11:12 19.03.2019
Այսօր՝ մարտի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Մասիս Բարսեղյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կողմնային շրջանի ծակած-կտրած պրոֆոլ արյունահոսող վերք» ախտորոշմամբ, և […]
08:46 19.03.2019
Մարտի 18-ին` ժամը 21:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 170 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել են «Volvo» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Ա. Գ.) դիմային հատվածը և […]
00:49 19.03.2019
Մարտի 18-ին՝ ժամը 21:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 170 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել են «Volvo» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Ա. Գ.) դիմային հատվածը և […]
22:50 18.03.2019
Մարտի 18-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 75 VM 555 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ZC 903 համարանիշի, Toyota Camry մակնիշի 18 ԼA 888 համարանիշի և Mercedes մակնիշի 36 AN 528 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի քաղաքացիների […]
20:00 18.03.2019
Ֆրանսիայի քաղաքացի 34-ամյա Լորելին Գարսիա-Բերտոն բազմազբաղ անձնավորություն էր` զբաղվում էր ֆիլմարտադրությամբ, ղեկավարում էր կյանքի և նորաձևության մասին պատմող բլոգ, երազում էր կինոռեժիսոր դառնալ, նախկինում աշխատել է Discovery Channel-ում: Աղջկա անհետացման մասին, որն աշխատում էր որպես Golin ընկերության հասարակայնության հետ կապերի գծով օգնական, հաղորդել են նրա գործընկերները: Ֆրանսուհին մարտի 5-ին աշխատանքի չէր ներկայացել: Հաջորդ օրը Լորելիին […]
16:42 18.03.2019
Ստամբուլի քիմիական արտադրամասում պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Ժամանակ առ ժամանակ շարունակում են պայթյուններ լսվել: Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում: Արնավուտքոյ շրջանում (Ստամբուլի ասիական մաս) գտնվող քիմիական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները: Ներկայում դեպքի վայրում ծառայություն են իրականացնում 40 հրշեջ […]
14:13 18.03.2019
Մարտի 16-ին` ժամը 22.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան մայրուղու Նորավան թաղամասում վրաերթի է ենթարկել 49-ամյա Հովհաննես Սահինյանին, որը տեղում մահացել է, իսկ «Նիսան»-ի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է: Կատարվում է քննություն։
14:09 18.03.2019
Նորզելանդացի հրաձիգը հրաժարվել է փաստաբանից: Նոր Զելանդիայի երկու մզկիթներում ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող Բրենթոն Տարրանտը պատրաստվում է անձամբ պաշտպանել իր շահերը դատարանում: Փաստաբան Ռիչարդ Փիթերսը, որը ներկայացնում էր նրա շահերը դատավարության նախնական փուլում, ասել է, որ 28-ամյա երիտասարդը հրաժարվում է պաշտպանի ծառայություններից: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 5-ին: Հիշեցնենք, որ Քրայստչերչ քաղաքի երկու մզկիթներում ահաբեկչության […]
12:14 18.03.2019
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում վառելիքի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է քաղաքի հրշեջ ծառայության մամուլի կենտրոնը: Նշվում է, որ հրշեջները ստացել են գազի հոտի մասին հաղորդագրություն և դեպքի վայրում հայտնաբերել են, որ վառելիքով ցիստեռնից արտահոսք է տեղի ունենում: «Պայթյուն է տեղի ունեցել, այուհետև հրդեհ է սկսվել: 72 հրշեջ կատարել են հրդեհաշիջման […]
10:37 18.03.2019
Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են: Վթարի հետևանքով խցանում է առաջացել Գայի պողոտայում: Նոր Նորքի 4-րդ զանգվածից մինչև Մյասնիկյան պողոտա խցանում է, երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Խցանված է նաև Մյասնիկյան պողոտայից […]
10:21 18.03.2019
Մարտի 17-ի ուշ երեկոյան Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում` «Գուդվիլ» հիպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել: Այրվել է, հավանաբար, տեխնիկայի պահեստը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ Դեպքի վայրում մոբիլիզացվել է արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի 23 մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն՝ կրակն ավելի քան 1800 քառակուսի մետր տարածք է ընդգրկել: […]
00:00 18.03.2019
Նաչալովայի բժիշկը՝ Վալերի Շուրովը, երգչուհու մահը որակել է որպես ճակատագրական պատահականություն։ Նրա խոսքերով՝ դժբախտ պատահարի խթան է հանդիսացել երգչուհու ոտքի վերքը։ «Ոտքի վերքից ինֆեկցիա է անցել, ինչի հետևանքով փտախտ է առաջացել։ Մինչև վերջին օրը մենք չէինք մտածում, որ ամեն ինչ այսպես կավարտվի»,- «Комсомольская правда»-ի հետ զրույցում ասել է բժիշկը։ Շուրովը Նաչալովային սկսել է բուժել շուրջ […]
23:34 17.03.2019
Ethiopian Airlines-ի ինքնաթիռի բորտային ինքնագրիչից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ինդոնեզիայի և Եթովպիայի ավիավթարներն «ակնհայտ նման են»։ Այդ մասին հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիտ Մոգեսը, հայտնում է Associated Press-ը։ ««Սև արկղերը» լավ վիճակում են եղել, ինչը թույլ է տվել մեզ ստանալ դրանում առկա գրեթե ողջ տեղեկատվությունը»,- հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարարը։ Մոգեսը հայտնել է նաև, […]
