10:31 19.08.2019
Նովոսիբիրսկում՝ Կարասուկսկի շրջանում, միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Վերջին տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 9-ը տուժել են: «Մեր տվյալներով՝ զոհը Հայաստանի քաղաքացի է»,- տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների վարչությունից: Ներկայում վթարի մանրամասները դեռ հայտնի չեն: Նախնական մոտավոր տվյալներով՝ միկրոավտոբուսն ընկել է առուն:
10:29 19.08.2019
Ս.թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 16:30-ին, Ասկերանի շրջանի բնակիչ, 1974թ. ծնված Լ. Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաներում, իր որդի՝ 2002թ. ծնված Արման Լևոնի Մովսիսյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային […]
10:15 19.08.2019
Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ըստ Shamshyan-ի՝ ժամը 15:30-ի սահմաններում Մուսալեռ գյուղի Թեքեյան փողոցում բախվել են նույն գյուղի բնակիչներ, 32-ամյա Վահագն Հ.-ի վարած ГАЗель մակնիշի 35 GO 069 համարանիշի և 22-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Opel մակնիշի 35 ZV 203 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Մուսալեռ գյուղի բնակիչներ, 27-ամյա Սարգիս […]
08:51 19.08.2019
Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտայում՝ «Պոնչիկանոցի» դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը։ Մեքենան լրջորեն վնասվել է։ Ինչպես ավելի ուշ հայտնել է SHAMSHYAN.com- ը , վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավոր ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն […]
00:00 19.08.2019
Օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու […]
23:42 18.08.2019
Օգոստոսի 18-ին՝ ժամը 17:55-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (թիթեղյա): Հրդեհը մեկուսացվել է ժ.18:29-ին, մարվել՝ ժ.19:15-ին: Մինչ փրկարարների […]
23:09 18.08.2019
Օգոստոսի 18-ին` ժամը 15:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանանդ-Խոդալուր գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ և կուտակած անասնակեր՝ մոտ 950 հակ:
20:42 18.08.2019
Օգոստոսի 18-ին` Ժամը 19:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 19:17-ին առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս, ջրափրկարարները ափից մոտ 400 մ հեռավորության վրա նկատել են կողաշրջված հեծանվանավակ: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Հրանտ Օ.-ին (ծնված 2002 թ.) և Սևակ Ա.-ին (ծնված 1978 թ.). հոսպիտալացման կարիք չի եղել: *** ժամը 16:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է […]
20:18 18.08.2019
Օգոստոսի 18-ին` ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Սպանդարյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:22-ին: […]
20:07 18.08.2019
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan-ը: Սպանություն կատարելու կասկածանքով, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են դանակի հարվածների բազմաթիվ հետքեր: Հաղորդվում է, որ Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է։ Դեպքի […]
19:05 18.08.2019
Օգոստոսի 18-ին՝ ժամը 12:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և չշահագործվող ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:39-ին: Պարզվել է, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ […]
18:34 18.08.2019
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero-ն և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետանքով կա 1 զոհ, 2 վիրավոր: Ոստիկանությունը պարզում է զոհի և վիրավորների ինքնությունը:
17:12 18.08.2019
Օգոստոսի 18-ին`ժամը 12:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղից դեպի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. ավտոմեքենան գլորվել է մոտակա ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Mercedes […]
16:42 18.08.2019
Երեկ՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Խուլիգանություն կատարելու կասկածանքով քաղաքացին Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի բնակիչ, 27-ամյա Արմեն Հ.-ն է, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի օդամղիչ ատրճանակ՝ իր պահունակով: Արմեն. Հ.-ն […]
15:43 18.08.2019
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 63 մարդ, ևս ավելի քան 180-ը՝ տուժել։ Պայթյունը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ՝ հարսանեկան սրահներից մեկում, տեղական ժամանակով 22:40-ին: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ականատեսների պատմելով՝ նա միտումնավոր հայտնվել է ամենամարդաշատ տեղում և […]
15:00 18.08.2019
Ամերիկացի լրագրողը զոհվել է հերթական ռեպորտաժի նկարահանումների ժամանակ: Ինչպես հայտնում է NBC-ն, 53-ամյա լրագրող Նենսի Փարքերը նկարահանելիս է եղել, թե ինչպես է օդաչուն ինքնաթիռով բարդ հնարքներ կատարում։ Հենց նկարահանումների ժամանակ ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Լրագրողն ու օդաչուն զոհվել են: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, Նոր Օռլեանում: Հաղորդվում է, որ Փարքերն իր գործունեության ընթացքում 5 անգամ «Էմմի» […]
13:15 18.08.2019
Օգոստոսի 17-ին՝ ժամը 21:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքի թիթեղը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տներից մեկի տանիքի թիթեղը (մոտ 15 […]
13:01 18.08.2019
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի բնակիչը հրաշքով է ողջ մնացել կայծակի հարվածից հետո։ Այս մասին հայտնում է WSOC հեռուստաալիքը։ Տեսահսկման խցիկները ֆիքսել են այդ պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է կայծակը հարվածում գետնին՝ տղամարդու ոտքից աննշան հեռավորության վրա։ Սարսափահար ամերիկացին կարողացել է արագ ուշքի գալ և շարունակել ճանապարհը։
12:47 18.08.2019
Մոսկվայի արևելյան Պերովո շրջանում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է լուսավորության սյանը։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ Միջադեպի հետևանքով տուժել է 15 մարդ։ Նրանք ստացել են թեթև վնասվածքներ։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսում գտնվել է Չինաստանի 32 քաղաքացի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ — Дикая Москва (@WildWildMoscow) August 18, 2019
12:34 18.08.2019
Օգոստոսի 17-ին` ժամը 20:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 26 հասցեում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:22-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է տան հյուրասենյակի գրապահարանը` գրքերով և 1 փայտե պատուհան: Նուշիկ Ա.-ը […]
12:00 18.08.2019
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Ժամը 01:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հարությունյանն իր վարած Mercedes C180 մակնիշի 34 PD 365 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72.3-րդ կմ հատվածում՝ Իջևան ընթանալիս, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: […]
10:56 18.08.2019
Օգոստոսի 18-ին` ժամը 01:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, […]
10:25 18.08.2019
Օգոստոսի 17-ին` ժամը 23։09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 2-րդ փողոցի տներից մեկը (մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 07:35-ին: Այրվել է […]
10:10 18.08.2019
Օգոստոսի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ և 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 700 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ մոտ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 8000 քմ, Ավան վարչական շրջանում՝ […]
09:56 18.08.2019
Օգոստոսի 18-ին` ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի (վարորդ՝ Վարդան Բ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս է […]
23:18 17.08.2019
Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Մ.-ի դիմումի փաստով: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վերջինս տարածքային ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա հուլիս ամսից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շողիկն ու Գագոն քանդել են իր հանգուցյալ տատու՝ Աստղիկ Փ.-ի և պապու՝ Աղասի Մ.-ի` իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող հուղարկավորման […]
22:38 17.08.2019
Համացանցում է հայտնվել Մերձմոսկվայում՝ եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 ինքնաթիռի օդաչուների խոսակցության վերծանումը: Նախ նշվում է, որ դիսպետչերը զգուշացրել է օդաչուներին թռիչքի ժամանակ օդում թռչունների կուտակման մասին: Նշվել է նաև, որ թռիչքից մի քանի րոպե հետո օդաչուները հայտնել են շարժիչի խափանման և վթարային վիճակի մասին: Ավելի ուշ դիսպետչերի հետ խոսակցության ժամանակ օդաչուն խնդրել է չշեղել […]
22:10 17.08.2019
Ուկրաինայի Օդեսա քաղաքի «Տոկիո Սթար» հյուրանոցում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել է ևս մեկ զոհի մարմին: Համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ հրդեհի բռնկման հիմնական պատճառ կարող էր հանդիսանալ կարճ միացումը: Բացի դրանից՝ կա ևս երկու վարկած. դիտավորյալ հրկիզում՝ սպանությունը […]
22:03 17.08.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 15-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]
21:08 17.08.2019
Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ «Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա: Հիշեցնեմ, որ այս շաբաթ սա […]