TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվել

08:44 01.06.2019

Ամերիկայի Վիրջինիա Բիչ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 6 մարդ։ Այդ մասին հայտնում է WTKR News 3-ը։ Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ վիրավորների թվում ոստիկան կա, որը ողջ է մնացել, քանի որ զրահաբաճկոնով է եղել։ Կասկածյալը մտել է քաղաքապետարանի  շենք և անմիջապես կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ: Երբ ժամանել են ոստիկանները, […]

̰
Երևանում պաշտոնյաների մեքենաները բախվել են իրար. կա տուժած

00:58 01.06.2019

Մայիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 15 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Ա. Հ.-ի վարած Volkswagen մակնիշի 35 GM 734 համարանիշի և 24-ամյա Ա. Ս.-ի վարած Nissan մակնիշի 13 AT 777 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
«Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է․ կա տուժած

00:43 01.06.2019

Մայիսի 31-ին` ժամը 17:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ «Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) գլխիվայր շրջվել է: Ուղևորը՝ Վ.Հ.-ն (ծնված […]

̰
«Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը․ կա տուժած

23:10 31.05.2019

Մայիսի 31-ին՝ ժամը 20:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 87-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Հրդեհ Նիկողայոս Տիգրանյան փողոցի բնակարաններից մեկում․ կան տուժածներ

21:35 31.05.2019

Մայիսի 31-ին` ժամը 13:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նիկողայոս Տիգրանյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Բնակարաններից մեկի ծխահարված բնակիչները՝ Է. և Մ. Ն.-երը (ծնված 2017 թ. և 2016 թ.), հոսպիտալացվել […]

̰
Ցյուրիխում կանանց են պատանդ վերցրել. կան զոհեր

16:57 31.05.2019

Ցյուրիխում անհայտ անձի կողմից պատանդառումն ավարտվել է ողբերգությամբ: Կա 3 զոհ: Այս մասին հաղորդում է Berliner Morgenpost-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ոստիկանության տվյալներով` 60-ամյա տղամարդը զենքի սպառնալիքով պատանդ է վերցրել 34-38 տարեկան 2 կնոջ, ապա նրանց ստիպել, որ լուռ նստեն իր բնակարանում: Շուտով դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները և շրջափակել տարածքը: 60-ամյա տղամարդու […]

̰
Երևանում տղամարդը փորձել է փրկել եղբորը ինքնավնասումից, սակայն դանակահարվել է

14:44 31.05.2019

Երևանում այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից մարմնական վնասվածքներ ստացած 2 քաղաքացի։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց  ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նրա խոսքերով` այսօր` 06:30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխվել է 2 եղբայր: Նրանցից մեկը` […]

̰
Նորամարգում նռնակից վնասվածները վերակենդանացման բաժանմունքում են

11:59 31.05.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի օգնությամբ տանը գտնվող 3 անձինք, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է […]

̰
Արմավիրի մարզում «06»-ը բախվել է Երևան-Արտենի երթուղու «ԳԱԶել»-ին․ կան տուժածներ

10:01 31.05.2019

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամոր քաղաքի ավտոկանգառի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լիանա Խաչատրյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 NO 162 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արամ Գաբրիելյանի վարած «ԳԱԶել» մակնիշի 3922 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Լ. Խաչատրյանն […]

̰
Պայթյուններ Իրաքի հյուսիսում․ կան զոհեր

01:10 31.05.2019

Իրաքի Քիրքուք քաղաքում պայթյունների շարքի հետևանքով զոհվել է առնվազն 6, վիրավորվել՝ 12 մարդ: Այս մասին հաղորդում է Rudaw հեռուստաալիքը, փոխանցում է RIA Novosti-ն։ Աղբյուրի տվյալներով` քաղաքի տարբեր մասերում պայթուցիկ սարքերով լի մեքենաներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործի դրվել: Sky News Arabia-ի հաղորդմամբ՝ ահաբեկչության հետևանքով տուժել են Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները: Ավելի վաղ Իրաքի անվտանգության […]

̰
Տեսախցիկները ֆիքսել են Բուդապեշտում երկու նավերի բախման պահը

22:19 30.05.2019

Նավերից մեկը կողաշրջվել է, ինչի պատճառով առնվազն 7 մարդ է մահացել:

̰
Երևանում դանակահարված 3 երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

22:05 30.05.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ, ովքեր մարմնի տարբեր մասերում ստացել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած հետքեր: Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները: […]

̰
Մեղրի քաղաքում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

21:27 30.05.2019

Մայիսի 30-ին, ժամը 18:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Հրդեհ «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում

19:11 30.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են` մայիսի 30-ին` ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

̰
Արարատի մարզում նռնակի պայթյունի հետևանքով քաղաքացիներ են հոսպիտալացվել

18:17 30.05.2019

Մայիսի 30-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի օգնությամբ տանը գտնվող 3 անձինք, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժհաստատություններ։ Ըստ նախնական տվյալների՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նախկին ամուսինը նռնակը նետել է տուն: Նրան հայտնաբերելու ուղղությամբ […]

̰
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել

18:10 30.05.2019

Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարից: «Հրդեհ Հրազդանի կիրճում, հիմա»,- գրել է նա՝ մեկնաբանելով լուսանկարը: Լուսանկարից երևում է, որ կրակը տարածվել է կիրճի տարբեր հատվածներում: https://www.facebook.com/photo.php?fbid=10156618174894620&set=a.58473279619&type=3&theater

̰
Հրատապ վայրէջք. ՌԴ-ում հայ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է

12:58 30.05.2019

S7 ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Յակուտսկ չվերթը, հրատապ վայրէջք է կատարել Նորիլսկում, քանի որ վատացել է ուղևորներից մեկի ինքնազգացողությունը, հայտնում է Rusarminfo-ն: «Թռիչքի ժամանակ հայ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել Նորիլսկում վայրէջք կատարել»,- հայտնել է Якутия 24 հեռուստաընկերությունը: Վայրէջքից անմիջապես հետո ինքնաթիռին են մոտեցել շտապօգնության և հրշեջ մեքենաները: Տղամարդուն […]

̰
Ուղևորատար Airbus A320-ը արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»

12:12 30.05.2019

Մոսկվայից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը պարտադրված է եղել վերադառնալ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: «Ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղի ժամանակով 10:22-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նախնական տվյալներով` խնդիրներ են ծագել հրդեհաշիջման համակարգի աշխատանքի հետ: Ինքնաթիռում գտնվել է 155 ուղևոր:

̰
Մայրաքաղաքի Իսրայելյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

12:00 30.05.2019

Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 39 հասցեում գտնվող շենքի (Նախկինում ոստիկանության կենտրոնական բաժնի շենքն է-խմբ.) 3-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին` ժամը 10:01-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել շենքում բնակվող […]

̰
Երևանում ЗИЛ-ն ու Ford-ը բախվել են, ապա մխրճվել բնակելի տան մեջ. կան տուժածներ

22:13 29.05.2019

Մայիսի 29-ին խոշոր ավտովթար–փլուզում է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 14 փողոցում՝ ժողովրդին հայտնի Ավանի գերեզմանների մոտ ավտովթար է տեղի ունեցել, և ավտոմեքենաները մխրճվել են բնակելի տան տարածք՝ փլուզելով տան պատերը, առաստաղն ու երկաթե դարպասը: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային […]

̰
Դալարիկ-Քարակերտ ճանապարհին էլեկտրագնացքը բախվել է տրակտորին

17:23 29.05.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից Ռուբեն Գրձելյանը լուսանկար է հրապարակել երեկ երեկոյան Գյումրի- Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից: «Հերթական վթարը մարդու կյանք չխլեց, բայց միշտ չէ, որ վնասը միայն գույքային է լինում: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի երեկոյան՝ Գյումրուց Երևան իջնող էլեկտրագնացքը Դալարիկ-Քարակերտ միջուղում, չնայած մեքենավարի կողմից ձեռնարկված միջոցներին, բախվել է տրակտորին: Վերջինս վերածվել է մետաղի ջարդոնի, […]

̰
Մանրամասներ 80-ամյա տղամարդու ինքնասպանության դեպքից

17:19 29.05.2019

Այսօր առավոտյան 12:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 80-ամյա տղամարդը պատուհանից ցած է նետվել և մահացել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: SHANTNEWS.am-ը դեպքի մանրամասներն իմացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի՝ բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս […]

̰
ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով 130 մարդ է վիրավորվել

13:44 29.05.2019

ԱՄՆ-ում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 1 մարդ զոհվել է, 130-ը` վիրավորվել: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով` քամու արագությունը հասել է 264 կմ/ժ-ի: Այն տևել է մի քանի րոպե: Տորնադոյի թողած ամենամեծ վնասը գրանցվել է Ինդիանա, Կոլորադո, Օհայո, Այովա, Նեբրասկա և Իլինոյս նահանգներում, որտեղ 68 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Օհայոն երեք տուժած շրջաններում հայտարարել […]

̰
Ծեծ, թմրանյութի մաքսանենգություն, խուլիգանություն. բացահայտվել է հանցագործության 102 դեպք

11:33 29.05.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 102 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 25, մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 8, յուրացման կամ վատնման և ծեծի 6-ական, ապօրինի ծառահատման 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու սպանության սպառնալիքի 3-ական, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, խաբեության կամ […]

̰
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին մեքենան մոտ 10 մետր գլորվել ու հայտնվել է դաշտում

09:33 29.05.2019

Մայիսի 29-ին՝ ժամը 03:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ.Խ., ծնված 1998 թ․) դուրս է եկել […]

̰
Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին վթարի հետևանքով մեքենան ընկել է ձորակը

09:17 29.05.2019

Մայիսի 29-ին՝ ժամը 03:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Քանաքեռավանի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Polo» մակնիշի (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) և «Lada Priora» […]

̰
Երևանում ոստիկաններն արտառոց դեպք են բացահայտել

01:03 29.05.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են Երևանում տեղի ունեցած արտառոց դեպք: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրվել Երևանի բնակիչ Վ. Բ.-ն և և նրա կինը՝ Ա. Պ.-ն: Պարզվել է, որ ոմն Արմեն 2017թ.-ից Վ. Բ.-ի կնոջ մերկ լուսանկարները տարածելու սպառնալիքի տակ ստիպել է, […]

̰
Կոտայքի մարզում BMW-ն բախվել է ծառերին, այնուհետև հայտնվել դաշտում. վարորդը մահացել է

23:02 28.05.2019

Մայիսի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 81 CZ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառերին, որոնցից մեկը կոտրվել և արմատախիլ է արել և հայտնվել դաշտում՝ երկաթյա անձրևանոցների տարածքում: Վարորդի […]

̰
Ձերբակալվել է ՌԴ-ում հայ գործարարի սպանության մեջ կասկածվող անձը

22:02 28.05.2019

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 32-ամյա տղամարդ, որը կասկածվում է հայազգի գործարար Գևորգ Թումանյանի սպանության մեջ: «Նախաքննության նախնական տվյալներով՝ այդ մարդը երկար ժամանակ հակակրանք է ունեցել գործարարի հանդեպ: 2019 թվականի մարտի 14-ին կասկածյալը Բորիսովկա փողոցի բարձրահարկ շենքի բակում երեք անգամ կրակել է գործարարի վրա, որից հետո դիմել է փախուստի»,- հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն: Հիշեցնենք, որ […]

̰
Վանաձորում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն՝ հայտնելով, որ պատրաստվում է կամրջից ցած նետվել

21:47 28.05.2019

Մայիսի 28-ին՝ կեսօրին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ ինքնասպանություն գործելու նպատակով պատրաստվում է իրեն նետել Վանաձոր քաղաքի կայարանի հարևանությամբ գտնվող կամրջից: Լոռու մարզի փրկարարներն ու ոստիկանները, ժամանելով նշված վայր, այնտեղ չեն հայտնաբերել այդ քաղաքացուն: Տեղում […]

̰
BACK_TO_TOP