21:11 09.07.2019
Հուլիսի 9-ին, ժամը 19:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:13 09.07.2019
Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած երկու երեխաները՝ տղան և աղջիկը, ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանք երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են եղել: Տղան ունի զուգակցված վնասվածքներ՝ կրծքավանդակի, գանգուղեղային, թոքերի սալջարդով: Նրա վիճակն արդեն բարելավվել է և այսօր տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Այս մասին հայտնել է ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չուբանյանը: Տղայի […]
16:53 09.07.2019
Հուլիսի 9-ին՝ ժամը 16:08-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից […]
15:53 09.07.2019
Ադրբեջանում 8 մարդ է զոհվել միկրոավտոբուսի վթարի հետևանքով: Եվս 1 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Հաղորդվում է, որ մեքենայում եղել են նույն ընտանիքի անդամներ, որոնք դեպքի պահին գնալիս են եղել հարսանեկան արարողության: «Միկրոավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ դպրոցահասակ 3 երեխա»,- ասված է հաղորդագրության […]
13:00 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Մեր թղթակցի հետ զրույցում ավտոէլեկտրականության մասնագետ Գառնիկ Հովսեփյանը ներկայացրել է բարձր ճնշման սեղմված գազով աշխատող մեքենաների գազահամակարգերի կահավորման տրամաբանությունը: Գազի խողովակը գրեթե բոլոր դեպքերում բալոնից մինչև կարգավորիչ ճանապարհն անցնում է մեքենայի տակով, ինչն […]
11:40 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Խոսելուց, սակայն, ինչպես հայտնի է, խնդիրները չեն լուծվում, այնինչ աշխարհում արդեն վաղուց կիրառվող պարզ մեթոդները որերորդ անգամ կարող էին մարդկային կյանքեր փրկել: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած այս վթարը ցնցեց հանրությանը: Հնչեցին […]
10:11 09.07.2019
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից վարորդը, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ ՀՀ առողջապահության նախարար Արսեբ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով․ «Եվս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվում է Երևան։ Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս […]
23:20 08.07.2019
Հուլիսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 10-ամյա Ն. Ա.-ին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ […]
22:58 08.07.2019
Հուլիսի 8-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու 1 հասցեում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկի […]
20:54 08.07.2019
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով «УРАЛ» մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Ճանապարհային ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
19:00 08.07.2019
Հուլիսի 6-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել էր, որ տնից արդեն 2 անգամ է՝ գումար է կորում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ հուլիսի 5-ին՝ ժ.22.00-ից մինչև ժ.22.30-ն ընկած ժամանակահատվածում, 46-ամյա դայակը տան խոհանոցում գտնվող սառնարանի վրա դրված դրամապանակից գողացել է 20.000 դրամ: Նախապատրաստվում են նյութեր:
18:24 08.07.2019
Նախօրեին տեղի ունեցած սարսափելի ավտովթարն ավելի շատ հայտնի է «Զոդի կամրջի վթար» անվանումով: Դեպքի հետևանքով զոհվեց 6 մարդ, կա 12 վիրավոր: Կոտրվածքներ է ստացել Արարատ-Երասխ երթուղային «Գազելին» հարվածած Toyota-ի վարորդ, Երևանի բնակիչ 61-ամյա Սողոմոն Հակոբյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրան դեպքի վայրից նախ` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են բերել, ապա տեղափոխել «Արմենիա» ԲԿ: […]
17:56 08.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը. «Հերթական բոթը… Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և […]
17:43 08.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ […]
17:40 08.07.2019
Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած երիտասարդ տղան ազգությամբ հայ էր, սակայն ՌԴ քաղաքացի: «Տավուշ» բժշկական կենտրոնից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ վեց հոգին, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել, առանձնապես չէին վնասվել: «Մի աղջիկ կար, որի ուսն էր վնասվել, բայց նա էլ հրաժարվել է բուժօգնությունից, գնացել տուն»,- ասացին կենտրոնից:
17:10 08.07.2019
Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար մեքենան այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 14։30-ի սահմաններում վթարի է ենթարկվել Տավուշի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Դիլիջան քաղաքի կենտրոնական հատվածում բախվել են Վրաստանից ժամանող Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի (վարորդ` Լ.Ա.) և Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի (վարորդ` Գ.Հ .) ավտոմեքենաները։ Պատահարի մասին տեղեկություններ է հաղորդել նաև […]
