13:39 02.07.2019
Անտոմս ուղևորը թաքնվել էր Նայրոբի-Լոնդոն չվերթն իրականացնող ինքնաթիռի շասսիի հատվածում:
13:08 02.07.2019
Թուրքիայի Իզմիր քաղաքի նավահանգստում պայթել ու հրդեհվել է ադրբեջանական պետական նավթարդյունաբերական ընկերության՝ ՍՈԿԱՐ-ի վարձակալած տանկերը, որով պետք է տեղափոխվեր Ադրբեջանում արդյունահանված հեղուկ գազ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Պատահարի հետևանքով մահացել է առնվազն 2 նավաստի, իսկ ևս 14 անձ ստացել է վնասվածքներ։ Նավաստիներից 15-ը եղել է իտալացի (նավը նավարկում է հենց Իտալիայի դրոշի ներքո), […]
12:14 02.07.2019
Հունիսի 30-ի առավոտյան՝ մոտ 05։00-ի սահմաններում զինված անձը ավազակային հարձակում է գործել Երևանի կենտրոնում գործող բուքմեյքերական գրասենյակի վրա, սակայն վնասազերծվել է այնտեղ գտնվող քաղաքացու ձեռքով։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ ոստիկանությունը հաղորդում է ստացել, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, կատարվում է քննություն: […]
11:47 02.07.2019
Իրկուտսկում հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 190-ը, հայտնում է Izvestia-ն: Ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մոտ 4 հազար բնակելի տուն: Ջրածածկ են եղել դպրոցներ, մանկապարտեզներ: Այս պահի դրությամբ՝ անտուն է մնացել մոտ 10 հազար մարդ, նրանցից 2 հազարը՝ երեխա: Փրկարարները և կամավորները ցամաք են դուրս բերել մոտ 500 մարդու: Իրկուտսկի քաղաքապետ Սերգեյ Լևչենկոն նշում է, որ […]
10:55 02.07.2019
Երևանում գիշերը կոտրել են պոնչիկանոցի պատուհանն ու այնտեղից գողացել մի քանի արկղ քաղցրավենիք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պոնչիկանոց է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
10:34 02.07.2019
Հունիսի 30-ից հուլիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ 600 քմ, 1000 քմ, 700 քմ, 5000 քմ, 1500 քմ, 1000 քմ, 2000 քմ, 800 քմ, 240 քմ, 3000 քմ, 200 քմ խոտածածկ տարածք Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ 2000 քմ, Այնթապ գյուղում՝ մոտ 1000 քմ, Մրգավան […]
09:34 02.07.2019
Հուլիսի 1-ին՝ ժամը 19:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում՝ անասնագոմի տարածքում, կատաղած շունը արձակվել է կապից և կծել տիրոջը, վերջինս ստացել է անհրաժեշտ բուժօգնություն. շանը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարաները բռնել են շանը […]
23:50 01.07.2019
Հուլիսի 1-ին` ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ՝ ձորը տանող հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:22-ին: Հրազդանի կիրճում այրվել է խոտածածկույթ (մոտ 3000 քմ): Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որը […]
21:04 01.07.2019
152 ուղևոր տեղափոխող օդանավը վթարային վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանում, հայտնում է Россия сегодня-ն: Նշվում է, որ ինքնաթիռը թռիչքը սկսել էր Քյոլնից: Այն բանից հետո, երբ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, դրան են մոտեցել հրշեջները և փրկարարները: Նշվում է, որ վթարային վայրէջքը պայմանավորված է եղել շասսիի վնասված լինելու հանգամանքի հետ։
20:51 01.07.2019
ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը: Փոխվարչապետը նշել է, որ տվյալներն անընդհատ փոխվում են: ՆԳՆ տվյալներով՝ տուժածների թիվը 751-է, նրանցից 153-ը գտնվում են հիվանդանոցներում: Հաղորդվում է նաև, որ 9 մարդ անհետ կորած է: Հեղեղումները սկսվել են հորդառատ անձրևների […]
20:33 01.07.2019
Հուլիսի 1-ին` ժամը 16:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ.Գ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
19:21 01.07.2019
Իրկուտսկում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը կարող է ավելանալ: Ինչպես հայտնում է Interfax-ը, զոհերի թիվը կարող է հասնել 16-ի: «7 մարդու մարմին հայտնաբերվել է, ևս 9 քաղաքացի որոնվում է»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը: Ներկա դրությամբ` 153 մարդ հոսպիտալացված է, նրանցից 35-ը` երեխաներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրկուտսկում գրանցված ջրհեղեղի հետևանքով ջրի տակ […]
18:25 01.07.2019
Հունիսի 30-ի առավոտյան՝ մոտ 05։00-ի սահմաններու զինված անձը ավազակային հարձակում է գործել Զաքյան 5 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակի վրա, սակայն վնասազերծվել է այնտեղ գտնվող քաղաքացու ձեռքով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։ «Քաղաքացին կարողացել է առանց վախենալու, վտանգելով իր կյանքը, աթոռով մի քանի մուշտի տալ զինված ու դիմակավորված ճիվաղին, ով իր սև գործը ավարտին չհասցնելով, […]
18:24 01.07.2019
Իրկուտսկում տեղի ունեցած ջրհեղեղը լուսանկարում է յուրաքանչյուր երկրորդ բնակիչը: Ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մոտ 4 հազար բնակելի տուն: Ջրածածկ են եղել դպրոցներ, մանկապարտեզներ: Այս պահի դրությամբ անտուն է մնացել մոտ 10 հազար մարդ, նրանցից 2 հազարը՝ երեխա: Փրկարարները և կամավորները ցամաք են դուրս բերել մոտ 500 մարդու: Այս պահին նրանք գտնվում են ժամանակավոր […]
12:50 01.07.2019
Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսն ընկել է կիրճը, որի հետևանքով առնվազն 32 մարդ մահացել է, 17 մարդ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը: Ավտոբուսի վարորդը կորցրել է տիրապետումը ճանապարհի բարդ հատվածում, որից հետո ավտոբուսն ընկել է կիրճը: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ ավտոբուսն ուղևորվում էր Կեշվան բնակավայրից Կիշտվարի շրջան: Դեպքի վայրում աշխատում […]
11:00 01.07.2019
ԱՄՆ Տեխաս նահանգում թեթևշարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով 10 մարդ է զոհվել, հաղորդում է CBS DFW-ը: Ինքնաթիռը մխրճվել է Էդիսոն քաղաքի օդանավակայանի անգարի մեջ, որից հետո ավիափոխադրամիջոցը բռնկվել է։ Ինքնաթիռում գտնված բոլոր մարդիկ զոհվել են:
10:13 01.07.2019
Հուլիսի 1-ին՝ ժամը 00:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes W124» (վարորդ՝ Ա.Ի., ծնված 1981 թ.), «Opel […]
09:36 01.07.2019
Հունիսի 30-ին՝ ժամը 21:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մոտ 10 մ բարձրությունից ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ.Ա., […]
23:50 30.06.2019
Հունիսի 30-ին՝ ժամը 21:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են): Պարզվել է, որ […]
23:42 30.06.2019
Հունիսի 29-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, Ռ.Ք.-ն է: […]
21:00 30.06.2019
Հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում, Խաչարձանի գյուղամիջյան ճանապարհին բախվել են նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Պավել Բուդաղյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ZP 383 համարանիշի և 48-ամյա Հովակիմ Խոջայանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 LL 921 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետանքով վարորդ Հ. Խոջայանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ 17-ամյա Ս.Խ.-ն և […]
20:16 30.06.2019
Հունիսի 30-ին՝ ժամը 15:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Գ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել […]
18:48 30.06.2019
Արագածոտնի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։ Nissan Lafesta մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հսկայական քարերի բախվելով՝ հայտնվել ձորում: Վարորդն ու 3 ուղևորները (վարորդի կինն ու թոռները) տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: […]
17:44 30.06.2019
Հունիսի 30-ին` ժամը 13:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին Գետիկ գետն անցնելիս կոտրել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
13:35 30.06.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գիշերը վթարից տուժած 9-ամյա երկու երեխաների առողջական վիճակի մասին․ «Հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով […]
11:20 30.06.2019
Հունիսի 29-ին՝ ժամը 22:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ (հնարավոր է տուժածներ լինեն). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 3» մակնիշի ավտոմեքենան բախվել է […]
10:29 30.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 03:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» […]
09:43 30.06.2019
Հունիսի 30-ին` ժամը 03:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Բ., ծնված 1990 թ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի […]
22:00 29.06.2019
Հնդկաստանում 16 մարդ է զոհվել 23-մետրանոց պատի փլուզման հետևանքով: Ինչպես հայտնում է News24 India-ն, պատը փլվել է մոտակայքում գտնվող բարաքների վրա, որտեղ բնակվում էին բանվորներ: Աղբյուրը հայտնում է նաև մի քանի տուժածների մասին: Լրագրողները հաղորդում են, որ 23-մետրանոց պատի գրունտը թուլացել է հորդառատ անձրևների հետևանքով: Կոնստրուկցիան թուլացել է ու փլուզվել: Որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են: […]