TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Նորագյուղ թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

14:57 19.07.2019

Այսօր՝ ժամը 11:09-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի Վերականգնողական կենտրոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային […]

̰
Զգո՛ւյշ եղեք. գազօջախին ծխացող կերակուրը՝ քաղաքացու հոսպիտալացման պատճառ

14:46 19.07.2019

Հուլիսի 19-ին` ժամը 11:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ծուխ է նկատում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 3/2 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազօջախին ծխացել է կերակուր: Բնակիչ Գ. Ս.-ի (ծնված 1960 թ.) ինքնազգացողությունը վատացել է (հավանաբար […]

̰
Հուժկու կայծակը վնասել է ճապոնական օդանավակայանի թռիչքուղին

14:39 19.07.2019

Ճապոնական Նագոյա քաղաքի օդանավակայանի բոլոր ավիաչվերթները հետաձգվել են: Խնդիրն այն է, որ թռիչքուղու վրա վնասված հատվածներ են հայտնաբերվել: Մասնագետները կարծում են, որ օդանավակայանի թռիչքուղուն կայծակն է հարվածել: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը: Թե ինչքան ժամանակ է հարկավոր թռիչքուղին և չվերթները վերականգնելու համար, առայժմ չի հաղորդվում: Այսօր առավոտից ճապոնական այս քաղաքի օդանավակայանից ոչ մի ինքնաթիռ […]

̰
Նոր մանրամասներ Սիսիանում տեղի ունեցած պայթյունից

14:35 19.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 19-ին` ժամը 07:50-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 07:05-ի սահմաններում Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Վ. Հ.-ն (ծնված 1945 թ.) տեղում մահացել է:

̰
Կիևյան փողոցի վրա երեք մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել

13:59 19.07.2019

Այսօր Կիևյան փողոցի վրա գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար: Իրար են բախվել Nissan և Opel մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով Opel-ը հարվածել է մայթեզրին կայանած Suzuki-ին: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր դեպքի վայրից:  

̰
Հայտնի է ճապոնական անիմե ստուդիայի հրկիզման պատճառը

11:32 19.07.2019

Հայտնի է երեկ մի տղամարդու կողմից ճապոնական Կիոտո քաղաքում գտնվող անիմե ստուդիայի հրկիզման պատճառը, հայտնում է korrespondent-ը: Տղամարդն իր արարքը բացատրել է նրանով, որ ստուդիան իրենից գողացել է ստեղծագործության միտքը, խախտվել են իր հեղինակային իրավունքները: «Ես այրել եմ ստուդիան, քանի որ նրանք գողացել են իմ ստեղծագործության միտքը»,- ասել է տղամարդը: Այս պահին իրավապահները փորձում են […]

̰
Հայտնի է Մոսկվա-Երևան թռիչքից առաջ ինքնաթիռում ծուխ լցվելու պատճառը

10:59 19.07.2019

Գիշերը Մոսկվայից Երևան թռիչքից առաջ Boeing-737 ինքնաթիռում ծխի լցվելը կապված է տեխնիկական հեղուկների՝ կենսապահովման համակարգ լցվելու հետ։ Ավելի պարզ լեզվով՝ ինքնաթիռի շարժիչների մաքրման հեղուկը լցվել է օդամղիչ համակարգ, ինչի հետևանքով էլ ծուխ է առաջացել, որը լցվել է սրահ։ Ենթադրվում է, որ այս ամենը եղել է ոչ թե ինքնաթիռի թռիչքուղու դուրս գալուց հետո, այլ դրա տեխնիկական […]

̰
Հրապարակվել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հետ կապված միջադեպի մանրամասները

10:22 19.07.2019

Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռը գիշերը ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել թռիչքուղի և թափ հավաքել օդ բարձրանալու համար։ Բայց այդ ժամանակ ինքնաթիռի սրահում թանձր ծուխ է եղել, ու օդաչուները, կապվելով ցամաքային կայանի հետ, դադարեցրել են թռիչքը։ «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի պատասխանատուն տեղեկացրել է, որ ինքնաթիռի կանգառից անմիջապես հետո բերվել են փչովի թեքահարթակներ, մարդկանց արագ տարհանել են, ինքնաթիռից […]

̰
Երևանի տներից մեկում աղվես են բռնել

09:59 19.07.2019

Հուլիսի 18-ին` ժամը 23:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի 2-րդ նրբանցի տներից մեկում բռնել են շակալ (պարկի մեջ է). տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացիները բռնել են աղվես: Փրկարարները աղվեսին տեղափոխել են անվտանգ […]

̰
Բջնիի ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածներից մեկի վիճակը ծանր է

09:57 19.07.2019

Հուլիսի 18-ին՝ ժամը 23:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հ-5 ավտոճանապարհի Արզական-Բջնի հատվածի 3-րդ կմ-ին բախվել են Lada Kalina […]

̰
Երևանում 27-ամյա երիտասարդը դանակահարել է հորը, մորը և ինքնավնասել իրեն. մայրը մահացել է

09:42 19.07.2019

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի […]

̰
Ավստրալիայում կրկեսի դերասանուհին վայր է ընկել մեծ բարձրությունից և ողջ մնացել

09:15 19.07.2019

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում: 28-ամյա Գաբրիելա Սուզան ակրոբատիկ հնարք է կատարել առանց անվտանգության պարանների և անհաջող շարժման հետևանքով վայր է ընկել մեծ բարձրությունից: Սկզբում հանդիսատեսների մի մասը մտածել է, թե համարը հենց այդպես է նախատեսված եղել, բայց հետո հասկացել է, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Գաբրիելան անմիջապես տեղափոխվել է […]

̰
ՌԴ-ում 80 տարեկան տատիկին կասկածում են սերիական սպանություններ կատարելու մեջ

08:29 19.07.2019

ՌԴ-ում ավարտին է մոտենում 80-ամյա Սոֆյա Ժուկովայի աղմկահարույց գործը: Ըստ նախաքննության` նա անցած ձմռան ընթացքում  սպանել է իր բնակարանում վարձակալությամբ ապրող 52-ամյա տղամարդուն, որից հետո մասնատել է մարմինը և մարմնի մասերը գյուղի տարբեր հատվածների աղբարկղերն է գցել: Պարզվել է, սակայն, որ սա 80-ամյա տատիկի նկատմամբ առաջին մեղադրանքը չէ, նախկինում ևս նա մի քանի անգամ կասկածվել […]

̰
Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ կա 15 զոհ

23:53 18.07.2019

Թուրքիայի Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքական աղբյուրը նշում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։ Զոհերի մեջ կան տարբեր ազգությունների կանայք և երեխաներ։ Այժմ […]

̰
Քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել շարունակել ճանապարհը

23:50 18.07.2019

Հուլիսի 18-ին` ժամը 13:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արա լեռան ամառանոցների մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտ 70 մ խորությունից […]

̰
Ակնալիճ գյուղի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

22:57 18.07.2019

Հուլիսի 18-ին՝ ժամը 15:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան 8-րդ փողոցի երկհարկանի շենքերից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոկտեմբերյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:18-ին: Այրվել […]

̰
Երևանյան խճուղում վրաերթի ենթարկված 13-ամյա երեխան տեղում մահացել է

22:16 18.07.2019

Հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գևորգյանին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել […]

̰
Եգիպտոսի հյուսիսում պայթյուն է որոտացել. կան զոհեր

16:16 18.07.2019

Դեպքը տեղի է ունեցել Սինայի թերակղզում՝ Շեյխ Զովեյդ քաղաքի ավտոմոբիլային կանգառներից մեկում: Մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել: Կան տուժածներ: Այս մասին հաղորդել է արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Արաբական այլ լրատվամիջոցների տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 3-ը վիրավորվել են: Զոհերից մեկը Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատակից է: Պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել:

̰
Արմավիրի մարզում 74-ամյա որդին կասկածվում է 94-ամյա մոր սպանության մեջ

16:07 18.07.2019

Այսօր՝ հուլիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ հիվանդանոցի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորապատ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու […]

̰
Գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն

16:03 18.07.2019

Հուլիսի 18-ին` ժամը 13։01-ին, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակցից 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. հուլիսի 14-ին` ժամը 05:00-ի սահմաններում, Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն:

̰
Կատաղած փիղը հետապնդել է զբոսաշրջիկներին

14:52 18.07.2019

Reddit-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ փիղը Հարավաֆրիկյան Հանրապետության որսարգելոցի տարածքում վազում է դեպի զբոսաշրջիկները: Տեսանյութում երևում է, թե ինչպես են զբոսաշրջիկները փորձում փախչել կենդանուց: Հետևում նստած ուղևորները հեռախոսով նկարում եմ փղին և զուգահեռ վարորդին հուշում ճանապարհը: Նշվում է, որ զբոսաշրջիկները եղել են Ավստրալիայից:

̰
Ճապոնիայում անիմե ստուդիայի հրդեհից զոհվածների թիվը հասել է 23-ի

13:07 18.07.2019

Ճապոնիայում անիմե ստուդիայի հրդեհից զոհվածների թիվը հասել է 23-ի, գրում է NHK-ն: Այս պահին դեռ 35 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Ըստ նախնական վարկածի՝ տեղի է ունեցել հրկիզում, քանի որ դեպքի վայրում բենզինի տարան ձեռքին տղամարդ է նկատվել: Նշվում է, որ եռահարկ ստուդիայում հրդեհաշրջման գործողություններով զբաղվում է մոտ 30 մարտական հաշվարկ: Կիոտոյի անիմացիոն ստուդիան գործում է […]

̰
Ճապոնիայում տղամարդը կրակի է մատնել անիմե ստուդիան. կան զոհեր ու տուժածներ

11:08 18.07.2019

Ճապոնական Կիոտո քաղաքում անիմե ստուդիայում բռնկված հրդեհից զոհվել է 12, տուժել՝ 36 մարդ, գրում է NHK-ն: Ըստ նախնական վարկածի՝ տեղի է ունեցել հրկիզում, քանի որ դեպքի վայրում բենզինի տարան ձեռքին տղամարդ է նկատվել: Նշվում է, որ եռահարկ ստուդիայի հրդեհը հանգցնելու գործողություններով զբաղվում է մոտ 30 մարտական հաշվարկ: Կիոտոյի անիմացիոն ստուդիան գործում է 1981 թ-ից:

̰
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված 14-ամյա տղան վիրահատվել է

21:43 17.07.2019

Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է ու սկսել է շնչել ինքնուրյուն՝ վիրահատվել է։ Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի […]

̰
Բախում Իջևանում․ կան վիրավորներ

21:34 17.07.2019

Իջևանում լարված իրավիճակ է, բախում է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է «Հետք»-ը, բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս  փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել […]

̰
Հրդեհ Խաչիկ գյուղում․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Խաչիկ գյուղի բնակիչները

19:38 17.07.2019

Հուլիսի 17-ին` ժամը 11:01-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է […]

̰
«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, ներսում կա արգելափակված քաղաքացի

16:45 17.07.2019

Հուլիսի 17-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Shamshyan.com-ն իր […]

̰
Երևանում մահացած տղամարդու երակում ներարկիչով ասեղ է եղել

15:54 17.07.2019

Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ երեկ Երևանում մահացել է 39-ամյա տղամարդ, որի երակում ներարկիչով ասեղ է եղել: Տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, ժամանել են շտապօգնության աշխատակիցները և արձանագրել տղամարդու մահը: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է, որ տղամարդը եղել է թմրամոլ և մահացել հենց ներարկման ժամանակ:  

̰
Խելոք, շնորհքով երիտասարդ էր, կինն ու երեխաները նրա մոտ էին գնացել արձակուրդների. մանրամասներ ՌԴ-ում վթարից զոհված հայ ընտանիքի մասին

15:24 17.07.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Լեռնակերտի համայնքապետ Մովսես Մովսիսյանը SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ դեպքի մասին իմացել են առավոտյան։ Ամուսինները եղել են համագյուղացիներ: Միշան մոտ […]

̰
ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին. Armtimes.com

13:45 17.07.2019

Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր: Համայնքապետ Մովսես Մովսիսյանն ասել է՝ կատարվածից ուշքի չեն գալիս: Մկրտչյաններն ապրում […]

̰
BACK_TO_TOP