TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ինչպես է սուզորդը հայտնվել կետի երախում ու հրաշքով փրկվել

17:50 24.08.2019

Սուզորդ Ռայներ Շիմպֆուն վերջին 15 տարիների ընթացքում ամեն օր զբոսաշրջիկների համար անցկացնում է դայվինգի շրջագայություններ: Նրանց վերջին դայվինգը յուրահատուկ է եղել: Զբոսաշրջիկներն այցելել են Պորտ-Էլիզաբեթ, որտեղ սովորաբար շատ են լինում կետեր, շնաձկներ, դելֆիններ: Այս անգամ սուզորդը հազիվ է փրկվել կետի կերակուր դառնալուց: «Ես ցանկանում էի նկարել կետին և հանկարծ ամեն ինչ մթնեց և ինչ-որ մի […]

̰ ̰
Մալաթիայի վթարի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

17:14 24.08.2019

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մալաթիայում տեղի ունեցած վթարի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ «Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ»,- գրել է Նիկողոսյանը:

̰
Դրամապանակ գողացած թոշակառու կինը հայտնաբերվել է

16:44 24.08.2019

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին ՊՊԾ դասակի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ օգոստոսի 21-ին ժամը 17.30-ի սահմաններում, մի թոշակառու Նոյեմբերյանի սուպերմարկետի մանկական հագուստի բաժնի դարակի վրայից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 44.900 դրամ: Թոշակառու կինը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ: Նախապատրաստվում […]

̰
«Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել

16:27 24.08.2019

Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: «Օգոստոսի 24-ին` ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]

̰
Աշխատանքները դժվար են. որևէ վայրկյան գործընթացը չի դադարում. Խանգելդյանը՝ Մեղրասարում բռնկված հրդեհի մասին

16:11 24.08.2019

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար տարածքում է հրդեհ է բռնկվել։ Մեղրասարում թեթև քամի կա, դա կարող է նպաստել կրակի տարածմանը: ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ հրդեհը Խոսրովի անտառ չի հասել: «Տեղանքը խիստ կտրտված է, մոտեցումը ժամանակ է պահանջվում, աշխատանքները դժվար են: Որևէ վայրկյան գործընթացը չի դադարում»,- ասաց […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել ՌԴ Կրասնոդարի երկրամասի ողբերգական ավտովթարի մասին

15:25 24.08.2019

Օգոստոսի 23-ին, ժամը 22:28-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21-ին Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Opel Zafira» և «Nissan Qashqai» մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 4 հոգի (3-ը՝ ՀՀ քաղաքացի. Վաղինակ Ն., ծնված 1984 թ․, Աննա Ա., ծնված […]

̰
Շղթայական ՃՏՊ Աճառյան փողոցում

14:55 24.08.2019

Օգոստոսի 23-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը նախորդ կանչից (Ռուբինյանց փողոցի թիվ 23 շենք) վերադարձի ճանապարհին՝ Աճառյան փողոցում, նկատել է ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են «Օpel Zafira» (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 1980 թ.), «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Սամսոն Մ., ծնված 1986 թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Քնարիկ Մ., ծնված […]

̰
Կրասնոդարում վթարի հետևանքով տուժած 6-ամյա հայ փոքրիկի վիճակը կայուն ծանր է. ՀՀ ԱԳՆ

13:50 24.08.2019

Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ 3 քաղաքացի։ Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, վթարի հետևանքով տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի իշխանությունների հետ։ Քայլեր են ձեռնարկվում երեխային Կրասնոդարի հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ։

̰
«Խոսրովի անտառ» տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, այրվում է 17 հա բուսածածկույթ

13:08 24.08.2019

Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին` ժամը 12:07-ին, Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

12:12 24.08.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած նոր տվյալների համաձայն` Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի […]

̰
Կրակը կարող է կրկին ակտիվանալ. մանրամասներ Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհի մասին

11:09 24.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նոր մանրամասներ հայտնելով Վայոց ձորում բռնկված հրդեհի մասին: «Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ Պետական Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ […]

̰
Երևանում բախումից հետո Mercedes-ը գլխիվայր շրջվել է․ կա զոհ

11:00 24.08.2019

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի 08 AA 848 համարանիշի և 35 TD 969 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ներից 35 TD 969 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ  […]

