18:22 24.06.2019
Օրեր առաջ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում մայրը 7-ամյա դստերը խեղդամահ էր արել: Դեմքի մանրամասների հետ կապված` SHANTNEWS.am-ը զրուցել է Հարթագյուղի հայմանքապետ Անդրանիկ Հարությունյանի հետ: Վերջինս պատմեց, որ այդ կինը տարիներ առաջ է գյուղում ապրել և այս անգամ կարծես երեխային բերել էր գյուղի իրենց տուն սպանելու համար: «Ինքը մեր համայնքում չի բնակվել: Այդ կինը մեր գյուղից […]
17:44 24.06.2019
Հունիսի 19-ին` ժամը 00։50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության […]
17:16 24.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ «911» ծառայություն հունիսի 24-ին, ժամը 10:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 […]
17:03 24.06.2019
Chanel-ի գլխավոր տնօրեն Ժակ Մարի Դանիել Շենանին թալանել են Մոսկվայի կենտրոնում, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Հաղորդվում է, որ սկզբում նրանից գողացել են հեռախոսը, ինչից հետո անկանխիկ վճարման տարբերակով 2 մլն ռուբլի արժողությամբ վճարում է կատարվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ գումարը նրա բանկային հաշվեհամարից հանել են հատուկ հավելվածի միջոցով: Կողոպուտը տեղի է ունեցել Իլյա Գլազունովի անվան Ռուսաստանի […]
14:40 24.06.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս, կատարման մեխանիզմը: Մեկ անձ ձերբակալվել է: […]
14:10 24.06.2019
Հուսիթները հարձակվել են Սաուդյան Արաբիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանի վրա: Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti-ի լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 1 զոհի և 7 վիրավորի մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորների թվում կա 3 կին և 2 երեխա: Տուժածների շարքում կան Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի […]
13:25 24.06.2019
Երեկ` հունիսի 23-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ջրվեժում ապրող 66-ամյա մի տղամարդ։ Տղամարդու կրծքավանդակին դանակ է եղել խրված: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում. «Եղել է կրծքավանդակի ձախ կեսի շրջանում դիաֆրագմայի ստորին հատվածում վնավածք: Կատարվել է […]
09:55 24.06.2019
Հունիսի 22-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Պտղնի, Քանաքեռավան, Արգել, Արագածոտնի մարզի Կոշ, Տավուշի մարզի Կոթի գյուղերում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 շահմար, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:
09:20 24.06.2019
Կամերունшում զբոսաշրջային ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 22 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Cameroon-Info-ն: Վնասվածքներ ստացած մարդիկ արագ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Ականատեսները նշել են, որ մեղավորն ավտոբուսի վարորդն է եղել, որը գերազանցել է արագությունն ու տրանսպորտային միջոցը վարել է չափազանց անուշադիր: Նախաքննություն է ընթանում դեպքի […]
08:41 24.06.2019
Հունիսի 23-ին՝ ժամը 21:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Հ.Ս.-ի (ծնված 1955 թ.) […]
08:17 24.06.2019
Երեկ՝ հունիսի 24-ին, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նստավայրի հարևանությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Դանակով զինված անհայտ անձը հարձակվել է ոստիկանի վրա այն բանից հետո, երբ նրա մեքենան կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար։ Նրան վնասազերծել են։ Միջադեպի հետևանքով 2 տուժած կա։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:
23:55 23.06.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2019 թվականի հունիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նույն ՔԿ հիմնարկի կալանավորին ուղեկցել են Սիլիկյան թաղամասում գտնվող սգո սրահ՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Ժամը 15:45-ից մինչ 16:15-ի սահմաններում, գտնվելով սգո սրահի բակային տարածքում և օգտվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը բաց թողնելու և շարժիչի միացված լինելու հանգամանքից, նստել է […]
18:51 23.06.2019
Հունիսի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Լճաշեն գյուղում ջրագծի փոս փորելիս […]
16:30 23.06.2019
Հունիսի 23-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1994 […]
11:30 23.06.2019
Հունիսի 22-ին Բեյլագանի շրջանում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)։ Այս մասին սոցցանցերում գրում են ադրբեջանցի օգտատերերը։ Այլ տվյալներ զինծառայողի մասին առայժմ չկան, հայտնում է «ՌազմԻնֆո»-ն: Նշենք, որ անհայտ են Էյվազովի մահվան հանգամանքներն, ըստ այդմ՝ չենք կարող ասել՝ կորուստը մարտակա՞ն է, թե՞ ոչ մարտական։ Այս մասին որևէ […]
10:00 23.06.2019
Հունիսի 22-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ․ կա երեք տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով […]
09:40 23.06.2019
Հունիսի 23-ին, ժամը 05:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հիշեցնենք՝ հունիսի 22-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար: Պարզվել […]
17:58 22.06.2019
Թբիլիսիում արտակարգ իրավիճակների համակարգման և շտապօգնության կենտրոնում բուժում է ստանում հունիսի 20-ի իրադարձությունների ժամանակ վնասվածքներ ստացած 39 մարդ, որոնցից 2-ը՝ վերակենդանացման բաժանմունքում: Նրանք գտնվում են Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Թիկարաձեի վերահսկողության ներքո, ով անձամբ այցելել է միջադեպի հետևանքով հիվանդանոցում հայտնված մարդկանց: Հիշեցնենք, որ հունիսի 20-ի գիշերը ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել խորհրդարանի շենքի դիմաց անցկացվող […]
17:20 22.06.2019
Թբիլիսիում «ազգայնականները» հարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նրանք փորձել են հարվածել հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, երբ նրանք հարցազրույց էին անում տեղի տուրօպերատորներից մեկի սեփականատիրոջ հետ: Նշվում է, որ նրանց փորձել է պաշտպանել գործակալության կին տնօրենը, ինչից հետո հարձակվողները հեռացել են դեպքի վայրից:
16:30 22.06.2019
Ստամբուլի տեքստիլ արտադրանք և պլաստմասե նյութեր արտադրող ֆաբրիկաներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 4, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 6 մարդ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է Բյույուքչեքմեջե շրջանի ֆաբրիկայում: Նահանգապետի գրասենյակից տեղեկացրել են, որ հրշեջներին հաջողվել է փրկել 20 աշխատողի, որոնք արգելափակվել էին […]
16:16 22.06.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ: 2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան աղջիկ երեխային: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]
13:41 22.06.2019
Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի գյուղերից մեկում կայծակի հարվածից 3 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Դժբախտ պատահար է եղել Ռոհատին քաղաքում: Կայծակը հարվածել է կանգառին, որտեղ այդ ժամանակ 5 մարդ էր գտնվում: Հարվածի հետևանքով զոհվել է 3 տղամարդ, իսկ 2 կանայք հոսպիտալացվել են»,- ասվում է Ուկրաինայի ազգային […]
12:41 22.06.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից 7 տարեկան երեխայի վիճակը ծանր է: Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան համապատասխան բժշկական հետազոտություն անցելուց հետո հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Շոկային վիճակում ընդունվել է […]
12:30 22.06.2019
Եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի: Հնարավոր աղետներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:
12:25 22.06.2019
ԱՄՆ Հավայի նահանգի հյուսիսային հատվածում երկշարժիչային ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Օդանավի մեջ գտնվող 9 անձինք զոհվել են: Նահանգի տրանսպորտի վարչությունից հայտնել են, որ ինքնաթիռի վթարի վայրում սահմանափակվել է երթևեկությունը:
12:12 22.06.2019
Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 28 մարդ: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ հրշեջները իրենց վերահսկողության տակ են վերցրել կրակը: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Nos équipes sont pleinement mobilisées aux côtés des @PompiersParis et @samudeparis pour prendre en charge les […]
11:13 22.06.2019
Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից երեխա է ընկել: Երեխան տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում 7 տարեկան երեխան համապատասխան բժշկական հետազոտություն է անցել: Բժիշկների խոսքերով, երեխան հիպ ոսկորների կոտրված ունի և վիրահատական միջամտություն է անհրաժշետ: Ներքին այլ օրգաններ չեն վնասվել: Հունիսի 21-ին […]
09:36 22.06.2019
«Այս անգամ էլ կատու 46 համարի երթուղայինի մեջ։ Վարորդն էլ հրաժարվում է իջեցնել` պատճառաբանելով,որ ալերգիա ունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից մեկը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ ուղևորները վիճում են կատվի պատճառով, իսկ հետո ժամանակից շուտ իջնում մեքենայից:
09:27 22.06.2019
Կանադայում փիղը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա։ Այդ մասին հայտնում է CTV-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Քեմբրիջի մոտակայքում։ Հարձակման հետևանքով աշխատակիցը լուրջ վնասվածքներ է ստացել։ Նրան բուժհաստատություն են տեղափոխել ուղղաթիռով։ Նրա վիճակի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Աշխատանքներ են տարվում կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
09:13 22.06.2019
Հունիսի 21-ին՝ ժամը 21:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Ա.Մ.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել […]