TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 770 դեպք, որից  538-ը՝ արտակարգ

12:29 15.07.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-7-ը գրանցվել է 770 դեպք, որից  538-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 159 կենցաղային կանչ, 466 հրդեհի ահազանգ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 50 դեպք, որից 21-ում […]

̰
Քարաթափման հետևանքով տուժած 35–ամյա տղամարդու վիճակը կայուն ծանր է

12:15 15.07.2019

Լոռու մարզում քարաթափման հետևանքով տուժած 35–ամյա Վարդան Մկրտումյանի վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ Նա նշեց, որ տուժածն ունի թոքի երկկողմանի սալջարդ, գանգուղեղային վնասվածք և կոնտուզիոն օջախ: Նշենք, որ երեկ տեղի ունեցած քարաթափման հետևանքով ևս 2 տուժած գտնվում են […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է

12:11 15.07.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ կալանավորվել է: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հուլիսի 12-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և […]

̰
Երևանում դանակահարված 33-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է

11:52 15.07.2019

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հուլիսի 15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի մասում՝ դանակահարված» ախտորոշմամբ […]

̰
Մեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով սյունը պոկվել և մնացել է լարերից կախված․ կա տուժած

10:38 15.07.2019

Հուլիսի 14-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի շրջադարձի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի […]

̰
Ադրբեջանում 500-ամյա ծառի ճյուղն ընկել է զբոսաշրջիկների վրա․ կան տուժածներ

09:33 15.07.2019

Ադրբեջանում 500-ամյա պլատան ծառի ճյուղն ընկել է զբոսաշրջիկների վրա։ Դեպքը տեղի է ունեցել Շեկի քաղաքում։ Ճյուղը հարվածել է 19 մարդու։ Նրանցից երկուսի համար պահանջվել է հոսպիտալացում։ Մայրաքաղաքից մասնագետներ են կանչվել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Ծառի ճյուղն ընկել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Շեկիի խաների պալատի մոտ։ Ճյուղի տրամագիծը կազմում է 0․5 մետր։ Նշվում է, որ […]

̰
Արարատի մարզում «ԳԱԶել»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բարձրությունից ընկել և բախվել մեկ այլ մեքենայի

23:59 14.07.2019

Հուլիսի 14-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ մակնիշի (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանկապատին, և մոտ 1 մետր […]

̰
Արմավիրի մարզում հետաքննիչը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել

22:37 14.07.2019

Հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Ղավազյանը իր վարած Suzuki մակնիշի AC 230 համարանիշի մոտոցիկլետով, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և վայր ընկել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հ. Ղավազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հ. […]

̰
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զինծառայողներ են

21:20 14.07.2019

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում:«Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել, ինչի հետևանքով մեքենայի վարորդն ու 4 ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից չորսը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Գյումրի ԲԿ, իսկ 2007 թվականին ծնված ուղևորը տեղափոխվել է […]

̰
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել

21:06 14.07.2019

Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի […]

̰
Գորիս-Կապան ճանապարհին կցորդիչն առանձնացել է բեռնատարից՝ միակողմանի փակելով ճանապարհը

19:45 14.07.2019

Հուլիսի 14-ին` ժամը 13:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայի կցորդիչն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա.Ա.) կցորդիչն […]

̰
Արագած սարի խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. փրկարարները դեպքի վայրում են

18:49 14.07.2019

Հուլիսի 14-ին, ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած սարի խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ալավերդիում քարաթափման հետևանքով զոհվել է 2 հոգի․ կա տուժած

16:33 14.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ալավերդիի Նեղոց գետի մոտ քարաթափում է եղել, հսկայական ժայռաբեկորներ են ընկել ճանապարհի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, փլուզման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Տուժածներից երկուսը, գիտակցության չգալով, մահացել են: Հայտնի է, որ Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը փակ է: Այժմ փրկարարները […]

̰
Շիրակի մարզում՝ Քեթի գյուղի մոտակայքում, վթար է տեղի ունեցել․ կա 5 տուժած

15:53 14.07.2019

Հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ,  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ կա 5 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վերին Արտաշատի գազալցակայանում հրդեհ է բռնկվել

14:20 14.07.2019

Հուլիսի 14-ին, ժամը 00:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել` 01:40-ին: […]

̰
Այրվել է ավտոմեքենա. վարորդը և ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են

11:23 14.07.2019

Հուլիսի 14-ին` ժամը 03:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։31-ին, մարվել՝ 03։50-ին։ Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված  2001 թ.)։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ […]

̰
Երևանի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

10:40 14.07.2019

Հուլիսի 13-ին՝ ժամը 16:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը. տուժածներ չկան:

̰
Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է․ կա տուժած

09:48 14.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 20:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1.5-րդ կմ-ին «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 տուժած

23:51 13.07.2019

Հուլիսի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում բախվել են ԳԱԶ-3110 մակնիշի 35 RС 813 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 AT 658 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: […]

̰
Երևանում բնակիչները փակվել են բնակարանում և սպառնացել պայթեցնել այն գազի արտահոսքի միջոցով

23:37 13.07.2019

Հուլիսի 13-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 11/2 շենքի բնակարաններից մեկում իրականացվում է վտարման գործընթաց, բնակիչները փակվել են բնակարանում և սպառնում են պայթեցնել այն գազի արտահոսքի միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
Փարպի, Ագարակ և Աղձք գյուղերի դաշտերում այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ

22:37 13.07.2019

Հուլիսի 13-ին` ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Փարպի, Ագարակ և Աղձք գյուղերի դաշտերում առկա է հրդեհի 5 օջախ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ […]

̰
Ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը

21:57 13.07.2019

Հուլիսի 13-ին՝ ժամը 19:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

̰
Կանաչուտ գյուղում բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

21:24 13.07.2019

Հուլիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:10-ի սահմաններում Կանաչուտ գյուղում՝ Ալիկ Սարգսյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում, բախվել են Սիսավան գյուղի բնակիչ, 23-ամյա Ասատուր Ղ.-ի վարած Opel մակնիշի 36 CL 383 համարանիշի և Կանաչուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Սուտո Թ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 34 DN 763 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ […]

̰
Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից

21:06 13.07.2019

Այսօր հերթական ողբերգական դեպքն է կանխվել Երևանում: Լուսադեմին մայրաքաղաքում բնակվող 36-ամյա մի կին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակների մյուս կողմ, որպեսզի նետվի: Մի տղամարդ, տեսնելով նրան, անմիջապես մոտեցել է, զրուցել հետը և, աստիճանաբար մոտենալով, բռնել ու անցկացրել անվտանգ գոտի: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը մշտական բնակության վայր չունի և, ամենայն հավանականությամբ, այդ ամենից ընկճված է փորձել […]

̰
«Գուգարք» ճամբար թափառող շներ են մտել

20:08 13.07.2019

Հուլիսի 13-ին` ժամը 14:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի «Գուգարք» ճամբար են մտել թափառող շներ (2 հատ), ինչը սպառնում է ճամբարում հանգստացող երեխաների անվտանգությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շներին հեռացրել են ճամբարի տարածքից:

̰
Հունաստանի Նակսոս կղզու օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց

18:15 13.07.2019

Հունական Նակսոս կղզու օդանավակայանը փակվել է այն բանից հետո, որբ ինքնաթիռը դուրս էր եկել թռիչքուղուց: Այս մասին հայտնել է Naxos Press-ը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել: Նրանց ավտոբուսով տեղափոխել են նավահանգիստ, որտեղից էլ արդեն նավով գնացել են մայրաքաղաք Աթենք: Greek City Times-ն էլ հավելում է, որ միջադեպի պահին հունական Sky […]

̰
Երևանում տրոլեյբուսի հոսանքաընդունիչի հարվածից տուժած վարորդին վիրահատել են

17:47 13.07.2019

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչը պոկվել և ընկել է կողքից ընթացող Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա: Մարդատարի վարորդը ուսի մասում մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել է նախ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, այնուհետ՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն: Նրան վիրահատել են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տրոլեյբուսի վարորդ Նորայր Սազմանդյանը պատմել է, թե ինչպես է […]

̰
Հրդեհ Վերին Ջրաշեն թաղամասում

17:31 13.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Հնդկաստանում ավելի քան 800 հազար մարդ է տուժել հեղեղումների հետևանքով

16:51 13.07.2019

Հնդկաստանի Ասսամ նահանգի տասնյակ շրջաններում տեղացած տևական անձրևների հետևանքով 800 հազ. մարդ է տուժել: Այս մասին հայտնում է NDTV-ն: Հաղորդվում է առնվազն 3 զոհի և տասնյակ անհետ կորած քաղաքացիների մասին: Տեղումների հետևանքով գետերի մակարդակը ռեկորդային կերպով բարձրացել է: Տեղի օդերևութաբաններն ավելի վաղ հայտնել էին տեղումների հավանականություն մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղումների հետևանքով տուժել է նահանգի 33 […]

̰
Միտո՞ւմ, թե՞ անփութություն. ինչի՞ հետևանք է հրդեհների թվի աճը

16:44 13.07.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը, անդրադառնալով հրդեհների թվի ավելացմանը, խոսել է նաև այն մասին, թե ինչի արդյունք են դրանք` անփութությա՞ն, թե՞ միտումնավոր քայլերի. «Մեր քաղաքացիները մտածում են, որ հրդեհային անվտանգությունը ապահովելը միայն ԱԻՆ-ի գործն է, հրշեջ- փրկարարներինն է, իրենք պարտավոր են գնալ, գործն անել: Իհարկե, մեր հրշեջ փրկարարները պատրաստ են և ցանկացած պահի […]

̰
BACK_TO_TOP