TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

24-ամյա աղջիկն իրենց ընտանեկան գերեզմանատանն ինքնասպանության փորձ է կատարել

00:27 12.07.2019

Հանրապետության մարզերից մեկի քաղաքներից մեկում հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում նշված քաղաքում գործող բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածն իրենց քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Ա.-ն է: Վերջինս իրենց ընտանեկան […]

̰
Ընկած ինքնաթիռի օդաչուն դեպքի վայրից փախել է

23:52 11.07.2019

ՌԴ Ստավրոպոլի շրջանում փնտրում են Ан-2 ինքնաթիռի օդաչուին, որը կոշտ վայրէջք է կատարել բազուկի դաշտում, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է հուլիսի 10-ի գիշերը: Վթարից հետո օդաչուն անմիջապես փախել է: «Օդաչուն հավանաբար կորցրել է ինքնաթիռի կառավարումը և Ан-2-ը կոշտ վայրէջք է կատարել դաշտի վրա՝ ոռոգման ժամանակ: Օդաչուն դեպքի վայրից անհետացել է, հիմա […]

̰
Զոդի ավտովթարի մասնակից «Տոյոտա»-ի վարորդին գրավով կալանքից ազատելը դատարանն անթույլատրելի է ճանաչել

23:41 11.07.2019

Արարատի ողբերգական ավտովթարի գործով մասնակից մեքենայի՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի նկատմամբ դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել, իսկ գրավով կալանքից ազատելը անթույլատրելի է ճանաչել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը: «Մինչդեռ իրավաչափ չէր ընդհանրապես մեղադրանք առաջադրելը և խափանման միջոց կիրառելը, քանի որ գործի այս փուլում դեռևս չի պարզվել ո’չ ավտոմեքենաների […]

̰
«Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատերը փորձել էր ինքնասպան լինել. նոր մանրամասներ

23:11 11.07.2019

ՀՀ ոստիկանության ծառայողները և քննիչները պարզել են, թե որտեղ է հրազենային վնասվածքներ ստացել Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրազենային վնասվածքները նա ստացել է Կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում: Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Ֆ. Հովհաննիսյանը այցելել է նշված հասցե և այդտեղ հյուրասենյակում մի քանի ականատեսների ներկայությամբ ատրճանակով կրակել է իր վրա, որից […]

̰
Հուլիսի 10-11-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք

19:45 11.07.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, այդ թվում 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման ու սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, […]

̰
Երկաթուղային վթար Պակիստանում. կան զոհեր

19:21 11.07.2019

Պակիստանի Սադիքաբադ կոչվող տեղանքում միմյանց են բախվել մարդատար ու բեռնատար գնացքները: Զոհերի թիվը հասել է 21-ի, 67-ը հոսպիտալացվել են: Geo TV-ի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները մտավախություն են հայտնել, որ զոհերի թիվը կարող է աճել: Ընդ որում, սա մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում այս երկրում տեղի ունեցած երկրորդ խոշոր երկաթուղային վթարն է: Նշվում է, որ մարդատար գնացքն ընթանալիս […]

̰
Գարեգին Նժդեհի փողոցի գազակարգավորիչ կայանից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ

19:14 11.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 13:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում գտնվող գազատար խողովակից կրակ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում գտնվող գազակարգավորիչ կայանից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Պայթյուն Ջրվեժ գյուղում. կա զոհ

19:09 11.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 17:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, […]

̰
Հրազենային վնասվածք ստացածը «Սուրմալու» տոնավաճառի սեփականատերերից է. Shamshyan.com

17:01 11.07.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ՝ հրազենային մի քանի վնասվածքով: SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի սեփականատերերից է՝ 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը։ Փորձեցինք այդ տեղեկությունը ճշտել ոստիկանությունից, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին մանրամասներ տրամադրել:  