16:47 08.07.2019
Այսօր` հուլիսի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոց է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Ժամը 12։30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորայր Թադևոսյանը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում կանխել են վիճաբանություն-ծեծկռտուքը։ Ճանապարհային ոստիկանները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված փողոցում ավտոկայանի մոտ մի քանի քաղաքացիներ իրար հետ […]
16:42 08.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվեց, որ «ձախ ազդրի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին։ Մի քանի րոպե անց ոստիկանության Վայքի բաժնում ահազանգ հնչեց Վայքի բուժհաստատությունից։ Այստեղ հոսպիտալացվել էր 24-ամյա մի երիտասարդ, որի կրծքավանդակին կտրած-ծակած վերք կար։ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, […]
16:10 08.07.2019
ՌԴ Յուրևսկոյե գյուղի տներից մեկի բակում գտել են սյանը պարանով գամված երեխայի, հայտնում է Lenta-ն: Նշվում է, որ երեխան եղել է բազմազավակ ընտանիքից: Հինգ տարեկան երեխային հայտնաբերել են անչափահասների գործերով հատուկ վարչության աշխատակիցները, երբ իրականացրել են չնախատեսված այց տվյալ ընտանիք: Նշվում է, որ ընտանիքում ապրում է 8 երեխա՝ 1-ը ծնողների հարազատ երեխան է, 1-ը՝ որդեգրած, […]
15:55 08.07.2019
Հուլիսի 7-ին՝ ժամը 00։59-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Պուշկինի փողոցում խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 7 հոգու: Ժամը 01։40-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի: Պարզվել է, որ Պուշկինի փողոցից բերման ենթարկվածները վիճաբանել են հիվանդանոց […]
15:23 08.07.2019
Հուլիսի 8-ին` ժամը 14:28-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ինքնասպանության փորձը […]
14:46 08.07.2019
Երասխի ճանապարհին 6 մարդու կյանք խլած պատահարը, ըստ նախնական վարկածի, եղել է մեքենաների բախումից հետո գազի արտահոսքի պատճառով։ Այս վարկածն այսօր կրկնեց արտակարգ իրավիճակների նախարարը։ Նրա ղեկավարած գերատեսչության մասնագետները նույնպես մասնակցել են ոստիկանության աշխատանքներին։ «Նախ` շատ արագ է վառվել։ Նույնիսկ փրկարարները, որ հասել են, չեն կարողացել մոտիկ կանգնել հանգցնելու համար։ 5-6 մետրից են սկսել հանգցնելու […]
14:37 08.07.2019
Մոսկվայում դեռահասները խաղ են խաղացել` մարմնավորելով կասկադյորների և այրել իրենց ընկերոջը, գրում է Lenta-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի արևելյան հատվածում: 12-13 տարեկան երեք դեռահաս խաղալիս իրար վրա բենզին են լցրել և այրել: Նրանցից մեկը ստացել է վնասվածքներ, սակայն այս պահին հայտնի չէ, թե դրանք որքանով են լուրջ:
13:34 08.07.2019
Հուլիսի 8-ին՝ ժամը 12:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: […]
13:28 08.07.2019
Հուլիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ անգլիական «Express.co.uk» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով […]
13:18 08.07.2019
Տարեսկզբից աշխարհի տարբեր հատվածներում սպանվել է 38 լրագրող: Նշվում է, որ ամենից հաճախ ԶԼՄ ներկայացուցիչները սպանվել են Աֆղանստանում, Մեքսիկայում: Press Emblem Campaign-ի հետազոտության մեջ ասված է, որ այդ լրագրողները սպանվել են հունվարից հունիս ամիսներին աշխարհի 20 երկրներում, նախորդ տարի նույն ժամանակահատվածում սպանվել է 66 լրագրող: Կազմակերպությունը նշում է, որ թվի նվազումը համարվում է դրական և […]
11:50 08.07.2019
Տաջիկստանում 13 բանտարկյալ մահացու թունավորվել է հացից, գրում է Izvestia-ն: Նշվում է, որ բանտարկյալներից մեկը սնունդը բաժանել է 16 մարդկանց միջև, որոնց ավելի վաղ երկրի հյուսիսում գտնվող ուղղիչ հաստատություններից տեղափոխել էին Յավանայի, Դուշանբեի և Նուրեկեի բանտեր: Ուտելուց հետո նրանք իրենց վատ են զգացել, իսկ դրանից հետո կորցրել են գիտակցությունը: Բժիշկներին հաջողվել է փրկել 3 մարդու […]
10:19 08.07.2019
Հուլիսի 7-ին` ժամը 21:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի գերեզմանատան մոտակայքում գտնվող խճաքարի գործարանում հրդեհ է բռնկվել, այրվում են յուղով լցված տարաներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, […]
23:05 07.07.2019
Հուլիսի 7-ին` ժամը 21:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի գերեզմանատան մոտակայքում գտնվող խճաքարի գործարանում հրդեհ է բռնկվել, այրվում են յուղով լցված տարաներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: