TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

12:22 03.06.2019

Ստամբուլից ոչ հեռու 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանը կից գործող արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության (AFAD) մամուլի ծառայությունը: «Բուրսա նահանգում` Հենդեք բնակավայրի մերձակայքում, տեղի է ունեցել 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է […]

̰
Վենետիկում զբոսանավը բախվել է զբոսաշրջային մոտորանավին, կան տուժածներ

12:06 03.06.2019

Վենետիկում զբոսանավը բախվել է զբոսաշրջային մոտորանավին: Այս մասին հայտնել է ANSA. գործակալությունը: Միջադեպի հետևանքով 4 տարեց զբոսաշրջիկ է տուժել: Նրանք ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիներ են:  Վթարի պատճառի մասին դեռ ոչինչ չի նշվում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ երկու նավերի բախման դեպք էր գրանցվել Դանուբ գետի վրա՝ Բուդապեշտում: Այս պատահարի հետևանքով զոհվել է […]

̰
Դերժինսկում տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը հասել է 116-ի

12:01 03.06.2019

Դերժինսկում տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 116 է: Հիվանդանոցներում դեռ մնում է 17 մարդ: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Դերժինսկի «Կրիստալ» գործարանի տրոտիլի արտադրամասում երեք պայթյուն էր գրանցվել, որոնցից հետո հրդեհ էր բռնկվել մոտ 100 ք/մ տարածքի վրա: Զոհեր չկան: Արտակարգ պատահարի հետևանքով քաղաքի ավելի քան 450 շենքերում՝ այդ թվում 32 դպրոցներում և […]

̰
Հրաձգություն ԱՄՆ Սպիտակ տան մոտ

11:34 03.06.2019

Սպիտակ տան անվտանգությունն ապահովող իրավապահները կրակել են մարդու վրա, որը փորձել է անցնել ԱՄՆ նախագահի կեցավայրի ցանկապատերն ու պատնեշները և մտնել Սպիտակ տան տարածք։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Միջադեպը եղել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան այդ մասից հեռանալուց քիչ անց։ Գաղտնի ծառայության աշխատակիցները նախ` զգուշացրել են իրավախախտին, ապա կրակ բացել նրա ուղղությամբ։ […]

̰
Դու ամպերից էլ հոգ կտանես իմ մասին. «Ռեալի» մահացած ֆուտբոլիստի որդու հուզիչ նամակը՝ հորը

10:37 03.06.2019

Խոսե Անտոնիո Ռեյեսի կրտսեր որդին այս լուսանկարն է հրապարակել համացանցում և նշել, որ այն հոր հետ վերջին նկարն է: Իսկ   ավագ որդին «Ինստագրամում» հորը հրաժեշտի նամակ է գրել: «Այդ օրը դու, ինչպես միշտ,  ինձ խորհուրդներ էիր տալիս,  իսկ հետո գնացիր, այս անգամ՝ հավերժ: Այդ օրն իմ կյանքում ամենածանր օրն էր: Ես միշտ հպարտանալու եմ քեզանով:  […]

̰
Արտաշատի խճուղում մեքենան մխրճվել է ՃՈ նախկին հենակետի պատի մեջ․ տուժածի վիճակը ծանր է

10:06 03.06.2019

Հունիսի 2-ին՝ ժամը 23:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. ավտոմեքենան բախվել է ՃՈ հենակետի պատին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական […]

̰
Գտնվել է ջրատարում հայտնաբերված նորածնի մայրը

09:40 03.06.2019

Վաղարշապատի ոստիկանները՝ ոստիկանապետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ, հայտնաբերել են երեխայի մորը, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լ. Գ.-ն է։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա իր քայլը պատճառաբանել է նրանով, որ տանը երեխան ծնվել է մահացած, ինչից հետո ինքը երեխային նետել է ջրատարի մեջ։ Մայրն ամուսնացած է, խնամքին ունի 10 տարեկան տղա երեխա։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին առեղծվածային դեպք էր […]

̰
Հրապարակվել է խանութի ցուցափեղկի մեջ մխրճված մեքենայի տեսանյութը

23:59 02.06.2019

Նոր Մոսկվայում տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ ակտիվ առևտրի ժամանակ ամենագնաց մեքենան սրընթաց բախվել է խանութի ցուցապակիներին, կոտրել է դրանք ու ներխուժել խանութի տարածք։ Թե ինչ պատճառով է մեքենայի վարորդը կորցրել մեքենայի վերահսկողությունը, առայժմ անհայտ է։ Մեքենայի ներխուժման պահին արագ չկողմնորոշվելու պատճառով դրա անիվների տակ է հայտնվել խանութում գտնվող մի երեխա՝ 9 տարեկան։ Երեխային […]

̰
Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի

23:02 02.06.2019

Հունիսի 2-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ջրատարից դուրս են բերել դին, այս պահին դատական […]

̰
Մոսկվայում զանգվածային ավտովթարի վայրից կադրեր են հրապարակվել

21:29 02.06.2019

Մոսկվայի Կուտուզովյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ իրար են բախվել մարդատար 4 մեքենա ու երթուղային ավտոբուս։ Պատահարի պատճառով վնասվածքներ է ստացել 7 մարդ։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական մամուլին։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ վիրավորներից երկուսը արգելափակված են եղել վթարված ու ձևախեղված մեքենաներում։ Նրանց դժվարությամբ հանել են այդտեղից ու տեղափոխել հիվանդանոց։ […]

̰
Արմավիրի մարզի «Կապույտ» կոչվող կամրջի մոտ 3 ավտոմեքենա է բախվել. կա տուժած

20:57 02.06.2019

Հունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաներում Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կապույտ» կոչվող կամրջի հատվածում բախվել են Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Շաքրիկյանի վարած ՎԱԶ-21140 մակնիշի 34 RՍ 090 համարանիշի, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Մանուկյանի վարած Audi A6 մակնիշի 35 FA 264 համարանիշի, և Վեդի քաղաքի […]

̰
Պատուհանից դուրս նետված ծորակը 8-ամյա երեխայի մահվան պատճառ է դարձել

19:22 02.06.2019

Նիժնի Տագիլում ողբերգական դեպք է տեղի ունեցել. շենքերից մեկի պատուհանից դուրս նետված մետաղական ծորակն ընկել է շենքի հարևանությամբ գտնվող մանկահասակ աղջկա վրա, որի պատճառով 8-ամյա երեխան մահացել է: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Իրավապահների նախնական տվյալներով՝ ծորակը պատուհանից դուրս է նետել մեկ այլ երեխա: Ծորակից ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է բժշկական կենտրոն հասնելուց հետո: […]

̰
Քաբուլում ահաբեկչական հարձակման թիրախում եղել են ուսանողները, կան տասնյակ տուժածներ

19:07 02.06.2019

Աֆղանստանի մայրաքաղաքում այսօր միանգամից 3 ահաբեկչական պայթյուն է իրականացվել։ Ինքնաշեն պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է բուհերից մեկի մոտակայքում։ Սա ամենաողբերգականն է եղել երեք պայթյուններից։ Ի սկզբանե թիրախավորվել են ուսանողները։ Սակայն պայթյունից մահացել է հեծանիվների մոտակա վաճառակետում օրեր առաջ աշխատանքի ընդունված մի պատանի։ Եվս 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանց մեծ մասը մոտակա բուհի […]

̰
Ուկրաինայում ռոք փառատոնի ժամանակ քամին պոկել է բեմի մի մասը․ կա զոհ

18:41 02.06.2019

Ուկրաինայում անցկացվող Kozak FEST էթնո-ռոք փառատոնի ժամանակ փոթորկուն քամին ողբերգության աստիճանի է հասել: Դրա ուժգնությունն այնքան է մեծացել, որ պոկվել է բեմի տանիքը, ապա նաև քանդվել է բեմի մի մասը: Այս ամենի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել: 1971 թվականին ծնված մեկ անձ մահացել է բեմի փլուզման հետևանքով, 1967 թվականին ծնված կինը ստացել է […]

̰
Ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի նախկին դատարանի շենքում զենք-զինամթերք կա, և պատերը թեքվել են

14:57 02.06.2019

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատերը թեքվել են, և շինությունը տևական ժամանակ է՝ գտնվում է վթարային վիճակում, առկա է նաև փլուզման վտանգ: Ժամանել […]

̰
Մեքենաները բախվել են բենզալցակայանի պատին՝ վնասելով բենզալիցքավորման սարքը

13:54 02.06.2019

Հունիսի 2-ին` ժամը 08:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 197/1 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտակայքում «Mercedes C240» (վարորդ` Ո.Յ., ծնված […]

̰
2-ամյա երեխան կացնահարված մոր և ինքնասպան եղած հոր հետ 2 օր նույն բնակարանում է մնացել

11:59 02.06.2019

Զապորոժյեում 2-ամյա երեխային հայտնաբերել են փակ բնակարանում` մահացած ծնողների կողքին։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։ 33-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ կնոջը կացնահարել է և փորձել կախել երեխային, որից հետո ինքնասպան է եղել։ Բարեբախտաբար, օղակը դուրս է եկել և երեխան ողջ է մնացել։ Իրավապահների տվյալներով՝ ընտանիքում հաճախ էին վեճեր ծագում խանդի հողի վրա և գումարի բացակայության պատճառով։ […]

