TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Զապորոժյեում մարդիկ արգելափակված են մնացել 57 մետրանոց կարուսելի վրա

23:19 16.07.2019

Զապորոժյեի շրջանի այգիներից մեկում շարքից դուրս է եկել շղթայաձև կարուսելը, ինչի հետևանքով մարդիկ մնացել են արգելափակված շուրջ  20 մետր բարձրության վրա: Խափանման ժամանակ կարուսելի վրա եղել է 24 մարդ: Կարուսելի ընդհանուր բարձրությունը 57 մետր է։ Դեպքի վայր ժամանած փրկարարները նշել են, որ այդ բարձրության աշտարակ չունեն: Այգու աշխատակիցները ստիպված են եղել սեփական ուժերով իջեցնել մարդկանց: […]

̰
Մասիս քաղաքում ցորենի արտ է այրվում․ դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ

22:12 16.07.2019

Հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 21:49-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ […]

̰
Սյունիքի Ծավ համայնքի անտառամերձ տարածքում հրդեհ է բռնկվել

21:02 16.07.2019

Հուլիսի 16-ին՝ ժամը 13:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ծավ համայնքի անտառամերձ տարածքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Շիշկերտ ավտոճանապարհի 39-րդ կմ-ի մոտակայքում այրվում է բուսածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 19:00-ին: Ժամը 17:55-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի աշխատակիցների […]

̰
Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է

20:48 16.07.2019

Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության […]

̰
Խորվաթիայում անտառային հրդեհների պատճառով տարհանել են երաժշտական փառատոնի մոտ 10 հազար մասնակցի

19:00 16.07.2019

Խորվաթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը անտառային հրդեհների պատճառով Պագ կղզու լողափերից մեկից տարհանել է երաժշտական փառատոնի մոտ 10 հազար մասնակցի: Այդ մասին հայտնել է RIA Novosti  լրատվական գործակալությունը: Հրդեհը բռնկվել է սոճիների անտառում և արագ տարածվել մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող Զրչե լողափին, որտեղ այդ օրերի ընթացքում անցկացվում էր Fresh Island festival-ը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել […]

̰
Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում խմած անձինք դանակով հարձակվել են քաղաքացու վրա 

17:55 16.07.2019

Հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել: Ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու: […]

̰
Մումբայում բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր

17:30 16.07.2019

Հնդկաստանի Մումբայ քաղաքում 4-հարկանի բնակելի շենք է փլուզվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ առնվազն 12 մարդ է զոհվել: Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 40 բնակիչ մնացել է փլատակների տակ: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Դեպքի վայրում այժմ աշխատում են փրկարարներ և ոստիկաններ: Նրանց հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 5 […]

̰
Չեչնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա․ կան տուժածներ

16:34 16.07.2019

Չեչնիայի Նովոշչեդրինսկ բնակավայրում մարդատար փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի առանձնատներից մեկի վրա։ Միջադեպը եղել է առավոտյան ժամի։ Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառն եղել է այն, որ օդաչուն կորցրել է թռչող սարքի կառավարումը։ Միջադեպի հետևանքով 4 մարդ ստացել է վնասվածքներ, զոհվածներ չկան։ Ինքնաթիռի անկումից հետո, բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել, սակայն շինության մի մասը փլուզվել է։ Վիրավորվել են […]

̰
Իվանովոյում վագրը զբոսնել է ճանապարհի երթևեկելի հատվածով

15:50 16.07.2019

Իվանովոյի ոստիկանությունը ստուգում է տեսանյութը, որում ներկայացվում է, թե ինչպես է վագրը շրջում ճանապարհի երթևեկելի հատվածով: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է վագրը մեքենայից դուրս վազում ճանապարհի երթևեկելի հատված: Կենդանին առանց դնչկալի է: Ըստ տեղական ԶԼՄ-ների` վագրը պատկանում է քաղաքի կենդանաբանական այգուն:

̰
Ծիծեռնակաբերդի անտառում ծագած հրդեհի հեղինակները երկուսն են. ԱԻՆ

14:40 16.07.2019

Հուլիսի 14-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն են ահազանգել քաղաքացիներ, ովքեր տեղեկություններ են հայտնել առ այն, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու […]

̰
Պայթյուն Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության գործարանում

13:53 16.07.2019

Իսրայելում պայթյուն է եղել ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի գործարանում, որը գտնվում է մայրաքաղաք Թել Ավիվի մոտ գտնվող բնակավայրերից մեկում։ Միջադեպը եղել է Israel Military Industries (IMI) ընկերության՝ ծխագլանային նռնակների արտադրամասում, ինչի պատճառով էլ ծխի հսկայական սյուն է բարձրացել։ Փրկարարների հաղորդումների համաձայն՝ մարդկային կորուստներ չեն գրանցվել։ Նույնիսկ մեծ քանակի ծուխը, ըստ նախնական տվյալների, որևէ վնաս չի հասցրել […]

̰
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի բնակելի տներից մեկում. կա 1 զոհ, 15 վիրավոր

13:30 16.07.2019

Հզոր պայթյուն է որոտացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մուրիետա քաղաքում: Զոհվել է մեկ, վիրավորվել՝ 15 մարդ: Այդ մասին հայտնել է Russia Today-ը: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի բնակելի թաղամասերից մեկում: Նախնական տվյալներով` պայթյունի պատճառը եղել է բնակելի տներից մեկում գազի խողովակների հետ կապված խնդիրը և բնական գազի արտահոսքը:

̰
ԱՄՆ-ում iPhone-ն այրվել է երեխայի ձեռքերում

13:20 16.07.2019

ԱՄՆ-ում iPhone 6 հեռախոսը այրվել է երեխայի ձեռքերում: Աղջիկը այդ ժամանակ YouTube-ով տեսանյութ էր դիտում, երբ հանկարծ հեռախոսը սկսել է այրվել: Ամբողջապես վնասվել է հեռախոսի մարտկոցը, այրվել է այն ծածկոցը, որի վրա աղջիկը հասցրել է նետել հեռախոսը: Աղջկա մայրը դիմել է Apple-ի աջակցման ծառայությանը և ընկերության սպասարկման կենտրոն։ Կնոջը նոր հեռախոս են տվել և խոստացել […]

̰
Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. բախվել են «Գազելն» ու «ԶԻԼ»-ը

12:51 16.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 16-ի գիշերը` ժամը 02:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատը պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1976 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ա.Խ. ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի […]

̰
700-800 մետր խորացել ենք, ադրբեջանական տարածքում հանգցրել ենք հրդեհը․ Խաչիկի գյուղապետ

12:48 16.07.2019

Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի ղեկավարն ու գյուղացիները ստիպված են եղել անցնել Նախիջևանի տարածք՝ այնտեղ բռնկված հրդեհը մեկուսացնելու համար։ Գիշերը տեղի ունեցած հրդեհի մասին այսօր ShantNews.am-ին մանրամասներ հայտնեց գյուղապետ Հովիկ Սմբատյանը։ Սմբատյանն ասաց, որ հրդեհը սկսվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում ու անցել է հայկական կողմ, ինչի պատճառով էլ խաչիկցիները ստիպված են եղել երկու […]

̰
Քարաթափման հետևանքով տուժած 35-ամյա տղամարդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

11:27 16.07.2019

Լոռու մարզում քարաթափման հետևանքով տուժած 35-ամյա տղամարդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Այս տեղեկությունը Shantnews.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ Նրա խոսքով՝ հիվանդն ունի ողնաշարի վնասվածքներ և դեռ հայտնի չէ՝ վիրահատության կարիք կլինի՞, թե՞ ոչ: Նշենք, որ քարաթափման հետևանքով ևս 2 տուժած գտնվում են Ալավերդու բժշկական կենտրոնում: Օրեր առաջ տեղի ունեցած քարաթափման հետևանքով […]

̰
Երևանի բնականներից մեկում դի է հայտնաբերվել

10:58 16.07.2019

Հուլիսի 15-ին՝ ժամը 20:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Լ.Շ.-ի (ծնված […]

̰
Արագածոտնի մարզում թալանել են գերմանական Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի տնօրենի տունը

09:59 16.07.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փատով: Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 63-ամյա Մովսես Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը մեկուկես ժամվա ընթացքում, օգտվելով իր տան 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել […]

̰
Բացահայտվել է Աբովյանում 34-ամյա տղամարդու սպանության դեպքը

09:46 16.07.2019

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու սպանության  դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է […]

̰
Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի

00:10 16.07.2019

Հուլիսի 15-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, ինչպես նաև պարզվում է սպանվածի ինքնությունը: Սպանվածի կողքին կա դանակ, արնանման հետքեր և հողաթափ: Ոստիանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են […]

̰
YouTube-ի բլոգերը «կանխատեսել» էր իր մահը 3 տարի առաջ

23:54 15.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, YouTube-ի բլոգեր Էմիլի Հարթրիջը մահացել է Լոնդոնում, ՃՏՊ-ի հետևանքով: Աղջկան հարվածել է մեքենան, երբ նա երթևեկելիս է եղել էլեկտրական սկուտերով: Այս ողբերգական պատահարը գուցե այնքան շատ չքննարկվեր, եթե Էմիլին երեք տարի առաջ շոուներից մեկի ժամանակ չխաղարկեր սեփական հուղարկավորությունը: 2016-ին Էմիլին իր սեփական մահն ու հուղարկավորությունն էր խաղարկել: Հաղորդման մեջ նա […]

̰
Հսկա պիթոնը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա

23:45 15.07.2019

Տրինիդադ և Տոբագոյոի Կայսերական հովտի կենդանաբանական այգու այցելուները ականատես են եղել, թե ինչպես է հսկայական պիթոն-ալբինոսը կերակրման ժամանակ հարձակվել վարժեցնողի վրա և կծել նրա որովայինը: Այգու աշխատակիցը պիթոնի համար նապաստակ է գցել վանդակից ներս, սակայն սողունը չի արձագանքել: Դրանից հետո աշխատակիցը փորձել է մոտեցնել նապաստակին պիթոնի երախին և հենց այդ ժամանակ էլ կենդանին հարձակվել է: […]

̰
Խնձորեսկում ապրող եղբայրների դանակահարության դեպքը բացահայտվել է

19:44 15.07.2019

Հուլիսի 13-ին՝ ժամը 19-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգեցին, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկում ապրող երկու եղբայր։ Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Գորիսի բաժնի, ինչպես և այլ տարածքային ստորաբաժանումների ծառայողներից օպերատիվ խմբեր ձևավորվեցին, որոնք սկսեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ։ Հետևողական աշխատանքի արդյունքում շուտով հայտնի դարձավ, որ […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

19:03 15.07.2019

Հուլիսի 15-ին՝ ժամը 15:51-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1979 թ.) և «Mercedes […]

̰
Պակիստանում հեղեղումների հետևանքով 22 մարդ է զոհվել

18:07 15.07.2019

Պակիստանի Քաշմիր նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից առնվազն 22 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երկրի բնական աղետների կառավարման տնօրեն Սաիդ ուր-Ռեհմանան հայտարարել է, որ տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զբոսաշրջային Նիլամ հանգստավայրում ավերվել է 150 տուն և 2 մզկիթ: Զոհերի թվում կան անվտանգության 2 աշխատակից, 9 տեղացիներ և […]

̰
Երևանում 50-ամյա կինը նետվել է պատուհանից, արնաշաղախ կնոջը նկատել են անցորդները

14:20 15.07.2019

SputnikArmenia-ի տեղեկություններով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ 50-ամյա մի կին ինքնասպանության փորձ է արել։ Անցորդները նկատել են շենքի բակում ընկած արնաշաղախ կնոջը և անմիջապես ահազանգել 1-03։ Կինը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ կինը գլխին վնասվածքներ ունի։ Նա ապրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկում, որի բակից տեղափոխվել էր հիվանդանոց։ Հայտնի է դարձել, որ […]

̰
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը կրկնապատկվել է

13:51 15.07.2019

Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի, ևս 38-ը տուժել է, գրում է ANI-ին: Բացի դրանից, շարունակվում են ևս 30 մարդու որոնումները, որոնք համարվում են անհետ կորած: Նշվում է, որ փրկարարները տուժած շրջաններից տարհանել են 1146 բնակչի, իսկ տարերքը ներառել է երկրի 22 շրջան: Ուժեղ անձրևները դեռ կշարունակվեն ևս 2 օր:   […]

̰
Հանրապետության հրապարակում ռուս աղջիկը «մուկն ու կատու է խաղացել» ոստիկանների հետ 

13:40 15.07.2019

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ տևական ժամանակ է՝ ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երեկ՝ հուլիսի 14-ին, Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ, հայտնում է SHAMYSHAN.com-ը: Պարզվել է, որ ավտոմեքենան […]

̰
Մարմաշեն գյուղում գազաբալոնի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել

13:26 15.07.2019

Երեկ գազաբալոնի  արտահոսքից հրդեհ էր բռնկվել Ախուրյանի տարածաշրջանի Մարմաշեն գյուղում։ Անահիտ Մադոյանին պատկանող առանձնատան` խոհանոցի վերածված շքամուտքում տեղադրված  գազաբալոնից հրդեհը տարածվել է դեպի հյուրասենյակ, ինչի պատճառով այրվել են մետաղապլաստե դռներն ու պատուհանները, տան կենցաղային տեխնիկան։ «Ստեղ դրած եմ եղել բալոնը, որ ճաշ եփեմ ու տանիմ ընդեղ` ճաշասենյակ, որ ուտեն։ Միանգամից բռնկվավ, չհասցրի ու էդ ձևի […]

̰
Հրդեհ գազալցակայանի հետնամասում. հեղուկ գազի ավտոցիստեռնի պայթյունը կանխվել է

13:20 15.07.2019

Հուլիսի 11-ին՝ ժամը 16:46-ին, ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված հրդեհի կանչից վերադառնալու ճանապարհին նկատել է, որ Գրիբոյեդով փողոցի մոտակայքում բռնկվել է 10 տոննա տարողությամբ հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռն, որի հարևանությամբ գտնվում է ևս մեկ լիցքավորված պահեստային ցիստեռն: Պարզվել է, որ Ադոնց փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող գազալցակայանի […]

̰
BACK_TO_TOP