20:35 07.07.2019
Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Սաշիկ Զարգարյանի վարած ԳԱԶ-33021 մակնիշի 35 QP 065 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Էդգար Աղաբեկյանի վարած Opel Zafira մակնիշի 4577 HT համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով […]
19:39 07.07.2019
Զբոսաշրջիկներով լի նավը Լոնդոնում մխրճվել է Վեսթմինսթերյան կամրջի մեջ, հայտնում է korrespondent–ը: Նշվում է, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կամուրջը ժամանակավորապես փակ է, իսկ դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Իրավապահ մարմինները տեղի ունեցածը չեն դիտարկում որպես ահաբեկչական գործողություն։
19:01 07.07.2019
Հուլիսի 7-ին՝ ժամը 15:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 10-րդ կմ-ին՝ «Լեսնոյ» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորակը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ա.) դուրս են բերել ճանապարհի […]
17:13 07.07.2019
Պաղեստինցին մեքենայով վրաերթի է ենթարկել իսրայելցի զինվորականների, տուժել է հինգ մարդ, գրում է korrespondent-ը: Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմից հյուսիս գտնվող Հիզմա բնակավայրի մոտ: Իսրայելցիները կարծում են, որ սա ահաբեկչություն է: «Ահաբեկիչը նկատել է զինվորներին, ովքեր գտնվել են դռան մոտ և օպերատիվ առաջադրանք կատարել և նրանց վրաերթ է արել: Նրանցից երեքը ստացել են միջին ծանրության […]
16:12 07.07.2019
Հուլիսի 7-ին՝ ժամը 10:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որը հրդեհը բռնկվել է Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ […]
15:15 07.07.2019
Հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են 42, 7 և 15 տարեկան անձանց դիերը: ՃՏՊ-ի հետևանքով տուժած 5 անձինք հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ: Բժշկական կենտրոններից […]
14:07 07.07.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը մեկնել է Վրաստան՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար:
13:37 07.07.2019
Հուլիսի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 300 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 1500 քմ: Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները:
12:53 07.07.2019
Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը SHANTNEWS-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր Վրաստանում տեղի ունեցած վթարից զոհվածների ընտանիքն Օշականից էր: «Եղել է երկու ընտանիք, 5 հոգանոց ընտանիքը եղել է Օշականից, նրանք իրար քավոր սանիկ էին, մեկնել էին հանգստանալու: Մեր տվյալներով՝ մահացել է տան հարսը՝ իր երեխայի հետ, իսկ մյուսը եղել է սանիկի երեխան»,- ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ […]
12:49 07.07.2019
Աֆղանստանում պայթյունի հետևանքով առնվազն 150 մարդ է տուժել, կա 12 զոհ, գրում է Pajhwok-ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում, մեքենան պայթել է Աֆղանստանի անվտանգության ազգային վարչության մասնաճյուղի շենքի մոտ: Զոհվածների մեջ եղել են ուժայիններ և խաղաղ բնակիչներ: Նրանց առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս չի ստանձնել ոչ մի […]
12:19 07.07.2019
Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Կան զոհեր և վիրավորներ. նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Վիրավորներից 2-ի վիճակը, վրացի բժիշկների գնահատմամբ, ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց: Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, արվում է […]
11:14 07.07.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել այսօր առավոտ Գորիում տեղի ունեցած վթարի վերաբերյալ․ «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ մահացել են, իսկ հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ […]
09:38 07.07.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
00:13 07.07.2019
Հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Պարզվել է, որ […]
23:02 06.07.2019
Երևան-Երասխավան ավտոճանապարհին ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանն ու Ռուզաննա Հակոբյանը վիրահատվել են: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի փոխտնօրեն, այրվածքաբան Կարինե Բաբայանը: Նա տեղեկացրեց, որ վիրահատվել են շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով: Նա տեղեկացրեց, որ վիրահատությունը հաջող է անցել: Մանրամասները՝ տեսանյութում:
22:43 06.07.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում են գտնվում այսօրվա վթարից տուժած վիրավորների հարազատները: Այրվածքաբան, կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը տուժածների վիճակի մասին հաղորդում է նրանց հարազատներին: «Ամեն ինչ արվել է, որպեսզի թեթևացնենք մարդու վիճակը: Երբ այրվածքներ են լինում, մաշկը շատ հաստ մակերեսով այրվում է և սկսում սեղմել օրգանները»,- բացատրում է բժիշկը հիվանդներից […]
20:38 06.07.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել այսօր Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ. «Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահի ուղերձում:
20:36 06.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսքով դիմել է այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատներին: «Քիչ առաջ տեղեկացա Արարատի մարզում ճանապարհատրանսպորտային սարսափելի պատահարի մասին, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: Համբերություն եմ մաղթում իրենց հարազատներին կորցրած մեր հայրենակիցներին, տուժածներին` շուտափույթ ապաքինում»,- ֆեյսբուքյան իր էջում […]
20:19 06.07.2019
Երասխ գյուղից Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն: Այս մասին հայտնեց Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը: Այնտեղ է գտնվում նաև Գագիկ Ղուկասյանը և Ռուզաննա Հակոբյանը։ Արարատի ԲԿ-ում են գտնվում Նարե Գրիգորյանն ու Անդրանիկ Նկրուլյանը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ներկայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ժամանել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Մանրամասները` տեսանյութում:
19:51 06.07.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 3-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած ոստիկանության ուղեկցող գումարտակի վարորդը հայտնեց, որ Բյուզանդ-Աբովյան փողոցներ խաչմերուկում գրպանահատ է բռնել: Մեկնած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրից բաժին են ներկայացրել Խարբերդի մի բնակչի: Հուլիսի 4-ին մի քաղաքացուհի ոստիկանությունում հաղորդում […]
19:15 06.07.2019
Ավելի վաղ հայտնել էինք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Պիկապը մեծ արագությամբ բախվել է […]
18:49 06.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նախարարը խոստացել է շրջայցից հետո ամփոփ տվյալներ ներկայացնել տուժածների առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել վթար: Երթուղայինը վթարից պայթել է, ըստ նախնական տվյալների կա 6 զոհ: Վթարի հետևանքով նախնական վիրավորվել […]
18:11 06.07.2019
Մոսկվայից Ադրբեջան ուղևորվող մարդատար միկրոավտոբուս է կողաշրջվել: Ինչպես հայտնում է Minval.az-ը, պատահարի հետևանքով տուժել են վարորդն ու և 6 ադրբեջանցի ուղևորներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի պահին Mercedes Benz Sprinter միկրոավտոբուսում թվով 12 ուղևոր է եղել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Մ-4 Դոն մայրուղու 593 կմ-ին:
17:38 06.07.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություններ է հաղորդել Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած հրդեհից: «Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 5 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից […]
16:18 06.07.2019
Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
16:16 06.07.2019
Իրանի մայրաքաղաքում ցեմենտ տեղափոխող բեռնատարը բախվել է այդ երկրում Ռուսաստանի դեսպանի նստավայրի արգելապատնեշին։ Նախնական տվյալներով՝ դա եղել է պատահարի արդյունք, դիտավորություն չի եղել։ Բեռնատարը, որ բեռնված է եղել 9 տոննա ցեմենտով, դուրս է եկել վարորդի վերահսկողությունից, բախվել է դեսպանության դարպասներին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Այլ տուժողների մասին տեղեկություններ չկան։
15:00 06.07.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 4-ին` ժամը 11.10-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ նախկին ամուսինը հրդեհել է տունը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է որ նույն օրը ժամը 10.50-ին 40-ամյա մի տղամարդ հրդեհել է տունը՝ պատճառելով մոտ 5.000.000 դրամի վնաս: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել […]
14:21 06.07.2019
Սև ծովում՝ ռուսական Ջուբգա բնակավայրի հատվածում շրջված ու խորտակված նավակի վրա եղել է 55 մարդ։ Նրանցից 15-ը եղել են երեխաներ։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական իրավապահների քննության արդյունքներով։ Վաղ առավոտյան տեղի ունեցած պատահարը խլել է երկու մարդու կյանք։ Մյուսներին փրկարարները կարողացել են ափ հանել։ Իրավապահները նաև պարզել են, որ կատամարան տիպի նավակը նախատեսված է […]
13:24 06.07.2019
Երևանում 56-ամյա քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Ոստիկանությունը հուլիսի 5-ի գիշերը հաղորդում է ստացել «Արմենիա» ԲԿ-ից, համաձայն որի՝ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակարաններից մեկից կրծքավանդակի շրջանի ծակած կտրած վերք ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել […]
13:21 06.07.2019
Գազայի հատվածում ցույցերի և երեկ դրանց ընթացքում տեղի ունեցած բախումների պատճառտով վիրավորված պաղեստինցիների թիվը հասել է 40-ի։ Իսրայելական բանակը նրանց դեմ կիրրառել է նաև մարտական փամփուշտներ։ Արդեն մեկ տարուց ավելի ձգվող բողոքի ակցիաների ընթացքում պաղեստինցիները հավաքվում են Գազայի հատվածի ու Իսրայելի սահմանի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու։ Նրանց թիվը մեծանում է ուրբաթ օրերը։ Այս ուրբաթ էլ […]