22:59 17.03.2019
Մոսկվայի օդանավակայանից ուղևորվող Boeing-738 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ–ն։ Աղբյուրի տվյալներով՝ արտակարգ վայրէջքի պատճառն ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է։ Ինչպես նշվում է, ինքնաթիռում 106 մարդ է եղել՝ ներառյալ անձնակազմի անդամները։ Տուժածներ չկան։
12:34 17.03.2019
Մարտի 16-ին՝ ժամը 20:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում՝ մաքսատան մոտ, բեռնատար է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Տ.) և բեռը (14.5 տ զուգագուլպա և 300 մ հաղորդալար):
12:30 17.03.2019
Մարտի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի սկզբնամասում այրվել է մոտ 2000 քմ բուսածածկույթ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Գլենդել Հիլզ» թաղամասում՝ Օֆմա անասնապահական ֆերմայի մոտակայքում՝ մոտ 1 հա, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիճյան փողոցի թիվ 1/6 հասցեի մոտակայքում՝ […]
11:47 17.03.2019
Մարտի 16-ին՝ ժամը 23:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ա. Հ., […]
11:05 17.03.2019
Մարտի 16-ին՝ ժամը 20:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Mercedes-Benz C 180» մակնիշի (վարորդ՝ Ռ. Գ., ծնված 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […]
10:55 17.03.2019
Մարտի 16-ին` ժամը 21:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, […]
23:44 16.03.2019
Վրաստանի Քութայիս քաղաքի երկաթուղային կայարանում մոռացել են փոխադրել սլաքները, որի հետևանքով այսօր՝ ժամը 17:50-ին, Բաթում ուղևորվող մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Պատահարը տեղի է ունեցել կայարանից 150 մ հեռավորության վրա։ Այն բանից հետո, երբ ռելսերից դուրս է եկել շարժակազմը, որում գտնվել է մեքենավարը, գնացքը կանգնել է, որի արդյունքում հաջողվել է […]
22:31 16.03.2019
Բագրատաշենի անցակետում բեռնատար մեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Telegram-ի Infocom ալիքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այրվող բեռնատարի տեսանյութը կարող եք դիտել ստորև։
22:18 16.03.2019
Երեկ՝ մարտի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ, 30-ամյա Արման Աքուլյանը և հայտնել, որ մարտի 14-ին՝ ժամը 18:40-ից մինչև մարտի 15-ի ժամը 08:55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 16/24 հասցեում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության […]
20:30 16.03.2019
Քիչ առաջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում։ Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի կամրջի վրա, բախվել են բեռնատար և թիվ 42 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը: Բժշկական կենտրոններ է տեղափոխվել երթուղային միկրոավտոբուսի երեք ուղևոր: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տուժածների թվում երեխաներ չկան։ «ԳԱԶել»-ի վարորդը սթափ է եղել: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի […]
20:17 16.03.2019
Մարտի 16-ին` ժամը 13:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ: Վերադարձի ճանապարհին Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին փրկարարները նկատել են հրդեհի նոր օջախ: Հրդեհը […]
19:30 16.03.2019
Զիմբաբվեում 24 մարդ դարձել է արևադարձային «Իդայ» ցիկլոնի զոհը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի Տեղեկատվության նախարարությանը: Եղանակային անոմալ դրսևորումներից բազմաթիվ տներ, կամուրջներ, հոսանքալարեր են վնասվել: Փողոցներն ամբողջությամբ հեղեղված են: Մոտ 100 մարդ անհետ կորած է համարվում:
19:00 16.03.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ անցած տարվա սեպտեմբերի 25-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ըստ տուժողի՝ ժամը 19։30-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել էին Փափազյան 25 շենքի իր բնակարանի դուռը, մտել ու հյուրասենյակի պահարանից հափշտակել 2 ոսկե մատանի։ Քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ձեռնարկեցին հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, բայց գողությունը […]
17:27 16.03.2019
Մարտի 16-ին` ժամը 13:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բակում գտնվող ավտոտնակում սնդիկ է հայտնաբերվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոտնակում 9 քմ տարածքով թափված է եղել սնդիկ (մոտ […]
15:34 16.03.2019
Այսօր կեսօրին Շիրակի մարզի փրկարարական ծառայություն Ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի վերջնամասում գտնվող հանգստյան գոտիներից մեկի արհեստական լճակում կնոջ դի է հայտաբերվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գյումրիի ՀՓՋ 1 մարտական հաշվարկ: Փրկարարները արհեստական լճակից դուրս են բերել 1947 թվականին ծնված Մանուշակ Թաթոյանի դին: Նա Գյումրիի բնակիչ է: Այս […]