10:50 16.08.2019
Օգոստոսի 16-ին` ժամը 01:40-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:
10:04 16.08.2019
Օգոստոսի 16-ին՝ ժամը 04:50-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է […]
08:44 16.08.2019
Օգոստոսի 16-ին՝ ժամը 08:10-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
22:45 15.08.2019
Օգոստոսի 15-ին` ժամը 22:13-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի […]
22:19 15.08.2019
Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84.7-րդ կմ հատվածում բախվել են Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Հ.-ի վարած УАЗ մակնիշի 35 ZL 836 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վարդան Ա.-ի վարած Nissan մակնիշի 35 GC 259 համարանիշի ավտոմեքենաները: SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի, Թաիլանդի 49-ամյա […]
21:40 15.08.2019
Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրայր Եսայանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Վանատուր» թաղամասում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 71 DC 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ծառին և հայտնվել ճանապարհի երթևեկելի […]
20:39 15.08.2019
Օգոստոսի 15-ին՝ ժամը 08:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, պայթուցիկ սարք է նկատվել (2 հատ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Առվի մեջ հայտնաբերվել է 2 արկ. փրկարարներն իրականացրել են հերթապահություն: Արկերը տեղափոխվել են […]
18:52 15.08.2019
Արգենտինայի Զինված ուժերին պատկանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անտարկտիդայի Ջեմս Ռոսսա կղզում, հաղորդում է Infobae-ը: Միջադեպը նախօրեին է տեղի ունեցել: Ինքնաթիռի անձնակազմը տեղափոխվել է Անտարկտիդայի «Մարամբիո» բազա: Այժմ այնտեղ է գտնվում բեռնատար Hércules C-130 ինքնաթիռը՝ բժիշկներով և տեխնիկական սպասարկող անձնակազմով: Տուժածներին կտեղափոխեն Հրո երկիր: Փորձագետները հետաքննում են արտակարգ վայրէջքի պատճառները:
18:40 15.08.2019
Խառը մարտերի (UFC) աշխարհի բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը նոր սկանդալի կիզակետում է հայտնվել: Մարզիկը դեռևս ապրիլին Իռլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում հարձակվել էր տարեց տղամարդու վրա: Դեպքը տեղի է ունեցել Marble Arch Pub բարում: Այս մասին հայտնում է TMZ-ն: Մաքգրեգորը բարում սկսել է հյուրասիրել իր ընկերության արտադրած Proper Twelve վիսկին: Թոշակառու տղամարդը հրաժարվել է ալկոհոլից, ինչից […]
16:38 15.08.2019
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում են եղել Հայաստանի քաղաքացիներ՝ ծնողներն իրենց երկու երեխաների հետ: Այս մասին հայտնում է jnews.ge-ն: Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց: Վթարի վայրում աշխատում են Վրաստանի […]
16:16 15.08.2019
Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության շենքի տանիքին հրդեհ է բռնկվել: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից տեղեկացրել են, որ տեղում աշխատում է չորս հրշեջ մեքենա և հրշեջ փրկարարներ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Մոբիլիզացված են նաև շտապօգնության և պարեկային ոստիկանության ծառայությունները: Ալիքի հաղորդմամբ՝ տուժածներ չկան: Շենքից տարհանվել են բոլոր մարդիկ:
16:00 15.08.2019
Օգոստոսի 14-ի երեկոյան Ադրբեջանի Հաջըգաբուլի շրջանի Գըզըլբուրուն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ Օղլուի (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) ընտանիքին հայտնել են, թե վերջինս նույն օրը առավոտյան զորամասում ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է «ՌազմԻնֆո»-ն: Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով Միքայիլի եղբորը՝ Մուշվիգ Գաչաևին։ «Թուրան»-ին զինծառայողի եղբայրը […]
14:53 15.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է Վանաձոր քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչի որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք, […]
14:30 15.08.2019
Բնապահպան Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ: «Այս պահին «Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ։ Նկարներում, որոնք տրամադրել է ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը, պատկերված է ջրացողիչ ուսապարկերի օգնությամբ հրդեհի շիջման պահը։ Գիհիների արմատային հատվածի կրակը մարվում է նաև ավազով, հողով։ […]
14:20 15.08.2019
Օգոստոսի 15-ին՝ ժամը 10:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան բարձրացել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող «Աղբյուրակ» խանութի տանիք և չի կարողանում ինքնուրույն իջնել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ավտոսանդուղքը: Փրկարարները խանութի տանիքից (մոտ […]
14:04 15.08.2019
Երեկ` օգոստոսի 14-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժինների, Գառնիի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու քննիչների հետ, Կոտայքի մարզում իրականացրել են «Տաք-տաք պիցցա» օպերացիան։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Աշոտ Կարապետյանն իր կողմից […]
12:09 15.08.2019
Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 41 տան բակում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան (1 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռոման Մ.-ին (ծնված 2017 […]
12:03 15.08.2019
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցի թիվ 24 տան այգում 1 շաբաթ շարունակ արջը պարբերաբար վնասում է խաղողի վազերը և բերքը. անհրաժեշտ է օգնություն: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին և Եղեգիս համայնքի ղեկավարին: Պարզվել […]
10:55 15.08.2019
Օգոստոսի 14-ին՝ ժամը 22:47-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Վահրամ Ե., ծնված 1968 թ.) […]
10:16 15.08.2019
Օգոստոսի 15-ին՝ ժամը 02:21-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի տանիքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել՝ 04:05-ին: 4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգարանում այրվել են գույքը, […]
09:40 15.08.2019
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:36-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:21-ին, մարվել՝ 19:14-ին: Այրվել է մոտ 120 հա խոտածածկույթ:
08:12 15.08.2019
Օգոստոսի 14-ին` ժամը 18:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 20:02-ին: Այրվել է մոտ 20 հա հնձած ցորենի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ: