12:46 06.07.2019
Այսօր` հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 39-ամյա Հովհաննես Ավետիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VZ 328 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Հաղորդվում է` վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ այդ պահին դեպքի վայրով անցնող […]
12:01 06.07.2019
Մոսկվայում տաքսու վարորդն անցել է Յաուզա գետի արգելապատնեշը և հայտնվել գետում, գրում է Life.ru-ն: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, ովքեր ջրից դուրս են բերել մեքենայում գտնված 2 անձանց: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան: Ձեզ ենք ներկայացնում պատահարի տեսանյութը:
11:46 06.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 27-ին՝ ժամը 13.35-ին, Մասիսի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գեղանիստ գյուղի մի տանը պայթուն է տեղի ունեցել, և վիրավորներ կան: Ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13-ի սահմաններում, տանտերը զոդման աշխատանքներ է կատարել ավտոտնակում գտնվող նախկին դիզելային վառելիքի ալյումինե բաքի վրա, բաքը […]
11:42 06.07.2019
Մոսկվայի արևմուտքում տղամարդը կրակել է 2 աղջիկների վրա, որոնք հրաժարվել են իր հետ ծանոթանալ, գրում է РИА Новости-ն: Հաղորդագրության մեջ նշված է, որ քաղաքի «Մինսկայա» թաղամասում 4 տղամարդուց բաղկացած խումբը, որը ենթադրաբար եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ցանկացել է ծանոթանալ 2 աղջկա հետ: Այն բանից հետո, երբ աղջիկները մերժել են, նրանցից մեկը կրակել է աղջիկների […]
09:37 06.07.2019
Հուլիսի 6-ին` ժամը 02:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ոստիկանության շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լազյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02:42-ին: Տուժածներ չկան: Այրվել […]
23:59 05.07.2019
Հուլիսի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում՝ 3000 քմ, 1000 քմ, 500 մք, 200 քմ, 500 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 1 հա, 15 հա, 1000 քմ, Եղվարդ քաղաքում՝ մոտ 5000 քմ և 1200 քմ, Գետամեջ գյուղում՝ մոտ 2000 քմ, […]
20:33 05.07.2019
Հուլիսի 5-ին` ժամը 09:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Խնկոյան գյուղի 2-րդ փողոցում գտնվող անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնկոյան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:43-ին, մարվել՝ 16:38-ին: Այրվել […]
20:27 05.07.2019
Հուլիսի 5-ին՝ ժամը 16:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ.Մ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից […]
16:57 05.07.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 20 տարեկան հղի է մահացել: Դեպքի մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց դեպքը. «Անկեղծ ասած, քիչ առաջ եմ տեղեկացել դեպքի մասին: Քաղաքի բնակիչներն ասում են, որ կինը էպիլեպսիա ուներ: Այժմ այլ մանրամասների չեմ տիրապետում»: Հիշեցնենք` անցած գիշեր […]
16:20 05.07.2019
Ամերիկացի միլիարդատեր Քրիս Քլայնը, նրա դուստրը ու ևս 5 մարդ զոհվել է Բերմուդյան եռանկյունու հատվածում տեղի ունեցած ավիավթարից։ Նրանք այդ պահին գտնվել են ուղղաթիռում, որով ուղևորվում էին դեպի Բահամյան կղզիներ։ Ուղղաթիռի բոլոր ուղևորները մահացել են։ Հենց այսօր լրանալու էր միլիարդատիրոջ 61-րդ տարեդարձը։ Հեղինակավոր Forbes պարբերականի տվյալներով՝ ածխի բիզնեսով զբաղվող գործարարի կարողությունը շուրջ 1,8 միլիարդ դոլար […]
16:11 05.07.2019
Հուլիսի 5-ին՝ ժամը 12:26-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Մուշ-2 թաղամաս տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարմարաշենի խճուղու թիվ 13 հասցեում՝ գազալցակայանի մոտակայքում, բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` […]
15:24 05.07.2019
Ըստ «Անատոլու» գործակալութեան ականուած ինքնաշարժի պայթում գրանցուած է Թուրքիոյ Հաթայ նահանգին մէջ։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ պայթումին հետեւանքով գրանցուած են զոհեր եւ վիրաւորներ։ Նշենք նաեւ, որ Հաթայը կը գտնուի Թուրքիա-Սուրիա սահմանային հատուածին վրայ եւ տարբեր առիթներով թիրախ դարձած է հրթիռարձակումներու։
15:18 05.07.2019
Սյունիքում 20 տարեկան հղի է մահացել, հայտնում է Sputnik Armenia-ն: Նախորդ գիշեր Սյունիքի մարզի Գորիս քաղաքի տներից մեկում 20 տարեկան հղի կին է մահացել, որը նաև 2 տարեկան երեխա ունի։ Հարևանուհին մանկահասակ երեխայի ձայն է լսել տնից, գնացել է, որ տեսնի` ինչ է պատահել։ Դուռը փակ է եղել, բայց լուսամուտից տեսել է, որ հղի հարևանուհին […]
14:09 05.07.2019
Ղրղըզստանի բարձրլեռնային զբոսաշրջային ճամբարներից մեկում հարձակում և հրաձգություն է եղել։ Տղամարդը ներխուժել է ճամբար, գնդակահարել է երկու աշխատակցի ու ևս մեկին՝ կնոջ, որպես պատանդի առևանգել այնտեղից։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Մայրաքաղաքից Իսիկ-Կուլի շրջան են ուղարկվել իրավապահների հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ։ Պատճառն այն է, որ հրաձիգին հայտնաբերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ պատրաստվածություն անցած […]
14:08 05.07.2019
Այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մայակովսկի գյուղ տանող ճանապարհի սկզբնամաս, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։ Այդ մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արամուս գյուղի բնակիչ 54-ամյա Սուրեն Համբարձումյանն էր, որը, ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։ Ոստիկանները […]
13:45 05.07.2019
Աֆղանստանի Ֆարիաբ նահանգի հյուսիսում գտնվող շուկայում ավելի քան 40 մարդ վիրավորվել է ականանետի պատճառով: Այդ մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով աղբյուրը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են տեղի ոստիկանության աշխատակիցները: Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով մահացել է 6 մարդ, ևս 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
13:20 05.07.2019
Ինգուշեթիայում քննչական մարմինները յոթամյա երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկել նրա մորաքրոջը, գրում է РИА Новости-ին: Երեկ հիվանդանոց է տեղափոխվել 2012թ. ծնված աղջիկ, որը ունեցել է բազմաթիվ վնասվածքներ: Վնասվել էր երեխայի ձեռքը և վիրահատության միջոցով մի կերպ այն կարողացել են պահպանել: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, իսկ երեխային այս պահին ցանկանում են տեղափոխել […]
12:05 05.07.2019
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սևանա լճից ջուր խմած և հետո սատկած կովերի դեպքին . «Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են: Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ […]
11:15 05.07.2019
Հուլիսի 4-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակում է եղել, հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Ոստիկանները նշված վայրից վիճաբանություն կատարելու կասկածանքով Մաշտոցի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ 17-ամյա Է․Հ-ին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել ահազանգող քաղաքացուհի […]
10:57 05.07.2019
Հուլիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ մոտ 800 քմ, 3 հա, 900 քմ, 5000 քմ, 8000 քմ, 2000 քմ, 5000 քմ, 300 քմ, 500 քմ, 700 քմ, 1200 քմ, 1 հա, 1500 քմ, 1000 քմ, 5 հա, 1500 քմ, 1000 քմ, […]
09:31 05.07.2019
Հուլիսի 4-ին` ժամը 22:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թուֆենկյան հյուրանոցից Թումանյան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 28-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 12 ժայռաբեկոր (1 խմ) […]
23:26 04.07.2019
Թունիսի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թունիսում Կարմիր Խաչի հայտարարությանը: Խորտակված նավում առնվազն 70 մարդ է եղել: Նավի խորտակման մասին ափի պահակախմբին հայտնել են աղետից փրկված 4 անձինք: Աղբյուրը հայտնում է, որ ավելի ուշ նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է: Մյուս 3-ը հիվանդանոցում անհրաժեշտ բուժում են ստանում: Նշվում […]
22:49 04.07.2019
Այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևաում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված հասցե են մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, որը նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դի: Դեպքի […]
22:28 04.07.2019
Հուլիսի 4-ին՝ ժամը 17:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան […]
21:30 04.07.2019
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Honda մակնիշի 70 ՍP 700 համարանիշի, Mercedes E320 մակնիշի 909 TT 01 համարանիշի, Volkswagen մակնիշի 88 TV 388 համարանիշի և Opel մակնիշի 587 OZ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, տուժածներ […]
19:44 04.07.2019
Ֆրանսիայի բարձրակարգ ռեստորաններից մեկից գողերը հափշտակել են մի քանի հարյուր հազար եվրո արժողությամբ գինիներ, հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ գողերը կես մետր լայնությամբ թունել են փորել դեպի գինու մառան և այդկերպ ներխուժել ռեստորան: Այդտեղից գողերը հափշտակել են 150 շիշ բարձրակարգ գինի: Ռեստորանատերերը վստահ են, որ գողերը նախապես լավ հետազոտել են տեղանքը, քանի որ հենց […]
19:15 04.07.2019
Երկու ուղևոր ուշացել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Անապա թռչող ինքնաթիռի թռիչքից: Այդ պատճառով նրանք որոշել են «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցչից պահանջել իրենց ինքնաթիռ հասցնել: Նրանցից մեկը հանկարծ հարձակվել է ավիափոխադրող ընկերության աշխատակցի վրա: «Նրանցից մեկը հարձակվեց ներկայացուցչի վրա և գլխով հարվածեց նրան: Աշխատակիցը կորցրեց գիտակցությունը»,- «Մոսկվա» գործակալությանը հաղորդել են «Պոբեդա» ընկերության մամլո ծառայությունից: Աշխատակցի մոտ ախտորոշվել […]
19:14 04.07.2019
Այսօր Գյումրիի Մազմանյան փողոցում վրաերթի է ենթարկվել անչափահաս աղջիկ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տուժածը Շիրակի մարզի Հողմիկ գյուղի բնակիչ 16-ամյա Մելսիդա Հարությունյանն է։ Վերջինս մոր հետ անցել է թիվ 2 պոլիկլինիկիայի փողոցն ու վրաերթի ենթարկվել։ Մայրը չի տուժել, մարմնական վնասվածքներ ստացել է միայն դուստրը։ Մելսիդա Հարությունյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրիի մոր և […]
18:15 04.07.2019
Ավելի վաղ հայտնել էինք` ամերիկյան Քենտուքի նահանգի ալկոհոլային խմիչքների պահեստներից մեկում բռնկված հրդեհի ժամանակ բուրբոն է այրվել: Հաղորդվում է, որ հրդեհը տևել է 8 ժամից ավելի: Ըստ նախնական վարկածի` հրդեհը բռնկվել է կայծակի հարվածի հետևանքով: Ալկոհոլային խմիչք արտադրող ընկերությունում վնասի չափը չեն հայտնել, սակայն Bloomberg գործակալության հրապարակումներով` վնասի չափը կկազմի 90-300 միլիոն դոլար: