TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոնները դուրս են եկել երկաթգծից և թեքվել 

16:38 17.08.2019

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։55-ի սահմաններում Սևան-Երևան երկաթգծի 62-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Տ-ն իր վարած թիվ 1614 Տ գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններով թիվ 1340 էլեկտրաքարշով դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երկաթգծից և թեքվել, հայտնում է Shamshyan-ը: Ինչպես հայտնում է […]

̰
Եգիպտացորենի դաշտում հայտնված ինքնաթիռն այսօր հատվածաբար կտեղափոխվի

15:50 17.08.2019

Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում կոշտ վայրէջք կատարած «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող A-321 ուղևորատար ինքնաթիռն այսօր պետք է հատվածաբար տեղափոխվի: Այս մասին հայտնել է НТВ-ն: Մասնագետներն առաջին հերթին կհանեն ինքնաթիռի շարժիչները, այնուհետ կապամոնտաժեն սրահը: Դրանից հետո ինքնաթիռի բաքերից պոմպերով կմղվի վառելիքը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին A-321 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել: Տեղի […]

̰
Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել

15:41 17.08.2019

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ Մուրադ Օզմանյանն առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել: Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Ոչխարները ոչ թե անասնագոմում են պահվում, այլ տնից բավական հեռու` ցանցով առանձնացված տարածքում: Երբ է դեպքը տեղի ունեցել, չի կարող ասել: Ականատեսներ չկան: Չգիտի նաև, վայրի շները, թե գայլներն են հոշոտել ոչխաներին: Ընդհանուր առմամբ, […]

̰
Ֆրանսիայում հրավառության ժամանակ 13 մարդ է տուժել

14:42 17.08.2019

Ֆրանսիայում` Կոլիուրի համայնքում, Սուրբ Վինսենտի օրվա կապակցությամբ արված հրավառության ժամանակ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 13 մարդ ստացել է այրվածքներ: Այդ մասին հայտնում է ֆրանսիական France Bleu ռադիոկայանը: Մարդկանցից տասին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ևս երեքը հիվանդանոց է տեղափոխվել: Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննում է դեպքի բոլոր հանգամանքները:  

̰
Օդեսայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան

14:32 17.08.2019

Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել,  ինչի հետևանքով առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: «Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորների […]

̰
A321-ի օդաչուները նախազգուշացվել էին երկնքում թռչունների առկայության մասին

14:15 17.08.2019

A321 Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռի երկու օդաչուներ Դամիր Յուսուպովը և Գեորգի Մուրցինը, որոնք արտակարգ վայրէջք էին կատարել Մերձմոսկվայի եգիպտացորենի դաշտում, երկու անգամ նախազգուշացվել են երկնքում թռչող թռչունների մասին: Սա պարզ է դառնում Baza telegram հեռուստաալիքի հրապարակած` դիսպետչերի հետ նրանց հաղորդակցության գաղտնազերծումից: Նշվում է, որ օդաչուները երկնքում թռչունների մասին նախազգուշացվել են երկու անգամ` ժ. 6.00-ին և […]

̰
ՃՏՊ Մարտակերտի շրջանում. զոհվել է 1, տուժել՝ 4 քաղաքացի

12:41 17.08.2019

Արցախի ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, 1976թ. ծնված Գ.Բ-ն վարելով իրեն պատկանող «ISUZU CAMPO» մակնիշի ավտոմեքենան Երից մանկաց վանք-Տոնաշեն ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով Մարտակերտ քաղաքի բնակիչ, Գ. Բ-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ` Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Ա. Ա-ն, ՌԴ […]

̰
Խոշոր հրդեհ Օդեսայի հյուրանոցներից մեկում, կան զոհեր

12:30 17.08.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայի Օդեսա քաղաքի հյուրանոցներից մեկում: Զոհվել է 8, վիրավորվել ՝ առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ հրդեհը սկսվել է հյուրանոցի երկրորդ հարկում: Այդ ժամանակ այնտեղ եղել է 200 մարդ: Նրանց մեծ մասը տարհանվել է: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Հարուցվել է […]

̰
Հրդեհ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին գտնվող մատուռում

11:35 17.08.2019

Օգոստոսի 16-ին, ժամը 17:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին այրվում է մատուռ, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:12-ին: Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող մատուռն (մոտ 10 քմ) ամբողջությամբ այրվել է:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 40 հրդեհ 

11:18 17.08.2019

Օգոստոսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 3000 […]

̰
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված 28 և 29-ամյա քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց

10:44 17.08.2019

Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan-ի փոխանցմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի […]

̰
Սիսիանում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին․ վարորդի վիճակը ծանր է

09:55 17.08.2019

Օգոստոսի 17-ին` ժամը 07:12-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կարեն Պ., ծնված 1996 թ.) […]

̰
Սյունիքի մարզում 19-ամյա աղջկա առևանգումն ավարտվել է ողբերգական ավտովթարով. նոր մանրամասներ

08:39 17.08.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել: Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ օգոստոսի 10-ին Շինուհար գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի, 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով՝ Շինուհար գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ նույն օրը՝ […]

̰
Էջմիածնի ռեստորաններից մեկի լողավազանում տղամարդու դի է հայտնաբերվել

23:14 16.08.2019

Օգոստոսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարաշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը: […]

̰
Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

23:01 16.08.2019

Օգոստոսի 16-ին` ժամը 17:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1993 թ.) մոտ 80 մ գլորվել է […]

̰
Ադրբեջանի «ՄիԳ-29»-ի բեկորները հայտնաբերվել են Կասպից ծովում

18:09 16.08.2019

Թուրքիայի ռազմածովային ուժերը Կասպից ծովում հայտնաբերել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կործանված «ՄիԳ-29»-ի բեկորները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ օդաչուի ու «սև արկղի» որոնումները շարունակվում են: Հիշեցնենք, որ Կասպից ծովն էր ընկել ադրբեջանական «ՄիԳ-29» կործանիչը: Հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի 24-ին՝ զորավարժությունների ընթացքում:  

̰
A321 օդանավի վթարային վայրէջքը կներառվի օդաչուների վարժանքների ծրագրում

17:44 16.08.2019

«Ուրալյան ավիաուղիներ»-ի A321 օդանավի վթարային վայրէջքը կներառվի օդաչուների վարժանքների ծրագրում: Այս մասին հայտնել է ավիափոխադրողի կոմերցիոն տնօրեն Կիրիկ Սկուրատովը: «Վարժանքների ծրագիրը, իհարկե, սրբագրվում է, բայց այդ դեպքը կմտնի «Շատ ցածր բարձրություններում վայրէջքի» ծրագրում»,- ասել է Սկուրատովը: Հիշեցնենք, որ Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը Մերձմոսկովյան շրջանում վթարային վայրէջք էր կատարել։ Ինքնաթիռը հայտնվել էր  […]

̰
Կրասնոյարսկում հայրը մանկահասակ երեխային նետել է պատուհանից

17:00 16.08.2019

Կրասնոյարսկում հայրը հանրակացարանի 4-րդ հարկի պատուհանից նետել է 4-ամյա դստերը: Հարևանների խոսքերով` տղամարդը  ալկոհոլի ազդեցության տակ է եղել և թմրանյութեր է օգտագործել, հաղոոդում է NGS24.ru պորտալը: Փոքրիկի դին գտել են հանրակացարանի պատուհանների տակ: Կասկածյալը 44 տարեկան է: Ընտանիքն ապրում էր մանկական նպաստով: Նրանց ավագ որդին գրեթե ողջ ժամանակ գտնվել է հանրակացարանի միջանցքում: Հայրը նրան էլ […]

̰
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին

16:01 16.08.2019

Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհու՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն էր տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը՝ ծնված 1961 թվականին, ով […]

̰
Արցախում մայրը սխալ դեղահաբ է խմեցրել մանկահասակ երեխային

15:11 16.08.2019

Օգոստոսի 15-ին՝ ժամը 23։30-ին, Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել 2-ամյա երեխա՝ դեղային թունավորում ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը: Ոստիկանության ծառայողը պարզել է, որ երեխան թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում: Իրենց տանը 25-ամյա մայրը «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ երեխային «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ է խմեցրել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ […]

̰
Հրդեհ Նուբարաշեն փողոցում

14:00 16.08.2019

Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 12-րդ փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ննջասենյակի անկողինը (մասամբ) և փոքր պահարանը, իսկ պատերը՝ ջերմահարվել:  

̰
Հրշեջները շարունակում են հերթապահել «Արևիկ» ազգային պարկում

13:32 16.08.2019

«Արևիկ» ազգային պարկում հրշեջները շարունակում են հերթապահել և անվտանգության նկատառումներից ելնելով` վերացնել հրդեհների հավական օջախները: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ԱԻՆ-ից: «Արմատների մեջ կայծեր են մնում, և հավանականություն կա, որ դրանք քամու պատճառով դուրս են գալիս և տարածքում հրդեհավտանգ իրավիճակ ստեղծում: Դրա համար մերոնք այնտեղ անվտանգության նկատառումներով հերթապահում են, որ հանկարծ քամին այս […]

̰
Կանադայում ՃՏՊ-ի հետևանքով տներ են քանդվել

12:40 16.08.2019

Կանադայում ՃՏՊ-ի հետևանքով 7 տուն է քանդվել, 100 տների բնակիչներ տարհանվել են: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Կանադական Օնտարիո արվարձանում կինը մեքենայով խրվել է տան մեջ, ինչի հետևանքով գազի պայթյուն է եղել: Տուժել է յոթ մարդ, քանդվել է 7 տուն: Փրկարարները հաղորդում են, որ շուրջ 100 տների բնակիչներ տարհանվել են: Տեղական իշխանությունները ստիպված են եղել […]

̰
Վանաձորի ոստիկանները բերման են ենթարկել համայնքային ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացու 

12:32 16.08.2019

Օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչներից մեկն ու հայտնել, որ անհապաղ Վանաձորի Երևանյան խճուղու շենքերից մեկն օպերատիվ խումբ ուղարկեն: Ավելի ուշ Երևանյան խճուղի մեկնած ոստիկանները պետք է պարզեին, որ նշված շենքի բնակիչներից մեկը, որն օրեր առաջ վեճի էր բռնվել հարևանների հետ, սպառնացել նրանց, բռնություն է գործադրել միջադեպի հանգամանքերը պարզաբանելու […]

̰
«Կեչառիս» վանական համալիրի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել

11:59 16.08.2019

Օգոստոսի 16-ին` ժամը 10:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի աղբատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Ահաբեկչության և սպանության համար հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին հայտնաբերվեց Բագրատաշենում

11:49 16.08.2019

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին՝ ժամը 21։50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է բերման ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Թաքուր Ս.-ն, որը հետախուզվում էր Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար:

̰
Յոթ հոդվածով մեղադրվող Հնդկաստանի քաղաքացին հայտնաբերվել է Այգեստանում

11:34 16.08.2019

«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 13-ին` ժամը 20:38-ին, Երևանի Այգեստան 9-րդ փողոցից բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության Փենջամբի նահանգի իրավապահ մարմինների կողմից քրեական օրենսգրքի յոթ հոդվածների մեղադրանքներով հետախուզման մեջ գտնող Հնդկաստանի Հանրապետության 33-ամյա քաղաքացի: Խափանման միջոցը՝ կալանք։

̰
Բագրավան գյուղում մոտ 900 հակ անասնակեր է այրվել

11:17 16.08.2019

Օգոստոսի 15-ին` ժամը 13:40-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել են անասնակեր (մոտ 900 հակ) և ծղոտ (մոտ 400 հակ):

̰
Արագ սննդի կետում բռնկված հրդեհը ոչնչացրել է գույքն ու վճարային տերմինալը. կա տուժած

10:59 16.08.2019

Օգոստոսի 16-ին՝ ժամը 08:10-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:37-ին, մարվել՝ 08:51-ին։ Այրվել են արագ […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 44 հրդեհ

10:52 16.08.2019

Օգոստոսի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1000 քմ, 400 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական […]

̰
BACK_TO_TOP