̰
Զորավար Անդրանիկի փողոցում 6 մեքենա է բախվել

11:47 02.06.2019

Հունիսի 1-ին՝ ժամը 19:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող մարզասրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1994 թ.), «Mercedes […]

̰
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել

11:17 02.06.2019

Հունիսի 2-ին՝ ժամը 00:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տեքստիլագործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 02:07-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոտնակի ներքին փայտյա երեսպատումը (մոտ 24 քմ), մասամբ՝ բազմոց և […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը. կա զոհ

10:34 02.06.2019

Հունիսի 1-ին` ժամը 01:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Խ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. կա տուժած

10:01 02.06.2019

Հունիսի 1-ին` ժամը 22:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Կ., ծնված […]

̰
Դերժինսկում գործարանի պայթյունից տուժածների թիվը հասել է 82-ի

23:47 01.06.2019

Դերժինսկի «Կրիստալ» գործարանում պայթյուններից տուժածների թիվը հասել է 82-ի: Նրանցից 15-ը հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվել է պայթյունի հետևանքով 27 տուժածների մասին: Տուժածներից 14-ի վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: Տուժածների թվում երեխաներ չկան: Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Դերժինսկի «Կրիստալ» գործարանում: Այն զբաղվում է պայթուցիկների արտադրությամբ:

̰
Կիևի մարզում կրակել են 5-ամյա երեխայի գլխին

22:38 01.06.2019

Կիևի մարզում կրակոցի հետևանքով 5-ամյա երեխան գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, փոխանցում է «112 Украина»-ն։ Երեխան վերակենդանացման բաժանմունքում է։ Բժիշկների տվյալներով՝ տղայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա միացված է արհեստական շնչառության սարքին։ Հրաձգությունը եղել է Պերեյասլավ-Խմելնիցկի քաղաքում։ Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։

̰
«Սա դեռ սկիզբն է»․ Ստամբուլում հայաստանցի կնոջ են դանակահարել

21:08 01.06.2019

Ստամբուլի Սամաթիա շրջանում կրկին միջադեպ է եղել: Անծանոթ տղամարդիկ հարձակվել են ՀՀ քաղաքացի մի կնոջ վրա և դանակի հարվածներ հասցրել նրան: Այդ մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Ստամբուլի իր աղբյուրից: Դիմակավորված անձինք դանակով հարվածներ հասցնելուց հետո ասել են՝ «Սա դեռ սկիզբն է, ավելիին սպասեք» և հեռացել: Մեր աղբյուրը նշում է, որ կինը բնակվում էր ամուսնու՝ Սարգսի հետ, […]

̰
Փրկարարները գտել են Արփա գետն ընկած երեխայի դին

19:59 01.06.2019

Հունիսի 1-ին, ժամը 15:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 18:15-ի դրությամբ «Հարունի» կամրջից 1 կմ հեռավորության վրա քաղաքացիները նկատել […]

̰
Խոշոր վթար Իսակովի պողոտայում

18:21 01.06.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում, հայտնում է SHATNEWS-ի թղթակիցը: Միմյանց են բախվել երկու ավտոմեքենաներ (BMW և Opel): ՃՏՊ-ն տեղի է ունեցել ժամը 15։30-ի սահմանում: Կա 2 վիրավոր:

̰
Շղթայական ավտովթար Հաղթանակի կամրջին. կան տուժածներ

17:53 01.06.2019

Հունիսի 1-ին` ժամը 15:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վայքում երեխան ընկել է Արփա գետը

17:32 01.06.2019

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը հունիսի 1-ին, ժամը 15:46.14-ին  ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության […]

̰
Նոր մանրամասներ Դերժինսկից. տուժածների թիվը հասել է 27-ի

15:47 01.06.2019

Դերժինսկի «Կրիստալ» գործարանում պայթյուններից տուժած 27 անձի շտապբուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվել է պայթյունի հետևանքով 19 տուժածների մասին: «Առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյուններից հետո բուժօգնության համար դիմել է 27 անձ: Նրանցից 11-ը բուժզննությունից հետո տուն են գնացել»,- տեղեկացրել են նախարարությունից: Տուժածների մեծ մասն, ըստ նախարարության հաղորդած տվյալների, թեթև և միջին […]

̰
Պայթյուն Դերժինսկում. կա 19 վիրավոր

15:30 01.06.2019

Դերժինսկում գործարանի պայթյունի հետևանքով 19 մարդ է տուժել : Նրանցից մեկի վիճակը ծանր է: Երկու մարդ անհետ կորել են: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ի թվիթերյան էջը: Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Դերժինսկի «Կրիստալ» գործարանում: Այն զբաղվում է պայթուցիկների արտադրությամբ:

̰
BACK_TO_TOP