12:29 26.08.2019
Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել: Հրդեհը մարվել է ժամը 11:08-ին: Այրվել է մոտ 50 հա բուսածածկ տարածք: Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 24 փրկարար: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին` ժամը 12:07-ին, հրդեհ էր […]
11:53 26.08.2019
Օգոստոսի 25-ին`ժամը 22:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի ՀԱ Բ4 թաղամասի թիվ 38 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել […]
11:48 26.08.2019
Օգոստոսի 25-ին՝ ժամը 16:11-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանք-Ստեփանակերտ 11-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը և Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կարեն Դանիելյանի (ծնվ.1974թ) վարած «ԼԵՔՍՈւՍ RX […]
00:00 26.08.2019
Օգոստոսի 25-ին` ժամը 06:25-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 20 աշխատակից, թիվ N զորամասից 32 զինծառայող և պղնձամոլիբդենային կոմբինատի 1 ջրատար: Դեպքի վայրում աշխատել են 19 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 10, քաղաքապետարանի կոմունալ բաժնից 10 աշխատակից, թիվ N […]
23:56 25.08.2019
Օգոստոսի 25-ին` ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հետազոտության արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6 ակտիվ օջախ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 70 հա (20 հա բուսածածկույթ և 50 հա անտառածածկ տարածք): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 20 աշխատակից, թիվ […]
23:19 25.08.2019
Օգոստոսի 25-ին, ժամը 21:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի ետնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 8 հա խոտածածկույթ և տարածքը դժվարանցանելի է: Ժամը 21:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» […]
22:19 25.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ երևում է, որ Սևան-Երևան մայրուղու վրա ավտոմեքենա է այրվում։ «Սևան-Երևան մայրուղու վրա ավտոմեքենա է այրվում։ Քաղաքացիները փորձում են իրենց ուժերով շիջել կրակը»,- գրել է նա։
22:04 25.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ և զոհ։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ մահացածը Համբարձում (Համբիկ) Առաքելյանն է, որը կարճ ժամանավոր էր ժամանել և մշտական բնակություն չուներ Հայաստանում: Աղբյուրի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել է, որ […]
20:54 25.08.2019
Քիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման […]
18:50 25.08.2019
Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]
17:15 25.08.2019
Օգոստոսի 24-ին` ժամը 13:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հ.) վրաերթի է ենթարկել հետիոտն Սուսաննա Վ.-ին (ծնված 1961 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել […]
16:38 25.08.2019
Երեկ՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի […]
16:33 25.08.2019
Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
14:57 25.08.2019
Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում այրվում է 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ: […]
14:21 25.08.2019
Օգոստոսի 25-ին՝ ժամը 05:24-ին, Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական […]
13:55 25.08.2019
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հնետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում իշխանության ներկայացուցիչներրի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ 3 քաղաքացիներ վիճաբանում են: Ոստիկանության ծառայողները, մոտենալով նրանց, փորձել են […]
13:17 25.08.2019
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի կողմից հերթապահություն է իրականացնում 5, Աշտարակի կողմից՝ 2 փրկարար: Ապարանի կողմում առկա է 5 ծխացող օջախ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել […]
12:38 25.08.2019
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ։ Փաստի առթիվ Շենգավիթի […]
12:10 25.08.2019
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Մասիս Էջմիածին ավտոճանապարհի Զորակ-Դաշտավան գյուղերի խաչմերուկում բախվել են Հարություն Մ․-ի վարած Mercedes մակնիշի 34 QD 325 համարանիշի և Արմեն Իսայանի վարած ГАЗ 24 մակնիշի 34 ZZ 102 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
11:05 25.08.2019
Օգոստոսի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ, 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 400 քմ, Աշտարակ քաղաքում՝ 300 քմ, […]
10:21 25.08.2019
ԱՄՆ Ատլանտա քաղաքի գոլֆի դաշտում կայծակի հարվածից առնվազն 6 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ «PGA TOUR Championship-ի մրցումների ժամանակ գոլֆի դաշտում կայծակի հարվածից 6 մարդ է տուժել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Lightening strike at the FedEx cup championship in Atlanta. Hope everyone is ok. #FedExCup pic.twitter.com/gbSFvVJwHO — Blake Manuel (@Bcicles) 24 […]
21:41 24.08.2019
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը նկուղային մասից է զարգացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը։ Նա նշեց, որ բոլոր հրշեջներն աշխատում են շնչառական ապարատներով։ Նրա խոսքով՝ հրդեհի մակերեսը շատ մեծ է։ «Այս պահին արդեն տեղամասեր կան, որ հրդեհի արդյունավետ մեկուսացման են գնում։ Եթե քաղաքացիները չխանգարեն ջրատար մեքենաների աշխատանքին, հուսով եմ`ամեն բան բարեհաջող կավարտվի»,-ասաց նա: ԱԻՆ […]
20:53 24.08.2019
Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի անձամբ այստեղ գտնվել և գնահատել իրավիճակը: Այս մասին «Մալաթիա մոլ»-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Եթե որևէ մեկը հիմա գնահատական տա, ապա ինքը կոմպետենտ չի ընդհանրապես, մինչև կրակը չմարեն, մինչև մասնագետները չաշխատեն, որևէ մեկը չի կարող գնահատական տալ»,-ասաց նա: Նշենք, որ դեպքի վայրում են նաև«Մալաթիա […]
20:30 24.08.2019
Վայոց Ձորում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, իսկ 3 հոգի տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Նրանցից 1-ի վիճակը գնահaտվում է բավարար, իսկ 2-ի վիճակը ծանր է. ստացել են պոլիտրավմաներ։ Կազմակերպվում է նրանց տեղափոխումը Երևան, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
19:36 24.08.2019
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:15-ին սահմաններում, Jeep Grand Cherokee մակնիշի 17 ԼՍ 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով`հայտնվել ձորում: Ինչպես հայտնում […]
19:04 24.08.2019
Օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
19:00 24.08.2019
Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի նա ի վիճակի չէր բացատրություն տալու: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին, Արցախի փողոցում, վիճաբանության […]
18:08 24.08.2019
Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, […]
18:05 24.08.2019
Ամերիկյան Իլլինոյս նահանգում գրանցվել է Էլեկտրոնային ծխախոտից մահացության առաջին դեպքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Տվյալների համաձայն` քաղաքացին բոլորովին վերջերս է սկսել օգտագործել էլեկտրոնային ծխախոտ: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Վերջին շրջանում հենց Իլլինոյս նահանգում բազմաթիվ են եղել թոքերի հիվանդություններով հոսպիտալացվածները, նրանք բոլորն օգտագործել են էլեկտրոնային ծխախոտ: Ընդհանուր առմամբ, նահանգի հիվանդանոցներում 22 մարդ […]