̰
Խոշոր վթար Արցախում, մեքենաներից մեկն այրվել է․ կան վիրավորեր

10:21 24.08.2019

Օգոստոսի 23-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Ստեփանակերտի բնակիչ, 38-ամյա Ռ.Հ-ն, վարելով «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան, բախվել է Ասկերանի շրջանի բնակիչ, 48-ամյա Ա.Հ.-ի կողմից վարվող GAZ-53 մակնիշի ավտոմեքենային: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով Ռ.Հ-ն և նրա ուղևոր` մայրաքաղաքի բնակչուհի, 18-ամյա Ա.Կ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ամբողջությամբ այրվել է […]

̰
Բացահայտվել է Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքը

23:57 23.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեք անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 23։00-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երեք […]

̰
Ողբերգական ավտովթար Կրասնոդարի երկրամասում, զոհերը ՀՀ քաղաքացիներ են 

23:35 23.08.2019

Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Կուբանսկիե նովոստի»-ին: Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ոստիկանության […]

̰
Քամին նպաստում է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի տարածմանը. Իշխան Խաչատրյանի գրառումը

22:54 23.08.2019

Իշխան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հետևյալ գրառումն է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ! ! ! Այսօր առավոտյան ժամը 11։00-ից հրդեհ է բռնկվել Խոսրովի պետ.արգելոցում։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում հրշեջ փրկարարական ջոկատները, ոստիկանության աշխատակիցները, Խոսրով պետական արգելոցի աշխատակիցները և տեղի բնակիչները։ Քամին նպաստում է հրդեհի տարածմանը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են […]

̰
Փոքրիկը դարձյալ «փախցրել է» ծնողների մեքենան ու վթարի ենթարկվել

22:50 23.08.2019

Գերմանական Զոեստ քաղաքում մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ 8-ամյա տղան առևանգել է ծնողների մեքենան և վթարի  ենթարկվել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Նշվում է, որ տղան կեսգիշերին թաքուն վերցրել է Volkswagen Golf-ի բանալիները, նստել է ղեկին և վարել դեպի Դորտմունդ: Կարգազանց վարորդին նկատել են մյուս վարորդները, քանի որ տղան ուշադրություն չի դարձրել երթևեկության […]

̰
Գիշերային ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է այցելուին

22:42 23.08.2019

Օգոստոսի 22-ին, ժամը 04.22-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գլխի և պարանոցի շրջանի ծակած-կտրած վերքեր» ախտորշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է Աբովյան քաղաքում՝ վիճաբանության ժամանակ: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստ»-ից բջջային հեռախոս գողացած տղամարդուն

22:20 23.08.2019

Օգոստոսի 15-ին, օրը ցերեկով, ինչ-որ մեկը մտել էր Արցախի պողոտայում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ն և օգտվելով օպերատորի բացակայությունից` աշխատասեղանի վրայից գողացել էր նրա բջջային հեռախոսը: Նույն օրը կատարվածի վերաբերյալ ոստիկանության էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց: Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրվեցին ընկերության սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել […]

̰
Ինքնաթիռն ընկել է Խաղաղ օվկիանոսը, օդաչուն հասցրել է անգամ սելֆի անել դրա ֆոնին

22:09 23.08.2019

Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերի մոտ  Beechcraft Bonanza  մեկշարժիչանի ինքնաթիռը վթարվել է: Ինքնաթիռում եղել են օդաչուն՝ Դեյվիդ Լեշը և նրա ընկերուհին: Երկուսն էլ ողջ են մնացել, քանի որ ինքնաթիռն ընկել է ջուրը: Ինքնաթիռն անսարք է եղել, և օդաչուն արել է հնարավորը, որպեսզի գոնե վթարային վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսի վրա: «Ջրին հարվածը չափազանց թեթև է եղել, և մենք […]

̰
Հրշեջները փորձում են հանգցնել «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհը

22:06 23.08.2019

Արդեն հինգերորդ օրն է՝ հրշեջները փորձում են հանգցնել «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհը: Տնտեսվարողների խոսքով՝  պահեստավորվածը մեծ մասամբ սննդամթերք է՝ միս, կարագ, մարգարին, խտացրած կաթ: Ասում են՝ պահեստավորված ապրանքը գրեթե 100 տոկոսով է վնասվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ամազոնի անտառների հրդեհների հետևանքը զգալու է ողջ Երկրագունդը. Գագիկ Սուրենյանի գրառումը

