Հովունի գյուղի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհից 3 մարդ է տուժել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

Հովունի գյուղի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհից 3 մարդ է տուժել

15:47 02.05.2019

Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Հովունի գյուղում: Այրվել է մոտ 1400 քառակուսի մետր մակերեսով անասնագոմ, որում 150 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուն է եղել, ինչպես նաև պահեստավորված անասնակեր, որն ամբողջությամբ այրվել  է: Հրդեհի հետևանքով 4 կով ու հորթ ծխահարվել ու սատկել են: Մնացած գլխաքանակը գյուղացիների ուժերով ամբողջ գիշեր դուրս է բերել: Այդ ժամանակ էլ ֆերմայի 3 աշխատող է տուժել: Երկու կթվորուհիներն ու տնտեսության հովիվը՝ Մամիկոն Մադոյանը, ծխահարվել են ու գիշերով տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայրում 5 մարտական հաշվարկ է աշխատել, բայց հրդեհը հանգցնել չի հաջողվել: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են նաև այսօր:

 

100-ից ավելի անասնագլխաքանակը պահելու տեղ հիմա չունեն, ստիպված գիշերվանից թողել են դաշտերում: Վնասի չափերը դեռ չեն հաշվարկել: Սպասում են, որ կրակը հանգցնելուց հետո գնահատեն, թե անասնագոմն ինչ վնասներ է կրել: Բայց արդեն պարզ էր, որ անասնակերն ամբողջությամբ է այրվել, ծխացող հակերում կրակն անընդհատ բորբոքվում էր: Էլի գյուղացիներն էին այրված խոտն իրենց ուժերով տեղափոխում գոմից: Սա այս տարվա համար անցած տարվանից պահեստավորածն էր:

«Անասնագոմը բաղկացած է 2 հատվածից: Մեկում անասուններն են պահվել, մյուս մասում պահեստավորված է եղել անասնակերը։ Հրդեհը բռնկվել է այն հատվածից, որտեղ անասնակերն էր պահեստավորված: Նախնական վարկած չեմ կարող նշել, թե ինչից է առաջացել կրակը: Համապատասխան ծառայությունը կպարզի: Միայն հստակ է, որ անասնագոմում վառարան չի եղել, և այն հատվածում, որտեղից կրակ է բռնկվել, չեն եղել նաև հոսանքի հաղորդալարեր: Այս տնտեսությունը 30 տարվա աշխատանքի արդյունք է և 1 օրվա ընթացքում քայքայվում է: Խնդրում եմ կառավարությանը, որ աջակցեն, օգնեն` տնտեսությունը վերականգնվի»,- Shantnews-ին ասել է Հովունի գյուղի վարչական ղեկավար Լևիկ Խաչատրյանը:

Անասնապահական տնտեսությունը Հովունիի բնակիչ Վարդանյան եղբայրներին է պատկանում: Ֆերմերային տնտեսության վերականգնումը, ըստ գյուղի վարչական ղեկավարի, միայն մասնավորի շահերից չէ, որ բխում է: Հովունիում մի քանի ընտանիքի համար այստեղ աշխատատեղեր են ստեղծվել: Ամբողջ գյուղին օգնել են գոմաղբով՝ որպես պարարտանյութ ու վառելիք: Մարմաշենի համայնքապետարանն ավագանու նիստում քննարկելու է տնտեսությանն աջակցություն հատկացնելու հարցը:

  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP