22:33 20.08.2019
Այսօր՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է […]
20:15 20.08.2019
Օգոստոսի 20-ին, ժամը 11:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն-Այգեհովիտ ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեհովիտ գյուղի «Ղուրղուտ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել՝ 13:40-ին: Այրվել է մոտ 12 հա […]
18:53 20.08.2019
Թեթև ատլետ, վազորդուհի, ՌԴ տարբեր մրցաշարերի հաղթող Մարգարիտա Պլավունովան մահացել է մարզումների ժամանակ: Նա ընդամենը 25 տարեկան էր: Մարգարիտան ապրում էր Տամբովում: Աղջիկն առավոտյան վազքի է դուրս եկել Տամբովի Մորշանսկի շրջանում: Մի քանի րոպե վազելուց հետո Մարգարիտան ընկել է և կորցրել գիտակցությունը: Ականատեսները անմիջապես շտապօգնություն են կանչել, բայց ժամանած բժիշկները միայն արձանագրել են մարզուհու մահը: […]
18:40 20.08.2019
Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը պատանդ է վերցրել ուղևորներով լի ավտոբուսը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Ռիո Նիտերոյ կամրջի վրա: Այդտեղ երթևեկությունը ամբողջությամբ արգելափակվել է: Նախնական տվյալներով՝ պատանդառուն ներկայացել է որպես ռազմական ոստիկանության սպա: Նա ավտոբուսի վարորդից պահանջել է կանգնեցնել ավտոբուսը և սպառնացել ավտոբուսը հրկիզել: Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
18:23 20.08.2019
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը փոխհատուցում կվճարի Airbus A321-ի առաջին 73 ուղևորներին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Փոխհատուցում կտրվի 73 ուղևորի, մնացած հայտերն ուսումնասիրման փուլում են»,- տեղեկացրել են լրատվամիջոցին: Ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը նախապես տեղեկացրել էր, որ սկսում են փոխհատուցումները վճարել: Ավիաընկերությունը երկու շաբաթվա ընթացքում Airbus A321-ի յուրաքանչյուր ուղևորի 100 հազարական ռուբլու չափով բարոյական վնասի փոխհատուցում […]
17:40 20.08.2019
Ֆիլիպիններում դենգե տենդի բռնկման հետևանքով մահացել է 807 մարդ, վարակի դեպքերի թիվը գերազանցել է 188 հազարը: Այդ մասին հայտնում է «Ֆիլիպինյան աստղը»՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունից ստացված տվյալները: Նշվում է, որ դեպքերի նման ցուցանիշները 98%-ով ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Օգոստոսի սկզբին երկիրը հայտարարեց դենգե տենդի «ազգային համաճարակի» մասին: Դենգեն վիրուսային վարակ է, […]
17:10 20.08.2019
Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ «ՄիԳ-29» կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: «Օդաչուի մարմինը հայտնաբերվել է»,- ասել են գերատեսչությունում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմական ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ անհետացել է ռադարների էկրաններից: Ադրբեջանի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել: Ավելի ուշ հայտնաբերվել են կործանիչի բեկորներն ու «սև […]
17:05 20.08.2019
ՌԴ Սարանսկ քաղաքում քրեական գործ է հարուցվել տղամարդու նկատմամբ, որը փորձել է իր 5 ամսական աղջկան նետել երրորդ հարկի պատուհանից: Հետաքննությունը պարզել է, որ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Տղամարդը մեղադրվում է ևս մեկ հոդվածով՝ ձերբակալության ժամանակ ոստիկանին հարվածելու համար: Փոքրիկին կարողացել են փրկել հարևանների և երեխայի մոր կանչով դեպքի վայր ժամանած փրկարարներն ու […]
16:15 20.08.2019
Air France ավիաընկերության ինքնաթիռը, որ Մոսկվայից ուղևորվում էր Փարիզ, արտակարգ վայրէջք է կատարել Լյուքսեմբուրգում: Այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հայտնել են ավիափոխադրող ընկերության լրատվական ծառայությունից: Օդանավի հրամանատարը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ արգելակման համակարգի հետ կապված խնդիրների մասին է տեղեկացել: «Հնարավոր է՝ դա կեղծ ծանուցում է եղել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ անձնակազմը որոշում է […]
15:11 20.08.2019
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Խոշոր հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
14:37 20.08.2019
Օգոստոսի 19-ին` ժամը 16:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հարթաշեն գյուղում քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող 50 խոզերից 10-ը սատկել է, իսկ մնացած 40-ը՝ մեկուսացվել: Քարահունջ գյուղում խոզերի անկումը […]
14:07 20.08.2019
Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:40-ին, ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ժամը 02:41-ին կապ է հաստատվել Քաղաքացիական ավիացիայի կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարի հետ, ով հաղորդեց, որ ժամը 21:04-ին «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա (Վնուկովո)-Գյումրի 855 չվերթն իրականացնող «Բոինգ 738» օդանավը […]
13:29 20.08.2019
Օգոստոսի 19-ին` ժամը 17:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:59-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ:
12:58 20.08.2019
Օգոստոսի 19-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 600 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, 600 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, […]
11:54 20.08.2019
Օգոստոսի 19-ին՝ ժամը 18:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 34-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ասան Ա., ծնված […]
10:16 20.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
00:15 20.08.2019
Օգոստոսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Լուկա Ա.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի 05 ՍՍ 707 համարանիշի ավտոմեքենայով Լանջառ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել փոսի մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ, 30-ամյա Օլգա Գ.-ն և 37-ամյա Վարդան Բ.-ն […]
23:17 19.08.2019
Սույն թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 21։04-ի սահմաններում, «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։ Օդանավում եղել են 173 ուղևոր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով։
22:27 19.08.2019
Այսօր՝ օգոստոսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում 33-ամյա Սերյոժա Գ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 35 AM 858 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել: Վարորդը փախուստի չի դիմել, […]
21:12 19.08.2019
Օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, […]
20:59 19.08.2019
Օգոստոսի 19-ին` ժամը 07:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]
19:20 19.08.2019
Մեծ չափեր ունեցող սպիտակ շնաձուկն ԱՄՆ Քյեպ-Կոդ լողափի մոտակայքում հարձակվել է փոկի վրա: Ականատեսները հասցրել են այդ ամենը տեսանկարահանել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է շնաձուկը մանևրելով փորձում հարձակվել փոկի վրա: Լողափին կանգնածներն այդ տեսարանից կորցրել են խոսելու ընդունակությունը: Հայտնի է, որ միայն օգոստոսին տասնյակ լողափեր են շնաձկների […]
19:08 19.08.2019
Օգոստոսի 17-ին՝ ժամը 23։30-ին, ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության «911» ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պուշկինո գյուղում տուն է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ այրվել է 1973 թ. ծնված Ժիրայր Բասմաջյանի` Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցը, իսկ ամառանոցի խոհանոցում հայտնաբերվել է Ժիրայր Բասմաջյանի կիսամոխրացած դիակը: Դիակը օգոստոսի 18-ին նախնական զննության է ենթարկվել փորձագետի […]
19:03 19.08.2019
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը: ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի՝ Սուսաննա Դ., ծնված 1958 թ.) և 8 տուժած (Ղրղըզստանի Հանրապետության 1 […]
16:58 19.08.2019
Բրիտանացի Տրեվորա Ուոքերի անդադար հազը, ինչպես պարզվեց, աղիքային քաղցկեղի հետևանքով էր: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը: Մարդը, ով աշխատում էր որպես փականագործ, երկու ամիս տառապում էր անընդհատ հազից: Սկզբում ընտանիքը մտածում էր, որ 56-ամյա Ուոքերը վիրուսով է վարակվել, որը տարածվել է կրծքավանդակում, սակայն բժիշկները ախտորոշել են ուռուցք աղիներում, որը արագորեն տարածվել է և […]
15:51 19.08.2019
Օգոստոսի 17-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, մասնավորապես` Երևան քաղաքում և Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են գյուրզա տեսակի 3 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
15:30 19.08.2019
Ուլյանովսկում ընտանիքի 5 անդամներին կացնահարած 16-ամյա երիտասարդն ունեցել է համակարգչային խաղերից կախվածություն: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հաղորդել է տղայի հայրը: «Ես նրան փող էի տալիս, տատիկն էլ իր հերթին էր միշտ գրպանը գումար դնում: Կինս միշտ ասում էր, որ նա իր մոտ եղած ամբողջ գումարը ծախսում էր համակարգչային խաղերի վրա»,- ասել է նա: Տղամարդու խոսքերով՝ […]
14:00 19.08.2019
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Նովոսիբիրսկի մարզի Կարասուկսկի շրջանում միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի (ծնված՝ 1958թ.)։ Վթարի հետևանքով տուժած ուղևորների շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայազգիներ չկան։ «Honda» մակնիշի միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Ավելի վաղ հայտնել էինք` Նովոսիբիրսկում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել:
13:23 19.08.2019
Օգոստոսի 19-ին` ժամը 10:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ԱԻՆ վարչական շենքի տանիքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, որը մարվել է ժամը 10:57-ին: Տուժածներ չկան:
12:30 19.08.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 46-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի 20-ամյա բնակիչը: 2019 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից հաղորդում է ստացվել 46-ամյա տղամարդու ամառանոցը այրվելու և վերջինիս դիակը նշված ամառանոցում հայտնաբերելու մասին: Նախնական […]