̰
Երևանում բախվել են Volkswagen Vento-ն, Nissan-ն ու ավտոբուսը

16:50 11.07.2019

Առինջի կամրջի տակ այսօր գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար: Միմյանց են բախվել Volkswagen Vento-ն, Nissan-ը և Աբովյան-Երևան երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր դեպքի վայրից: Ավտոբուսի վարորդը, սակայն, նշել է, որ իր մեքենան չի վնասվել, իր մեքենային չեն հարվածել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Խոշոր հրդեհ մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանում. կա զոհ

15:51 11.07.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում: Հրդեհի հետևանքով 11 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է մեկ զոհի մասին: Կրակի բարձրությունը հասնում է 50 մետրի: Հրդեհն ընդգրկել է 200 քառակուսի մետր տարածք: Հրդեհի պատճառով դադարեցվել է Օստաշկովսկոյե մայրուղու երթևեկությունը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են […]

̰
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարից տուժածներից 5-ը դեռևս գտնվում է հիվանդանոցներում

15:20 11.07.2019

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է […]

̰
Երևանում տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

14:40 11.07.2019

Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքով: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Մեզ հայտնեցին, որ այս պահին հիվանդին վիրահատում են, իսկ իրավապահները փորձում են պարզել դեպքի մանրամասները:  

̰
Գորիի վթարից տուժած 14-ամյա տղան կոմայի մեջ է. մանրամասներ

13:33 11.07.2019

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե Գորիում տեղի ունեցած ողբերգական  վթարից հետո երեկ Հայաստան տեղափոխված 14-ամյա տղայի և նախորդ օրերին տեղափոխված 16-ամյա աղջկա և 12-ամյա տղայի առողջական վիճակն ինչպիսին է: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ տեղեկատվություն տրամադրեցին երեխաների առողջական վիճակի վերաբերյալ. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Նա վերակենդանացման […]

̰
Պակիստանում գնացքներ են վթարվել. կան զոհեր և վիրավորներ

13:18 11.07.2019

Պակիստանի Սադիքաբադ քաղաքում մարդատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 11, ևս 60-ը վիրավորվել են: Պակիստանի ոստիկանության ծառայությունից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
Մասիսում չքաղած ցորենի արտ է այրվում. բացառիկ կադրեր

12:40 11.07.2019

Մասիս քաղաքի մերձակա տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրշեջներն արդեն դեպքի վայրում են, փորձում են մարել բռնկված կրակը: Հայտնի է, որ չքաղած ցորենի արտ է այրվում:  

̰
Դավիթաշենում վերելակը ոչ թե ընկել է, այլ փչացել. վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար

12:38 11.07.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վերելակը ոչ թե ընկել է, այլ փչացել […]

̰
Դավթաշենում շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է. ներսում քաղաքացի կա

12:19 11.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Բացահայտվել է Շենգավիթում տեղի ունեցած կողոպուտը

12:12 11.07.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ Հուլիսի 10-ին անհայտ անձը մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել էր 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան: Շենգավիթի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները համայնքային ոստիկանների հետ համատեղ իրացնելով, հուլիսի 11-ին, ժամը 01.30-ին, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական […]

̰
Մեքենան բախվել է լուսավորման սյանը և հայտնվել Գ. Նժդեհի հրապարակի կենտրոնում. տուժածները հոսպիտալացվել են

10:19 11.07.2019

Հուլիսի 11-ին՝ ժամը 03։00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հրապարակի կենտրոնական հատվածում, ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW […]

̰
Պիտբուլը մտել է Նորագավիթի տներից մեկի բակ․ փրկարարները քնեցրել են շանը

10:08 11.07.2019

Հուլիսի 10-ին՝ ժամը 15:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 4-րդ փողոցի տներից մեկի բակ շուն է մտել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները քնեցրել են պիտբուլ ցեղատեսակի շանը:

̰
Երևանում էլեկտրական լարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել

08:34 11.07.2019

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 19 շենքի մոտակայքում այրվում են էլեկտրական լարեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 19 հասցեում գտնվող ավտոլվացման կետի մոտակայքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը […]

̰
Արտաշատում զոդման ժամանակ հրդեհ է բռնկվել․ այրված մեքենայում խոշոր չափի գումար է եղել

08:15 11.07.2019

Հուլիսի 9-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում խոշոր հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է նշված վայրում գտնվող Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Ս․Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենայում զոդելու ժամանակ, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան […]

̰
Հրազդանի կիրճում խոշոր հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

23:32 10.07.2019

Հուլիսի 10-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Օդաչուն ղեկին ուշագնաց է եղել

19:45 10.07.2019

Montenegro Airlines ավիաընկերության  Մոնտենեգրո-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կալուգայում առաջին օդաչուի գիտակցությունը կորցնելու պատճառով: Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի մասին անձնակազմին առաջինը հայտնել է երկրորդ օդաչուն, որն էլ հենց ինքնաթիռը «նստեցրել է» Կալուգայում: Ավիացիոն ծառայության ներկայացուցիչները նշել են, որ վայրէջքը նորմալ է եղել, տուժածներ չկան: Օդաչուին հոսպիտալացրել են:  

̰
Գորիի վթարից տուժած երեխան Հայաստանի ճանապարհին է

18:31 10.07.2019

Հուլիսի 7-ին Վրաստանի Գորի քաղաքի մոտ վթարի ենթարկված Միհրան Միրիջանյանն այս պահին Հայաստան է տեղափոխվում, հայտնում է «Ալիք Մեդիան»: 14-ամյա Միհրանը բուժում էր ստանում Թբիլիսիի Իաշվիլիի անվան հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն, ծայրահեղ ծանր: Առավոտյան խոսք էր գնում երեխային տեղում վիրահատելու մասին, սակայն քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ նրան Հայաստան տեղափոխելու ու […]

̰
Դոնի Ռոստովում հրաձգության ժամանակ հայ վարորդ է վիրավորվել

18:21 10.07.2019

Օրերս Դոնի Ռոստովի Ժմայլովա փողոցի վրա փոխհրաձգություն է տեղի ունեցել: Առանց համարանիշների երկու մեքենա մոտեցել է մեկ այլ մեքենայի և կրակ բացել վերջինիս ուղղությամբ: Մյուս մեքենայում գտնվել են վարորդը և երկու կին: «Վարորդը 45-ամյա տեղացի Արսեն Մարկոսյանն  է եղել: Հրազենային վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց»,- այս մասին հայտնում է «Блокнот Ростов» պարբերականը: Հայտնի է, որ […]

̰
Փորձում էինք երգել. ի՞նչ է պատմում մետրոյից տարհանված ուղևորը

16:33 10.07.2019

«Լույսներն էին հանգել, մարդիկ շատ հանգիստ էին, հումոր էին անում: Մեկս մեկիս «դուխը» փորձում էինք բարձրացնել: Փորձեցինք երգել, բայց չերգեցինք»,- պատմում է մետրոյից տարհանված ուղևորներից մեկը: Ըստ նրա՝ սկզբում չեն էլ պատկերացրել, թե ինչ է կատարվում: Հետո հանգիստ տարհանվել են: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հյուսիսային պողոտայում մեքենա է ծխում

14:14 10.07.2019

Հյուսիսային պողոտայում մեքենա է ծխում: Տեղում ոստիկաններն ու հրշեջները օգնել են վարորդին մեքենան հանգցնել և հավանական վտանգը կանխել: Այս մասին մենք տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներից: https://www.facebook.com/mikayel.martirosyan/videos/2705449109507902/

̰
Ավանում պատուհանից ընկածը ոչ թե 13 տարեկան երեխա է, այլ 28-ամյա կին. նա մահացել է

12:34 10.07.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 10-ին՝ ժամը 10:04-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից ընկել է 13 տարեկան երեխա. անհրաժեշտ է շտապօգնություն: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ եղել է ոչ թե 13 տարեկան երեխա, այլ 28- 30-ամյա կին, վերջինս մահացել […]

̰
BACK_TO_TOP