16:44 04.07.2019
Մոսկվայում ծառն ընկել է երեխայի վրա: Երեխան մահացել է: Այս մասին հայտնում է РЕН.ТВ-ն: Հաղորդվում է, որ երկամյա երեխան խաղացել է բակում, երբ ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել ու ընկել է երեխայի վրա: Պատահարի պահին երեխայի մոտ կանգնած է եղել մայրը, որը դուրս է բերել փոքրիկին ծառի տակից, նրան օգնել են նաև անցորդները:
16:20 04.07.2019
Հուլիսի 4-ին` ժամը 11:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 6/2 հասցեում գտնվող ինքնաշեն տանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, մարվել՝ 12։38-ին։ […]
16:13 04.07.2019
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 3-ին` ժամը 00։30-ի սահմաններում, Լուկաշին գյուղի 41-ամյա մի բնակիչ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ և խոհանոցային դանակով հարվածել նրա այտին և ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, հայտնում է ոստիկանությունը: Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը […]
13:35 04.07.2019
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը` Այսուլթանը, Մեծ Բրիտանիայում հարձակվել և կծել է այն ոստիկանին, որը փորձել է խանգարել նրան ինքնասպան լինել: Այդ մասին հաղորդում է Московский комсомолец-ը: Դեպքից հետո ոստիկանները Նազարբաև կրտսերին հայտնաբերել են ուրիշի բնակարանում: Այսուլթանի դեմ մեղադրանք է առաջադրվել մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Ի դեպ, նշենք, որ Այսուլթանի մայրը Դարիգա Նազարբաևան է` […]
11:48 04.07.2019
12 մարդ է տուժել ամերիկյան Նյու Ջերսի նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Հսկա աղբատար մեքենան շրջվել և ընկել է էստակադայից՝ փակելով արագընթաց ճանապարհի թունելի մուտքը:Այս մասին հայտնել է NBC ալիքը: Դեպքը տեղի է ունեցել Յունիոն Սիթի քաղաքում: Ոստիկանների տվյալներով՝ բեռնատարը հարվածել է երեք մարդատար մեքենաների: Տուժածները հոսպիտալացվել են: Մայրուղու վրա երթևեկությունը մի քանի ժամով […]
11:12 04.07.2019
Արմատական ցուցարարների կողմից Հոնկոնգի խորհրդարանի շենքին հասցված վնասի չափը կարող է կազմել առնվազն 7,7 միլիոն դոլար, գրում է The Standard-ը: Կոտրվել են խորհրդարանի ապակիները։ Կահույքը, անվտանգության տեխնիկան վնասվել են: Ցուցարարները շենքի պատերի վրա քաղաքական կարգախոսներ են գրել: Խորհրդարանի ղեկավար Էնդրյու Լյանը լրագրողներին ասել է, որ շատ բան է կորել, և այժմ իրենք հաշվարկներ են անում: Նրա […]
10:24 04.07.2019
Ոստիկանները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված 46-ամյա հեղինակություն Անդրանիկ Հարությունյանը (Մասիվցի Անդիկ): Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ՝ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ […]
23:43 03.07.2019
Ռուսաստանի Տյումեն քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել առևտրի կենտրոնի տարածքում: Դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցում: Ինչպես հայտնում է 72.ru-ն՝ ներկայում քաղաքում հետախուզում է հայտարարված: Ոստիկանությունը փնտրում է 4 տղամարդու, ովքեր փախուստի են դիմել սև Range Rover-ով և սպիտակ Mercedes-ով: Ըստ աղբյուրի՝ կրակոցները հնչել են վիճաբանության ընթացքում: «Առաջին կրակոցից հետո ես տեսա ատրճանակը ձեռքին կանգնած տղայի, […]
20:00 03.07.2019
Կրասնոյարսկում խորովածի սեղանի շուրջ զվարճանքն ավարտվել է հրաձգությամբ: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդն այս կերպ որոշել է պատժել աղմկոտ հարևաններին: Դեպքի ականատեսներից մեկը պատմել է, որ ինքը ամուսնու հետ այդ օրը հյուր է եղել եղբոր տանը. խորոված են կերել, երաժշտություն են լսել: «Կեսգիշերին մոտ կրակոցի նման ձայներ լսվեցին, սակայն ես մտածեցի, որ հրավառություն է, հավանաբար […]
