12:16 23.08.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ապօրինի ծառահատման՝ 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ […]
10:12 23.08.2019
Օգոստոսի 23-ին՝ ժամը 08:56-ին, Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է: Այրվել է 140 հա խոտածածկույթ: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:
09:25 23.08.2019
Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խորեն Գ.-ն, 26-ամյա Ծովակ Ա.-ն, 26-ամյա Սամսոն Հ.-ն, 27-ամյա Արթուր Պ.-ն, […]
23:46 22.08.2019
ԱՄՆ-ում գնդակոծել են ռեփեր Tee Grizzley-ի մեքենան: Ռեփերը չի տուժել, մահացել է նրա մենեջեր Ջոբինա Բրաունը: Նա գտնվել է մեքենայի հետևի նստատեղին: Հրաձգությունը տեղի է ունեցել Դեթրոյթում, այն ժամանակ, երբ ռեփերը կայանելիս է եղել մեքենան: Անհայտ անձը մոտեցել է մեքենային և չորս կրակոց արձակել: Բրաունը 41 տարեկան էր: Ինքը՝ ռեփերը, ծնվել է 1994 թվականին: Նա […]
22:49 22.08.2019
Օգոստոսի 21-ին՝ ժամը 06.00-ին, «Այրվածքային գիտական կենտրոնից» ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 31-ամյա ուղևոր Անտոն Կուլյամինը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Օգոստոսի 20-ին՝ ժամը 18.50-ին, ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի հարակից ձորում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Պարզվել է, որ […]
15:17 22.08.2019
Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը և նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը, ապօրինի մուտք են գործել իր տուն, ապա Ա. Ղազարյանը փորձել է […]
15:10 22.08.2019
Շարունակվում են օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ: Օգոստոսի 22-ին, ժամը 05:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են […]
14:57 22.08.2019
Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական […]
14:31 22.08.2019
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը տեղեկացնում է, որ շարունակվում է օգոստոսի 20-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհի շիջումը։ Աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20 աշխատակից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ: https://www.facebook.com/vardan.melikyan/posts/10217941169414133
09:35 22.08.2019
Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայրում է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 30, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և տեղի 10 […]
09:24 22.08.2019
Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]
09:16 22.08.2019
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, հայտնում է Shamshyan.com-ը: Քրգործը հարուցվել է օգոստոսի 11-ին Արմավիրի մարզի «Դալարիկի Ձոր Դրախտ» հանգստի գոտում՝ Դալարիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Արմեն Հակոբյանին մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստով: Օգոստոսի 20-ին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի […]
08:33 22.08.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր տուն են եկել իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը, նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը: Դավթյանը ոստիկաններին հայտնել է, որ նրանք ապօրինի մուտք են գործել […]
08:12 22.08.2019
Օգոստոսի 21-ի երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական 4 մարտական հաշվարկ և 1 ջրատար պայքարել են Ծիծեռնակաբերդի տարածքում գործող ռեստորանային համալիրի դիմացի կանաչ հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հսկայական ծառեր մոխրի են վերածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև քաղաքացիներ: Ականատեսները հայտնել են, որ հրդեհի բռնկման պատճառ է դարձել հրավառությունը։ Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով […]
23:39 21.08.2019
Օգոստոսի 20-ին, ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ: Հաղորդումը տարածքային կարգով ոստիկանության Թումանյանի բաժին փոխանցվեց: Նոյեբերյանի ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզեցին, որ օգոստոսի 19-ի երեկոյան, կենցաղային […]
23:22 21.08.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ստացած ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են Դիլիջան քաղաքում նոր կառուցվող եկեղեցուն հարակից տարածքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը պղծելու փաստով: Անհայտ անձը կամ անձինք հուշարձանի վրայից սուր գործիքով ջնջել են […]
23:14 21.08.2019
Արա լեռան ստորոտին հրդեհը ծագել է երեկ առավոտյան, սկսվել է Զորականի, Արա գյուղի և Ծաղկեվանքի ներքևից: Շոգ կլիմայի պայմաններում հրդեհը միանգամից արագ տարածվել է: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Խաչիկյանը: Մանրամասները ռեպորտաժում:
20:30 21.08.2019
Այսօր՝ օգոստոսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի տեղակալ Սերգեյ Սերոբյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ի […]
20:04 21.08.2019
Բրազիլիայի ամազոնյան անտառներում գրանցվել է 72 հազար հրդեհ, հաղորդում է BBC գործակալությունը Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվն ավելացել է 83 տոկոսով: Միայն վերջին շաբաթվա ընթացքում 9.5 հազար հրդեհի օջախ է հայտնաբերվել: Ամազոնի անտառները բնապահպանական մեծ նշանակություն ունեն՝ չեզոքացնում են թունավոր գազերը և կանխում մոլորակի գլոբալ տաքացումը: Անտառային հրդեհների մեղավորը ընդդիմադիրները համարում են երկրի նախագահին, քանի […]
19:12 21.08.2019
Օգոստոսի 20-ին, ժամը 01.15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 65-ամյա մի կին: Նա հայտնել է, որ ամուսինը տանը հրազենը մաքրելիս պատահաբար կրակել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է ապօրինի պահվող «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացանով: Հրացանն առգրավվել է: Նշանակվել է դատաձգաբանական […]
12:03 21.08.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանն իր էջում տեսանյութեր է տարածել՝ տեղեկացնելով, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում հրդեհ է բռնկվել: «5-րդ մասիվ։ Հիմա։ 911 զանգել եմ»,- գրել է նա: Թարմացում. տեղեկացանք, որ հրդեհն արդեն մարվել է: https://www.facebook.com/eduard.hayrumyan.9/videos/1509451612529509/?hc_location=ufi https://www.facebook.com/eduard.hayrumyan.9/videos/pcb.419321175384838/1509449979196339/?type=3&theater&ifg=1
11:59 21.08.2019
Օգոստոսի 20-ին` ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]
11:39 21.08.2019
Օգոստոսի 21-ին՝ ժամը 00:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]
11:30 21.08.2019
Օգոստոսի 20-ին՝ ժամը 16:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի սարերում այրվում են խոտհարքեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել` 18:20-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
08:35 21.08.2019
Արայի լեռան մոտ բռնկված հրդեհը գրեթե մարված է: Այս մասին SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Նրա խոսքով՝ այն շուտով ամբողջությամբ կմարվի։ Նա նշեց նաև այս ընթացքում հրդեհի երկու օջախ էլ բռնկվել է Սաղմոսավանում, որոնք նույնպես հանգցվել են։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարզպետը եղել է դեպքի վայրում, վերահսկել աշխատանքները: Ժամը 23:20-ի […]
23:55 20.08.2019
Ինչպես տեղեկացրել էինք, Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մեկնել է դեպքի վայր։ SHANTNEWS-ի թղթակցի հարցերին՝ ի՞նչ վիճակ է դեպքի վայրում։ Կրակը հարակից համայնքների այգիներ հասե՞լ է, թե՞ ոչ։ Կարո՞ղ եք որևէ տեղեկություն տալ, Արագածոտնի մարզպետը պատասխանել է․ «Այգիներին չի հասել, կարողացել ենք ջրով կանխել այգիների հրդեհվելը։ Կրակը […]
23:40 20.08.2019
Այսօր՝ օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վիլսոն Ի.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 QQ 478 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ: […]
23:36 20.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 20-ին` ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ: […]
22:45 20.08.2019
Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Հրշեջները պայքարում են գնալով ծավալվող հրդեհի դեմ: Լրացուցիչ օգնություն է կանչվել մայրաքաղաքից: Շուտով կլինեմ հրդեհի վայրում: Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է […]