21:05 26.06.2019
Հունիսի 26-ին՝ ժամը 18:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա քաղաքացին սպառնում է վնասել երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Քաղաքացի Ա.Ս.-ն (ծնված 1983 թ.) տեղում ստացել […]
20:43 26.06.2019
Երևանում հրդեհվել է կանաչապատ տարածք՝ Արաբկիր վարչական շրջանի այգիներից մեկը, որ հայտնի է որպես Մալականի այգի։ Հրդեհը տարածվել է դեպի ձոր՝ լանջն ի վար, ու ընդգրկել է հսկայական տարածք։ Այս մասին ահազանգել են մոտակայքով անցնող օգտատերերը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 26-ին՝ ժամը 18:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի […]
20:23 26.06.2019
Ցերեկը Վիեննայի բնակելի թաղամասերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որի հետևանքով բնակելի շենքերից մեկի մի քանի հարկ մասնակի փլուզվել է։ Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է կենցաղային գազի արտահոսքը։ Պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ ծանր վնասվածքներ են ստացել։ Կան նաև ավելի թեթև վնասվածքներ ստացածներ։ Ոստիկանությունն ու փրկարարները շրջափակել են տարածքը՝ հնարավոր նոր փլուզումների ժամանակ […]
19:02 26.06.2019
Լոռու մարզում՝ հանրապետական նշանակության Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում՝ Աթան բնակավայրի վարչական տարածքում, այսօր պայթեցվել է սարալանջում առաջացած սողանքի հատվածը՝ արհեստական իջեցում անելու համար։ Սողանքի իջեցման աշխատանքներին ներկա են եղել մարզպետարանի, ԱԻՆ, ոստիկանության և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Բնակիչներին հորդորել են ժամը 12:00-ից մինչև 21:00-ն զերծ մնալ այդ ճանապարհով երթևեկությունից: https://www.facebook.com/mery.kololyan.54/videos/632410743904380/
18:46 26.06.2019
Միացյալ Նահանգներում մեղադրյալ, 52-ամյա Օբրի Թրեյլը դատավարության ժամանակ կտրել է իր կոկորդը։ Այս արարքից հետո անմիջապես նրան են մոտեցել դատավարության մասնակիցները՝ օգնություն ցույց տալու, իսկ դատավորը ընդմիջել է դատավարությունը։ Որքան խորն են եղել վնասվածքները, հայտնի չէ։ Ինքնախեղվածին տեղափոխել են հոսպիտալ։ Թրեյլը մեղադրվում է նախապես պլանավորված սպանության մեջ։ Կալանավորվելուց հետո մեղադրյալը երկու անգամ կաթված է ստացել, […]
15:38 26.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ 17 փողոցի հարակից տներից մեկում Չարենցավան քաղաքի բնակիչը՝ ծնված 1990թ., […]
14:56 26.06.2019
Հայաստանի քննչական կոմիտեի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խումբը ստեղծվել է հունիսի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկում առանձնակի դաժանությամբ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Մառի փողոցում հաշվառված, 25-ամյա Էլեն Սիմոնյանին առանձնակի դաժանությամբ սպանելու փաստով, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից […]
14:14 26.06.2019
Նովոսիբիրսկում ազգությամբ հայ 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի սպանության վերաբերյալ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայումս ճշտումներ է իրականացնում, ներկայացուցիչներից մեկը գնացել է այդ քաղաք, սակայն ինֆորմացիան շատ քիչ է։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ «Հարուցված է քրեական գործ, մոտավորապես պարզ են մարդիկ, ըստ այն տեղեկությունների, որ ստացել ենք իրավապահ […]
13:12 26.06.2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ոստիկանությունը մեկ օրում երկու հաղորդում էր ստացել նույն դեպքի առիթով: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել , որ մայիսի 30-ին իր հորը «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր […]
11:40 26.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Ա․Վ․-ին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել […]
10:57 26.06.2019
Հունիսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 OA 899 համարանիշի ավտոմեքենայով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում բախվել բարձր լարման էլեկտրասյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Խ. Հովհաննիսյանը, […]
10:50 26.06.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է տուժողի եղբայրը: 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 12:20-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Երևան քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված տղամարդը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունիսի 24-ի երեկոյան, իրենց պատկանող բնակարանում վիճաբանել է 1954թ. ծնված եղբոր […]
10:35 26.06.2019
Հունիսի 25-ին` ժամը 18:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 72/10 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել է եւ մասնակի փակել ճանապարհի երթեւեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Նույն օրը, ժամը 16:30-ին «911» ծառայությանն ահազանգ է […]
10:07 26.06.2019
Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով և պոլիեթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի […]
08:27 26.06.2019
Համացանցում է հայտնվել Մեքսիկայի Սապոպան քաղաքում տեղի ունեցած, իսպանական «Սևիլիայի» հարձակվող Խոաո Մալեկի մասնակցությամբ մավան ելքով վթարի տեսանյութը: Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների՝ 20-ամյա ֆուտբոլիստը ալկոհոլի ազդեցության տակ գերազանցել է արագությունը և բախվել մեկ այլ մեքենայի, որի մեջ եղել են նորապսակներ: Երկուսն էլ մահացել են: Անցած մրցաշրջանում Մալեկը վարձավճարով հանդես է եկել «Պորտուի» կազմում: Video del […]
08:17 26.06.2019
Հունիսի 25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել իրավապահները։ 112 տելեգրամ ալիքի տեղեկություններով` Գոգոլի փողոցում կրակել են 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի վրա։ Նրան հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Իրավապահները դեպքի վայրում 10 պարկուճ են հայտնաբերել։ АСТ-54-ի տվյալներով՝ տղամարդը կանգնած է եղել կանգառում, երբ նրան մոտեցել է հայկական համարանիշերով Nissan […]
23:13 25.06.2019
Հունիսի 25-ին՝ ժամը 12:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Կենտրոնական փողոցում` գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա ծիրանի այգում (սեփականատերեր՝ Յ.Հ. և Վ.Ե.): Մինչ փրկարարների՝ կանչի […]
22:41 25.06.2019
Հունիսի 25-ին` ժամը 21:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
22:14 25.06.2019
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեոն Ազիզյանի դիմումի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմաբ՝ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել […]
17:20 25.06.2019
Հունիսի 25-ին` ժամը 08:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արաբկիր զբոսայգում (Մալականի այգի)՝ կամրջի տակ, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել` 10:45-ին: Այրվել են բուսածածկույթ (մոտ 1.5 հա) և […]
09:59 25.06.2019
Հունիսի 25-ին՝ ժամը 06:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուց, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., […]
09:38 25.06.2019
Հունիսի 24-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկի մոտակայքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը: Փրկարարները «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում՝ ընկած վայրից մոտ […]
08:15 25.06.2019
Իտալական մաֆիայի պարագլուխներից Ռոկկո Մորաբիտոն, որ համարվել է երկրում ամենափնտրվող մաֆիոզներից մեկը, Ուրուգվայում փախել է բանտից, հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ Մորաբիտոն և ևս 3 հանցագործ փախել են տանիքի վրայով: Նրանք ներխուժել են հարևան շենքերից բնակարաններից մեկը, գումար են գողացել, սակայն տան տիրուհուն չեն վնասել: Այս պահին ոստիկանությունը փնտրում է նրանց: Սամ Մորաբիտոն ձերբակալվել […]
22:50 24.06.2019
Հունիսի 24-ին՝ ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժի մոտակայքում քաղաքացին գետում վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ գետից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս.Հ.-ին (ԱՄՆ քաղաքացի, ծնված 1990 թ.) դուրս են բերել գետից և մոտեցրել […]
22:01 24.06.2019
Ռոստովում երեխաներով ավտոբուս է այրվել, հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է 75 մարդ՝ 70 երեխա, 2 վարորդ և 3 ուղեկցող: Միջադեպից ոչ ոք չի տուժել: Ավտոբուսը այրվել է շարժիչային հատվածում հրդեհի բռնկման պատճառով:
20:08 24.06.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, կա մեկ զոհ և երկու վիրավոր. «Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի պատճառով կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Տեղեկացնում ենք, որ […]
20:02 24.06.2019
Հունիսի 24-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:50 24.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Դեպքի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է ուղևորափոխադրող «Ավազառ բուս» ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանի հետ, որը պատմել է դեպքի մանրամասները. «Մոսկվայում մեր կազմակերպչին ծանրոց են փոխանցել, եղել են տվյալներ հեռախոսի […]
18:42 24.06.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող 25-ամյա Իլոնա Դանիելյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: […]