19:24 03.07.2019
Ռուսաստանի Կուրգան քաղաքում աղջիկը ցած է ընկել բարձրահարկ շենքի պատուհանից: Ինչպես հայտնում է НТВ-ն, աղջկա ծնողներն իրենց գինովցած դստերը կողպել են սենյակում, որպեսզի նա սթափվի: Սակայն ավելի ուշ նա փորձել է փախուստի դիմել պատուհանից ու հայտնվել է պատուհանի ներքևի հատվածում ամրացրած հարթակի վրա: Աղջիկը փորձ է արել ցած իջնել, սակայն չի կարողացել, կորցրել է հավասարակշռությունն […]
17:50 03.07.2019
ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 221-ի, որից 41-ը` երեխաներ: Հաղորդվում է նաև 1 անհետ կորած անչափահասի մասին: Առայժմ առանց էլեկտրականության է մնում 14 գյուղ` մոտ 8 հազար բնակիչներով: Շրջանում երկու շարժական հացի գործարաններ և 6 հատուկ զինվորական բժշկական խմբեր են գործում: Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհի և 8 անհետ […]
15:40 03.07.2019
Համացանցում հայտնվել է լուսանկար, որի վրա պատկերված են ռուսական ռազմական նավատորմի հրդեհված սուզանավի մահացած նավաստիների նկարները: Լուսանկարը հրապարակվել է Telegram հարթակում: Լուսանկարի վրա նաև գրված են զոհվածների անունները, սակայն վատ որակի պատճառով դրանք ընթեռնելի չեն: Նշվում է, որ ավելի վաղ զոհերի անունները չէին հրապարակվում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հուլիսի 1-ին գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող սուզանավում հրդեհ […]
15:32 03.07.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր որոշ մանրամասներ է հաղորդել ռուսական ռազմական նավատորմի հրդեհված սուզանավի, հրդեհի մարման ժամանակ անձնակազմի զոհվելու դեպքի մասին։ Մասնավորապես նա ասել է, որ նրանք գնացել են անձնազոհության մյուսներին փրկելու համար։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է սուզանավին կից խորջրյա սարքի՝ «Լոշարիկի» ներսում։ Դրա սրահներից մեկում տեղի ունեցած սկսված հրդեհից […]
15:19 03.07.2019
ՌԴ Կուրգան քաղաքում երեխա է մահացել բջջային հեռախոսի պայթյունի հետևանքով, հաղորդում է ТАСС-ը: Հեռախոսը պայթել է, երբ 7-ամյա փոքրիկը փորձել է հեռախոսը դնել լիցքավորման: «Երեխան մահացել է ստացած այրվածքներից»,- հաղորդել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը: Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանում: Այլ մանրամասներ հայտնի չեն:
14:28 03.07.2019
Հուլիսի 2-ին` ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
13:45 03.07.2019
Պակիստանի Լախոր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ հրաձգության ժամանակ տուժել է 3 մարդ, նրանցից 2-ը զոհվել են: Դեպքը խուճապ է առաջացրել օդանավակայանի այցելուների մոտ: Իրավապահները կարողացել են վնասազերծել հանցագործին: Օդանավակայանի մոտ հերթապահում են ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ: Անվտանգության նկատառումներից ելնելով` մեքենաների մուտքը օդանավակայան […]
13:30 03.07.2019
Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով հայտնաբերվեց նաև դեպքի վայրը։ Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի […]
12:54 03.07.2019
Հուլիսի 2-ին` ժամը 15.25-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով բրիգադը մեկնել է Բաշինջաղյան փողոցի մի տուն, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժիշկի վրա: Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են զարգացումներն ու պարզել, որ բժշկին դանակով սպառնացել է սպանել 56-ամյա տանտերը: SHANTNEWS.am-ը դեպքի մասին մանրամասներ պարզեց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից: Նա մեզ […]
11:33 03.07.2019
Հուլիսի 3-ին՝ ժամը 05:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը: Այս մասին հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Կովսական ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Ս., ծնված 1957 թ.) դուրս է […]
