TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մարզերից մեկում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գյուղապետ ամուսինն իր հետ ամուսնանալուց առաջ չի տեղեկացրել, որ ինքը ՁԻԱՀ-ով հիվանդ է

00:04 15.08.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Արմինե Ղ.-ի դիմումի փաստով: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս ոստիկանութանը հայտնել է, որ 2009-ին ամուսնացել է նշված մարզի գյուղերից մեկի՝ 42-ամյա գյուղապետի հետ։ Ամիսներ անց գյուղապետի ազգականներից կինը պատահաբար իմացել է, որ ամուսինը ՁԻԱՀ-ով (СПИД) հիվանդ է և, տեղյակ լինելով իր հիվանդության […]

̰
«Եթե չզանգեցի, ուրեմն արջն է կերել». ռուս տղամարդը կանխատեսել էր իր դաժան մահը

23:45 14.08.2019

Ռուս տղամարդը կանխատեսել էր իր դաժան մահը: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին Խաբարովսկի շրջանի Սուլուկ գյուղից ոչ հեռու: 66-ամյա Ալեքսանդր Կորնիլովի մտքով չէր էլ կարող անցնել, որ կատակով ասված խոսքերը կարող են ճակատագրական լինել իր համար: Այդ օրը Կորնիլովը, սովորության համաձայն, գնացել էր անտառ սունկ հավաքելու: Մինչ գնալը հեռախոսով խոսել էր տիկնոջ հետ:  «Հենց […]

̰
ԱՄՆ-ում կոկորդիլոսը հարձակվել է մի կնոջ և նրա շան վրա

23:36 14.08.2019

Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում կոկորդիլոսը հարձակվել է կնոջ վրա: Այս  մասին գրել  է New York Post-ը: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12 -ին: 68-ամյա ամերիկուհին երեկոյան շանը հանել է զբոսանքի հարակից լճակի մոտ: Զբոսնելու ընթացքում կոկորդիլոսը լճից դուրս է եկել ու հարձակվել տիկնոջ վրա, կծել է նրա ձեռքն ու ոտքը: Օգնության են հասել տարածքում զբոսնող […]

̰
Հարավաֆրիկացիները տներ են հրդեհել՝ նկատելով, որ իրենց հանգուցյալի սեռական օրգանները բացակայում են

23:22 14.08.2019

Արտոսովոր միջադեպ է տեղի ունեցել հարավաֆրիկյան Լիմպոպո շրջանում: Հուղարկավորության արարողությունը վերածվել է զանգվածային հրկիզումների: Հանգուցյալի հարազատները ապշահար են եղել, երբ նկատել են, որ նրա սեռական օրգանները բացակայում են: Համարվում էր, որ 69-ամյա Զեյմս Մախուբելեն վրաերթի զոհ էր դարձել: Նրա մարմինը միանգամից տեղափոխել էին ոստիկանություն, հետո՝ դիահերձարան: Օրեր անց, հուղարկավորության ժամանակ հարազատները նկատել են սեռական օրգանների […]

̰
Հնդկաստանում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

23:15 14.08.2019

Մուսոնային անձրևների հետևանքով Հնդկաստանի տարբեր հատվածներում ընդհանուր առմամբ ավելի քան 270 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է NDTV-ն: Հաղորդվում է, որ տեղատարափ անձրևների հետևանքով հազարավոր տներ են հեղեղվել, վնասվել են ճանապարհներ, ոչնչացել է բերքը: Մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է համարվում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հնդկաստանի հարավում և արևմուտքում մուսոնային անձրևներն […]

̰
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել

21:18 14.08.2019

Ըստ տեղեկությունների՝ այն վարձակալվել էր հարսանիքի հյուրերի համար:

̰
Խոշոր հրդեհ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին

19:38 14.08.2019

Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:00-ին, «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
Ճապոնիայում շոգերի հետևանքով 23 մարդ է մահացել

19:25 14.08.2019

Ամբողջ Ճապոնիայի տարածքում աննախադեպ շոգ եղանակ է: Ավելի քան 23 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Օգոստոսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում, ըստ վիճակագրության, հոսպիտալացվել է 12751 մարդ: Ամենաշատ տուժածները Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում են, որտեղ հիվանդանոց է տեղափոխվել 146 հազար մարդ, ինչպես նաև Սաիտամայում՝ 977 մարդ, և Օսակայում՝ 897 մարդ: Ջերմաստիճանը երկրում հասել է […]

̰
Թուրքիայի ափամերձ հատվածում նավեր են միմյանց բախվել

18:03 14.08.2019

Մարմարա ծովի ջրերում միմյանց են բախվել Mammadaminresulzadeh անվանումը կրող լցանավն ու Doric Warrior անվանմամբ բեռնանավը, հայտնում է DHA-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ նավերը հերթում կանգնած են եղել Բոսֆորի նեղուցն անցնելու համար: Հաղորդվում է, որ բեռնանավն ԱՄՆ-ից Ուկրաինա էր ուղևորվում: «Բեշիքթաշի շրջանի ափամերձ հատվածում Mammadaminresulzadeh լցանավը, Լիբերիայի դրոշի ներքո, բախվել է […]

̰
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 27-ամյա պայմանագրային զինծառայող է վնասվածք ստացել

15:57 14.08.2019

SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով Տավուշի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ․-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացրել է մարտական հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել […]

̰
Երևանում թալանել են հեղինակություն «Սիբիր Գագոյի» տունը

15:05 14.08.2019

Օգոստոսի 12-ին Երևանում տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք։ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թանկարժեք խմիչքներ […]

̰
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա

13:15 14.08.2019

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջիկ, որը Բելգիայի թագավորության քաղաքացի է եղել: SHANTNEWS.am-ին բուժհաստատությունից տեղեկացրին, որ երեխայի մարմնի 5 տոկոսը եռման հեղուկից այրվածքներ է ստացել: Հայտնեցին, որ երեխան չի մնացել հիվանդանոցում, նրան վիրակապել են և ճանապարհել տուն: Հայտնի է, որ երեխան ու մայրը, մինչև երկրից […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սպասասրահի աղբարկղից հայտնաբերվել է հյութի տուփ` մեջը մարիխուանա

12:50 14.08.2019

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քաղաքացիների սպասասրահի աղբարկղից հայտնաբերել են հյութի տուփ` մեջը մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 15 գր դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 3 փաթեթ: Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նույն օրը հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, բջջային […]

̰
Կիևյան կամրջից նետված 24-ամյա աղջիկը մահացել է

12:41 14.08.2019

«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է օգոստոսի 7-ին Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա աղջիկը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Հիշեցնենք, որ աղջիկն ինքնասպանության փորձ էր կատարել և բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Օրեր շարունակ նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, և բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:    

̰
Ոստիկանները բացահայտել են Ադոնցի փողոցում կատարված դանակահարությունը

12:34 14.08.2019

Օգոստոսի 9-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 32-ամյա մի տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել: Ըստ նախնական տվյալների, նրան Ադոնցի փողոցում դանակահարել էին: Հիվանդանոց մեկնած իրավապահներին տուժողի հետ ցրուցել չհաջողվեց. վիրահատում էին: Անհրաժեշտ էր պարզել, թե Ադոնցի փողոցում ինչ էր կատարվել, ով էր դանակահարողը: […]

̰
Երեկ դանակահարված 14-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում

12:27 14.08.2019

Երեկ 14-ամյա տղան կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքով տեղափոխվել էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ին ԲԿ-ի մամուլի խոսնակը փոխանցեց, որ երեխայի վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված անհրաժեշտ […]

̰
Կապան-Գորիս ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժած

10:06 14.08.2019

Օգոստոսի 14-ին` ժամը 00:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ,  կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Ս., ծնված 1976 թ.) […]

̰
Երևանում ողբերգական վթարի հետևանքով հոսպիտալացված ԱՄՆ քաղաքացին մահացել է

00:09 14.08.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է ԱՄՆ քաղաքացուհին, որ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով։  2 հոգի մահացել էին, իսկ մի քանիսն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցեր: Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի մահացած վարորդ Գուրգեն Ս.-ն և ուղևոր […]

̰
Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է երկաթե պատնեշին և հայտնվել ձորակում. կան տուժածներ

22:14 13.08.2019

Օգոստոսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի 36 DV 368 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2 […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. 14-ամյա տղան կրծքավանդակի մասում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

20:45 13.08.2019

SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան՝ 14-ամյա Էրիկ Մ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան դանակահարված վիճակում […]

̰
Սիբիրում անտառային հրդեհների ծավալը սկսել է նվազել

18:50 13.08.2019

Սիբիրում անտառային հրդեհների ծավալը սկսել է փոքրանալ: Այս մասին հաղորդել է անտառների օդային պաշտպանության դաշնային ծառայությունը: Օգոստոսի 13-ի դրությամբ անտառային հրդեհների տարածքը կազմել է 266,4  հազար հեկտար, իսկ օջախների ընդհանուր թիվը 159 է: Մեկ օր առաջ այրվող տարածքների մակերեսը 283,2  հեկտար էր, իսկ օջախների թիվը՝ 202: Արտակարգ իրավիճակի ռեժիմը պահպանվում է Իրկուտսկի շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, […]

̰
Վիճաբանություն Հանրապետության հրապարակում. բերման է ենթարկվել 4 անձ

15:36 13.08.2019

Օգոստոսի 12-ին՝ ժամը 04.42-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է: Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները կանխել են զարգացումները և Հանրապետության հրապարակից վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել չորս անձի: Մեկ հոգի դիմել է հիվանդանոց՝ բուժօգնության: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

̰
Գերմանիայի արտգործնախարարն ինքնաթիռի անսարքության պատճառով ուշացել է ՄԱԿ նիստից

13:38 13.08.2019

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը չի կարողացել ժամանակին հասնել Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Բանն այն է, որ կառավարական ինքնաթիռում անսարքություն էին գտել: Այս մասին հայտնում է DW-ն: «A321 ինքնաթիռը Բեռլինում փոխարինվել է մեկ ուրիշով: Օդանավի թևի հատվածում գտնվող օդափոխման փականում անսարքություն է նկատվել»,- գրում է գերմանական լրատվամիջոցը: Մաասն արդյունքում թռել է […]

̰
Թուրքիայում ցուլը ներխուժել է սուպերմարկետ

13:34 13.08.2019

Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Կուրբան բայրամ) ժամանակ անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, և մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը: Ադըյամանի Ալթընշեհիր թաղամասում ցուլը, բեռնատար մեքենայի վրայից ցատկելով, խանութ է մտել` խուճապ առաջացնելով հաճախորդների մոտ: Խանութում բոլոր բաժինները շրջելուց հետո, ցուլը ցուցափեղկը կոտրելով դուրս է եկել: Այս ամենը արձանագրել են խանութի […]

̰
Սիդնեյում տղամարդը դանակով հարձակվել է քաղաքացիների վրա. կա զոհ

13:30 13.08.2019

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տղամարդը, իսլամական կարգախոսներ գոռալով, դանակը ձեռքին փողոցում հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով մի կին մահացել է: Այս մասին հայտնում է RT-ն: Հայտնի է, որ մահացած կինը վնասվածքներ է ստացել վզի և կոկորդի շրջանում: Եվս մեկ կին վնասվածքներ է ստացել, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դանակով հարձակված տղամարդուն ոստիկաններն արդեն բերման […]

̰
Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին տրակտոր է այրվել

13:27 13.08.2019

Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է տրակտոր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:14-ին։ Ամբողջությամբ այրվել է «Same 603» մակնիշի տրակտորը:

̰
Վիճաբանություն  և կրակոցներ Երևանում. հարձակվել են «Անտոնյան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենի ընտանիքի վրա

11:50 13.08.2019

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության ու կրակոցների փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Շահումյան 3-րդ փողոցի թիվ 23 տան դիմաց Շահումյան 3-րդ փողոցի 21 տան բնակիչ, 64-ամյա Նորիկ Խաչատրյանը, նույն հասցեի բնակիչ, 39-ամյա Ա. Խաչատրյանը, Արարատյան 1-ին զանգվածի բնակիչներ, 46-ամյա […]

̰
Արարատի մարզում բախվել են Lada-ն ու բեռնատար ЗИЛ-ը, որը կողաշրջվել է․ կան վիրավորներ

10:26 13.08.2019

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Lada մակնիշի 36 GD 428 համարանիշի և ЗИЛ մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա՝ վնասելով այն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 44 հա անտառապատ տարածք. Այսեր Ղազարյան

10:07 13.08.2019

Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում («Արևիկ» ազգային պարկի տարածք) բռնկված խոշոր հրդեհի hետևանքով այրվել է մոտ 44 հա անտառ: Տես՝ GIF-ով 1-ին պատկերում ներկայացված է ըստ հրդեհի աստիճանի համեմատաբար թույլ (դարչնագույն), միջին (կարմիր) և ուժեղ (մուգ կարմիր) գույներով տարածական քարտեզը, 2-րդ պատկեր՝ 2018թ-ի տվյալ […]

̰
Վրաերթ Չարենցի փողոցում

08:09 13.08.2019

Օգոստոսի 12-ին` ժամը 18։01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 96 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լուսինե Պ.-ին (ծնված 1993 […]

̰
BACK_TO_TOP