21:41 23.08.2019

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամազոնի այրվող անտառներին ու կատարել հետևյալ գրառումը. «Ամազոնի անտառների այս կատաստրոֆիկ հրդեհների հետևանքը զգալու է ողջ երկրագունդը»:

̰
Հնդկաստանում եկեղեցու պատը փլուզվել է, կան զոհեր

20:50 23.08.2019

Հնդկաստանի հյուսիս-արևելքում եկեղեցիներից մեկի պատի փլուզվել է, նվազագույնը 4 անձ մահացել է, իսկ 27-ն ստացել  վնասվածքներ: Այս մասին հայտնում է ANI գործակալությունը: Տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Ջանմաշտամիի տոնակատարությունների ժամանակ: Հայտնի է, որ փլուզվելու ժամանակ եկեղեցում բազմաթիվ հավատացյալներ են եղել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Փլուզվելու պատճառը դեռևս հայտնի չէ: Ներկա պահին տուժածները տեղափոխվել […]

̰
Ռեստորանի աշխատակիցը վիճաբանության ժամանակ քաղաքացիների է դանակահարել

20:41 23.08.2019

Օգոստոսի 22-ի երեկոյան Դավիթաշենի 4-րդ թաղամասի փողոցներից մեկում վեճ ու կռիվ էր: Սպառնալիքներ էին հնչում, վիրավորանքներ: Մի պահ աղմուկն ավելի սաստկացավ, հետո ամեն ինչ լռեց… Իսկ թե ովքեր էին, վեճն ինչով ավարտվեց, ժամը 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկացան «Արմենիա» բժշկական կենտրոնից: Հերթապահ բուժքույրը հայտնեց, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով երեք քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել: […]

̰
Խոսրովի անտառի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել. Գարիկ Սարգսյանն ահազանգում է

18:37 23.08.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ «ԱԻՆ և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի»,- գրել է մարզպետը:

̰
Հրդեհ կա, բայց Խոսրովի արգելոցից մի քանի կիլոմետր հեռու է. փոխնախարար

16:53 23.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլի հրապարակումներին՝ այն մասին, թե Խոսրովի անտառում հրդեհ է: «Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա, բայց այն արգելոցից մի քանի կիլոմետր հեռու է։ Այս պահին շրջակա միջավայրի նախարարության և ԱԻՆ համատեղ ուժերը տեղում փորձում են կանխել կրակի տարածումը։ Խնդրում եմ չճշտված տեղեկություններ չտարածել»,- գրել […]

̰
Եղեգիսի անտառում խոշոր հրդեհ է բռնկվել

16:30 23.08.2019

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը նշեց՝ այրվողը Խոսրովի անտառը չէ: «Մեր անտառն է, խոշոր հրդեհ է: Հրշեջներն աշխատում են: Բնակիչներին մոբիլիզացրել ենք, փորձում ենք հրդեհը մարել, բայց դժվար ստացվի, քամին խանգարում է»,- ասաց նա:

̰
Խուլիգանություն կատարելու կասկածանքով «Դինամո» մարզահամալիրի մոտից բերման է ենթարկվել 8 երիտասարդ

14:30 23.08.2019

Օգոստոսի 22-ին՝ ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները և Կենտրոնականի քրեական հետախույզները «Դինամո» մարզահամալիրի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ութ երիտասարդի: Նրանք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երիտասարդները հրաժարվել են հաղորդում […]

̰
Նախկին ամուսինը վիճաբանության ժամանակ ատրճանակից օդ է կրակել

14:24 23.08.2019

Օգոստոսի 22-ին` ժամը 22.50-ին, 36-ամյա մի կին ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է տվել, որ իրենց տան դիմաց վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է կոպիտ կերպով հասարակական կարգը խախտած նախկին ամուսնու ինքնությունը, որը բացատրական աշխատանքի արդյունքում ժամեր անց ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել «ԻԺ-79-8» տիպի […]

̰
BACK_TO_TOP