20:30 29.06.2019
Հունիսի 29-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա.Խ.-ն (ծնված 1952 թ.) քաղաքացիների ուժերով գետից դուրս է բերվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել […]
19:51 29.06.2019
ՌԴ Իրկուտսկի նահանգում տեղի ունեցած հեղեղումների և անձրևների հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Վերջին տվյալների համաձայն՝ ջրածածկ է եղել 3735 բնակելի տուն, որոնցում բնակվում է 9063 մարդ: Նշվում է, որ նրանցից մոտ 2 հազարը երեխաներ են: Ջրածածկ շինություններում կա 32 պետական նշանակության օբյեկտ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձում է վերացնել […]
19:38 29.06.2019
Հունիսի 29-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թև» հուշահամալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1996թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
18:17 29.06.2019
Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 28-ին ժամը 12:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 19-ամյա Լ. Հ-ն իրենց տանը՝ չպարզված հանգամանքներում օգտագործել է քացախաթթու և ստացած թունավորմամբ տեղափոխվել բուժհաստատություն։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
18:07 29.06.2019
Հունիսի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երկաթուղայինների 1-ին փողոցի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճել են՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Այս մասին հաղորդում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ, և խուլիգանություն կատարելու կասկածանքով, բենզալցակայանի մոտից ոստիկանության Էրեբունու բաժին […]
15:51 29.06.2019
Հունիսի 29-ին՝ ժամը 12:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
12:57 29.06.2019
Հնդկաստանում կինը մնացել է Գանեշա աստծո արձանի ոտքերի արանքում, հայտնում է Daily Mail-ը: Տեսանյութը նկահարահանվել է դեռևս հունիսի 21-ին: Նշվում է, որ կինը ցանկացել է լուսանկարվել արձանի հետ, ըստ մեկ այլ վարկածի՝ նա մասնակցել է հինդուսական ծեսի, որից հետո չի կարողացել դուրս գալ արձանի տակից: Տեսանյութը մի քանի օրում լայն տարածում է գտել համացանցում՝ հավաքելով […]
12:44 29.06.2019
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 07։30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի` բերանքսիվայր ընկած։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը և մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
11:11 29.06.2019
Ուզբեկստանի Ջիզակ քաղաքի այգիներից մեկում ատրակցիոն է ընկել, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ վթարի հետևանքով զոհվել է 1999թ-ին ծնված աղջիկ: Աղջիկը ստացել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Դեպքի պահին ատրակցիոնի վրա եղել է 8 մարդ, իսկ ատրակցիոնն ընկել է 7 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների՝ ատրակցիոնն ընկել է կոտրված փակաղակի պատճառով: Դեպքի առթիվ […]
10:03 29.06.2019
Հունիսի 28-ին` ժամը 23:39-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 23:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի բակում արջը վնասել է 5 ճագարների: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Արենի համայնքի […]
01:51 29.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության […]
18:25 28.06.2019
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում հունիսի 28-ին՝ կեսօրին մոտ, ողբերգական դեպք է գրանցվել. գյուղի միջով հոսող Մարտունի գետում ջրահեղձ է եղել նույն գյուղի բնակիչ, 2012 թվականին ծնված Մարինա Պետրոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Վահրամ Գորոյանը, ահազանգը կենտրոնում ստացվել է ժամը 13։35 րոպեին: «Երեխային փրկարարները կարողացել են գետից հանել իր ընկնելու տեղից մի քանի […]
18:00 28.06.2019
Հունիսի 26-ին՝ ժամը 21:21-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 84 շենքի մոտակայքում թափառող շները հարձակվում են մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ դեպքի վայրում […]
14:10 28.06.2019
ՌԴ Իրկուտսկի նահանգի շրջաններից մեկում 2 հոգուց բաղկացած ընտանիք է զոհվել, հաղորդում է «Ինտերֆաքս-Սիբիրը»: Նշվում է, որ ընտանիքը հրաժարվել է տարհանվել: Ուժեղ անձրևները սկսվելուն պես համապատասխան գերատեսչությունները եկել են, որպեսզի տարհանեն մարդկանց, սակայն նրանք հրաժարվել են: Հետագայում նրանք փորձել են ինքնուրույն տարհանվել իրենց հարևաններից մեկի հետ, ով նավակ ունի, սակայն տարհանման փորձը ձախողվել է, և […]
13:41 28.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հունիսի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը […]
11:22 28.06.2019
Հունիսի 28-ին՝ ժամը 00:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։49-ին, մարվել՝ 01։20-ին։ Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Գ.):
10:09 28.06.2019
Հունիսի 28-ին՝ ժամը 04:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Պտղունք գյուղի մոտակայքում, այրվում է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:52-ին, մարվել՝ 04:58-ին: Ամբողջությամբ այրվել […]
09:30 28.06.2019
Բահամյան կղզիներում շնաձկները հարձակվել են լողացող աղջիկներից մեկի վրա: Աղջիկը մահացել է,հաղորդում է CNN-ը: Ջորդան Լինսին 21 տարեկան էր, եկել էր Բահամյան կղզիներ ընտանիքի հետ, Կալիֆոռնիայից: Երբ աղջիկը ջրի մակերեսին հատուկ շնչառական խողովակով լողալիս է եղել, շնաձկները հարձակվել են նրա վրա: Նրանք բզկտել են աղջկան: Ընտանիքի անդամները նկատել են մոտեցող շնաձկներին, փորձել են զգուշացնել աղջկան, […]
00:06 28.06.2019
Այս շաբաթ ձերբակալվել է «հատկապես վտանգավոր հանցագործ»՝ 93- ամյա մի տատիկ՝ Ջոզի Բըրդսը, գրում էThe Guardian-ը: Նա երբեք օրենքի հետ խնդիրներ չի ունեցել, այդ պատճառով շատ է ցանկացել, որ իրեն ձերբակալեն, «քանի դեռ շատ ուշ չէ»: Այդ դեպքը կմնար գաղտնի, եթե այդ մասին Twitter-ում չգրեր թոռնիկը ՝ Պեմ Սմիթը: Նա շնորհակալություն է հայտնել Մասաչուսեթսի ոստիկանությանը՝ […]
23:45 27.06.2019
Ահաբեկչություններից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է Թունիսի 92-ամյա նախագահը:
23:01 27.06.2019
Հունիսի 27-ին` ժամը 20:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes E320 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան […]
21:15 27.06.2019
Փարիզի արևմուտքում գտնվող մզկիթի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով առնվազն երկու մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով ֆրանսիական France Bleu ռադիոկայանին: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 27-ին՝ Ֆրանսիայի ժամանակով 16:30-ի սահմաններում, երբ անհայտ անձը կրակ է բացել մզկիթի մոտակայքում: Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանության կողմից: […]
20:09 27.06.2019
Հունիսի 27-ին՝ ժամը 14:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ցեմենտի գործարանի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին,մարվել` 16:03-ին: Այրվել են վագոն-տնակը՝ մասնակի, խոտածածկույթ՝ 300 քմ և ջերմահարվել՝ 25 խաղողի վազ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
17:01 27.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 27-ին` ժամը 13:28-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին […]
15:28 27.06.2019
Հունիսի 26-ին մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ անհայտ անձը մի տղամարդու է հարվածել, նրանից հափշտակել է գումար, բջջային հեռախոս և դիմել փախուստի: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանության ծառայողներն անմիջապես արձագանքել են, հետապնդել և բռնել […]
14:06 27.06.2019
Անհավանական այս դեպքը գրանցվել է ՌԴ Տուվայի մարզում: Տեղաբնակ մի տղամարդ, որի անունը Ալեքսանդր է, կոտրած ողնաշարով ուղիղ մեկ ամիս գտնվել է արջի որջում և կարողացել է ողջ մնալ: Այս մասին EADaily պարբերականին պատմել են Ալեքսանդրի հարազատները:Ալեքսանդրին շների օգնությամբ հայտնաբերել են որսորդները: Նա եղել է ծայրաստիճան հյուծված վիճակում, բազմաթիվ ծանր վնասվածքներով և խոր վերքերով, որոնք […]
11:11 27.06.2019
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունիսի 26-ին՝ ժամը 17:54-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները: Օգնության է […]
23:49 26.06.2019
Ղրիմում ռուսական բանակի օդադեսանտային վարժանքների ժամանակ երկու զինծառայող պարաշյուտներով իջել են ջրի վրա, սակայն չեն կարողացել դուրս գալ ավազանից։ Փրկարարների ջանքերը օգուտ չեն տվել, ու զինծառայողները խեղդվել են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Պատահարի պատճառն այն է եղել, որ ջրային ավազանի վրա իջնելուց հետո զինծառայողները չեն կարողացել ժամանակին ազատվել իրենց պարաշյուտների մեխանիզմից ու կապանքներից։ […]