23:56 02.07.2019
Հուլիսի 2-ին՝ ժամը 19: 45-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում՝ CPS բեզալցակայանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 NF 297 համարանիշի, BMW մակնիշի 35 ՍM 774 համարանիշի և Lada մակնիշի E 282 BC 134 RUS համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
23:52 02.07.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գիտահետազոտական խորջրյա սարքում հրդեհի հետևանքով 14 զոհվածների թվում բարձրակարգ 7 կապիտան կա, ՌԴ 2 հերոս: Պուտինը դա մեծ կորուստ է անվանել և ցավակցել զոհվածների ընտանիքներին, կարգադրել նրանց օգնություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Սարքը նախատեսված էր Համաշխարհային օվկիանոսի ընդերքի […]
22:13 02.07.2019
Sputnik-ի տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում: Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Բաշինջաղյան փողոցի տներից մեկը: Ըստ փողոցի բնակիչների՝ երբ բժիշկները մտել են տուն՝ ինքնազգացողությունը վատացած 55-ամյա տղամարդուն օգնություն ցույց տալու, նա դանակով հարձակվել է բժշկի վրա՝ սպառնալով սպանել: Ներկաները բռնել են նրան ու խլել դանակը՝ կանխելով հնարավոր ողբերգական […]
21:24 02.07.2019
Արևմտյան Վրաստանի Շեկվեթիլիի հանգստավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժած 12 զինծառայողի վիճակը ծանր է: Սևծովյան առողջարանային Շեկվեթիլիի հանգստավայրի մոտակայքում (Գուրիա նահանգ) Բաթումից ռազմակայան մեկնելու ճանապարհին միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 12 զինծառայող է վիրավորվել, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Զինվորները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Շտապօգնությունը նրանց տեղափոխել է Քոբուլեթի հիվանդանոց:
19:44 02.07.2019
Վելիկի Ռոստովի բնակիչները ցնցվել էին որբ տղայի դաժան սպանությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Հաղորդվում է, որ Վլադիմիր Ռյազանով անունով տղան ընկերների հետ հյուր էր գնացել: Հետդարձի ճանապարհին նրանք տեսել էին, թե ինչպես էր մի քանի մարդ ծեծում տաքսու վարորդին: Վլադիմիրը որոշել էր օգնել, սակայն ինքն էր սպանվել: Ականատեսների վկայությամբ՝ անցորդներից ոչ […]
18:54 02.07.2019
Նիգերիայի հարավ-արևելքում բենզատար մեքենա է պայթել, ինչի հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 70 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, երբ վառելանյութ տեղափոխող մեքենան Բենուե նահանգի գյուղերից մեկի տարածքում կողաշրջվել է, ու տեղի բնակիչներն սկսել են հավաքել վառելիքը, հայտնում է legit.ng-ն: Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ներկայացված թվերը վերջնական […]
17:25 02.07.2019
Քամու հետևանքով Գյումրիի բազմաբնակարան շենքերում տանիքների մասնակի և հիմնանորոգման աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Օրինակը Բուլվարային առաջին թաղամաս, առաջին միկրոշրջան 3-րդ շենքում է: 3 օր առաջ ուժեղ քամին տանիքի մի մասը պոկել է, այն հայտնվել է հարևանությամբ գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Մինչ օրս պոկված տանիքը տարածքից դուրս չի բերվել: Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ զինտեխնիկայի հարևանությամբ, […]
17:00 02.07.2019
Օրենբուրգի շրջանում` շարժական կենդանաբանական այգում, վագրը հարձակվել է մի այցելուի վրա, որը փորձել է գողանալ վագրի ձագին: Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով շրջանի ոստիկանությանը: 20-ամյա երիտասարդը մտել է գազանանոց, ոչ աշխատանքային ժամի ընթացքում: Նա մոտեցել է վագրի ճաղավանդակին և փորձել է դուրս բերել ձագին, սակայն մայրը նկատել և թաթով ճանկել […]