարդիկ անցել են՝ չի դիմացել ծանրությանն ու փլուզվել է: Իրաքի […]
23:36 11.09.2019
Սեպտեմբերի 11-ին հիվանդանոցում մահացել է 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 30-ին` «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, աջ ձեռքի 1-ին մատի կտրած վերք, պարանոցի առաջային շրջանի լաթաձև պատռած վերք» ախտորոշմամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել էին, որ նշված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել […]
22:41 11.09.2019
Սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ […]
22:16 11.09.2019
Հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տարածքային ոստիկանություն է դիմել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Ծովիկ Շ.-ն և հայտնել, որ նույն օրը իր բնակության վայրի՝ իրենց շենքի բակում Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահում համաքաղաքացի, 57-ամյա Վարուժան Դ.-ն իր բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել […]
22:04 11.09.2019
Մոսկվայում լոգանք ընդունելիս մահացել է 11-ամյա երեխա, գրում է Gazeta-ն: Նշվում է, որ մայրը երեխային լողացրել է լոգարանում, սակայն մի պահ գնացել է խոհանոց՝ երեխային թողնելով միայնակ: Երբ կինը վերադարձել է խոհանոցից, հայտնաբերել է ջրահեղձ եղած երեխային: Այս պահին պարզվում են դեպքի մանրամասները և քննարկվում է անզգուշությամբ մահվան հանգեցնելու հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: […]
20:45 11.09.2019
Ռուսական մամուլին հայտնի է դարձել, որ նախօրեին Գյումրիում ռուս պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Նիկոլայի Բաբուշկինի մահվան պատճառը եղել է փայծաղի պատռվածքը։ Այդ վնասվածքը զինծառայողը ստացել է օրեր առաջ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։ Պատահարի մասին հայտնի էր մինչ այս։ Զինծառայողը վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլով՝ ընկել էր նրա վրայից։ Վթարից հետո նա չէր դիմել բուժօգնության։ Սակայն […]
19:41 11.09.2019
Սեպտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15։00-ի սահմաններում Դաշտ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սարիբեկ Մ-ն Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ մակնիշի 35 NA 908 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 98/1 տան բետոնե պարսպին։ Վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Սարիբեկ […]
16:08 11.09.2019
Թուրքիայի Բիթլիս քաղաքում միկրոավտոբուս է կողաշրջվել:Կա 10 զոհ, 7 վիրավոր, հայտնում է Hurriyet-ը` վկայակոչելով նահանգի նահանգապետ Օքթայ Կագաթային: NTV հեռուստաալիքի հաղորդմամբ` միկրոավտոբուսը տեղափոխել է տեղացիների, այդ թվում` դպրոցականների դեպի Խիզան քաղաք: Զոհերից 6-ը երեխաներ են: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:
15:52 11.09.2019
«Հերթական բեռնատարն է շուռ եկել Կորեայի ձորում։ Չնախատեսված տեղում շինաղբ էր դատարկում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է և լուսանկար տեղադրել Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=10216324751285829&set=a.3010420373950&type=3&theater
15:13 11.09.2019
Չորս պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարարության Վիննիցայի շրջանի պահեստներում: Այդ մասին հայտնում է РИА «Новости-ն: Վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկի խոսքերով` որոտացել է 4 պայթյուն: «Տեխնիկական զինանոցի տարածքում ծուխ է եղել: Այժմ բոլոր համապատասխան ծառայություններն աշխատում են այնտեղ»,- ասել է Մոտուզյանիկը: Նա հստակեցրել է, որ նախնական տվյալներով զոհեր չեն եղել:
14:46 11.09.2019
Սեպտեմբերի 11-ին` ժամը 13:39-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, առկա է գազի արտահոսք: Ըստ նախնական տվյալների՝ ներսում կա տուժած (երեխա): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
14:07 11.09.2019
Վանաձորի խանութներից մեկում տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժի պահը։ Համապատասխան տեսանյութը տեղադրվել է ֆեյսբուքյան էջերից մեկում։ Ինչպես երեկ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի […]
13:57 11.09.2019
Սեպտեմբերի 5-ին` ժամը 23:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրոսկրի բեկորային կոտրվածք» և «կոնքոսկրի և բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 08:30-ին, նրանք օգտվել են Կոմիտասի պողոտայից Ալիխանյան եղբայրների փողոց տանող միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի կողմից […]
13:29 11.09.2019
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։55-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Գետաշեն գյուղի դաշտերում որսորդներից մեկի անզգուշությամբ արձակված կրակոցից վնասվել է դաշտում աշխատող կնոջ թևը: Պարզվել է, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի 48-ամյա բնակիչը Գետաշեն գյուղի դաշտերում համագյուղացու հետ որսի ընթացքում իր անվամբ գրանցված որսորդական հրացանով կրակելիս անզգուշաբար վնասել է դաշտում աշխատող […]
11:31 11.09.2019
Թեհրանում 29-ամյա Սախար Խոդյարին այրել է ինքն իրեն, երբ նրան թույլ չեն տվել մուտք գործել մարզադաշտ, մեղադրել են առանց հիջաբ ներկայանալու համար և նշանակել են դատ, գրում է Amnesty International-ը: Անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել մտնել մարզադաշտ, երբ նկատել են, որ նա կին է: Կինը պետք է կանգներ դատարանի առջև նախորդ շաբաթ, սակայն գործը […]
10:55 11.09.2019
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, ուժեղ պայթյուն է որոտացել, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ պայթյունից հետո դեսպանատան անվտանգության համակարգը միացել է, աղմուկը լսելի է եղել մոտակա շրջաններում: Այս պահին տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չկան:
09:28 11.09.2019
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 06:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող «Բուլվար Հոթել» հյուրանոցում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հյուրանոցի […]
23:34 10.09.2019
Բրիտանուհին իմացել է, որ իր ենթադրյալ հղիությունը իրականում ուռուցք է, գրում է Daily Mail-ը: Երբ 23-ամյա Գրեյս Բեյքեր Պադդենը կասկածել է, որ հղի է, նա հղիության 3 թեստ է արել, որոնք դրական արդյունք են ցույց տվել, թեև կինն ընդունում էր հակաբեղմնավորիչներ: Գինեկոլոգը ևս հաստատել է կնոջ հղիությունը: Առաջին եռամսյակից հետո, երբ կնոջ սրտխառնոցը չի անցել, […]
21:27 10.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ […]
18:30 10.09.2019
Ամեն տարի աշխարհում կյանքն ինքնասպանությամբ է ավարտում 800 հազար մարդ: Իսկ ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում ինքնասպանության 1 դեպք է տեղի ունենում: Ամենից շատ ինքնասպանություն են գործում Գայանայում, Ռուսաստանում, նաև Լիտվայում, Լեսոտոյում, Ուգանդայում, Շրի Լանկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Վիճակագրությունը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Զեկույցում նաև նշված է, որ 2010-2016 թվականներին ինքնասպանությունների թիվն […]