14:16 16.03.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մանկապարտեզի երեքամյա սանի մահվան պատճառները պարզելու համար։ Ստացվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) լաբորատոր փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեխայի մահվան վերաբերյալ ահազանգն […]
13:52 16.03.2019
Մարտի 15-ին` ժամը 23.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում Լուսառատ գյուղի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ երկու հոգի, գողության նպատակով, մտել են իրենց տուն, դանակահարել եղբորն ու մեքենայով փախել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում անհայտ անձինք ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են Լուսառատ գյուղի Մաշտոցի փողոցի առանձնատներից մեկի ավտոտնակը։ […]
13:19 16.03.2019
Այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղով անցնող ջրանցքում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Փրկարարները նշված ջրանցքից դուրս են բերել 75-ամյա Միշկո Այվազյանի դին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դատաբժշկի նախնական եզրակացության […]
09:44 16.03.2019
Մարտի 16-ին` ժամը 04:28-ին, «911» ծառայության տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 01:55-ի սահմաններում Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս բերելու և ավտոքարշակին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
23:42 15.03.2019
Մարտի 15-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13 RUS համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման […]
20:10 15.03.2019
ԱՄՆ-ում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, թե ինչպես է ուժեղ քամին գետնից պոկում բեռնատարը: Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Ամարիլլո քաղաքում: Կատարվածը նկարահանել է ականատեսը: Կադրում լսվում է տղամարդու ձայնը, երբ նա անընդհատ կրկնում է «Աստվա´ծ իմ»: Հաղորդվում է, որ քաղաքում քամու արագությունը հասել է 120կմ/ժ-ի:
19:42 15.03.2019
Մարտի 15-ին՝ ժամը 15:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
19:28 15.03.2019
Մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում որդին կացնահարել է մորը։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ահազանգին արագ արձագանքած Իջևանի ոստիկանները տան պատշգամբում հայտնաբերել են 89-ամյա Օսան Սիմոնյանին՝ արնաշաղախ վիճակում։ Կինը դեռ ողջ էր, ուստի ոստիկանները, ժամանակ չկորցնելով, նրան տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։ […]
18:20 15.03.2019
Երեկ երեկոյան քարաթափում է տեղի ունեցել Գյումրիի վթարային շենքերից մեկում՝ Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բնակիչների ահազանգով տարածք եկած փրկարարները զգուշացրել են, որ շենքում բնակվելը խիստ վտանգավոր է: Անտառավան 26 շենքը Գյումրիի խիստ վթարային 88 շենքերի ցանկում է, որը թեև փաստաթղթերով տարիներ շարունակ գնահատվել է 3-րդ աստիճանի, բայց փաստացի 4-րդ աստիճանի […]
16:55 15.03.2019
Մարտի 14-ին` ժամը 11։40-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Ռուսթավելու և Հակոբյան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է, տեղեկացնում է ոստիկանության կայքէջը: Նշված վայր մեկնած ոստիկանները նկատել են, որ վիճաբանության ժամանակ 1968 թ. ծնված Հովհաննես Տ.-ն բռունցքով հարվածում է 1989 թ. ծնված Սերգեյ Մ.-ին: Հովհաննես Տ.-ին բերման են ենթարկել, իսկ Սերգեյ Մ.-ին հրավիրել […]
14:57 15.03.2019
Մարտի 15-ին՝ ժամը 09:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 165-րդ կմ-ին՝ Սարավան-«Զանգեր» հատվածում, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. […]
14:41 15.03.2019
Նոր Զելանդիայի երկու մզկիթներում տեղի ունեցած հարձակման մասնակիցներից մեկին՝ 30-ամյա մի տղամարդու սպանության մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Meduza-ն: Տղամարդը ձերբակալվել էր նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու աղոթատեղիներում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո: Տեղի ոստիկանության ղեկավար Մայք Բուշը հայտարարել է, որ տղամարդը մարտի 16-ին կկանգնի դատարանի առաջ: Ավելի վաղ երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը […]
13:45 15.03.2019
Այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժնի խումբը՝ […]
12:54 15.03.2019
Նոր Զելանդիայում առնվազն 49 մարդու կյանք խլած հրաձգության հեղինակը բռնվել է։ Երկու մզկիթում իրականացված հրաձգությունից հետո նա իր մեքենայով փորձել է հեռանալ, սակայն շուտով բռնվել է իրավապահների կողմից։ Ցանցում հայտնված կադրերից երևում է, որ ոստիկանները կալանել են նրան մեքենայով փախչելիս: Ոստիկանությունը հայտարարել է, որ մեղավորների որոնումն ավարտվել է։ https://twitter.com/ntvru/status/1106475774561976320
12:41 15.03.2019
Նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունների զոհերի թիվը հասել է 49-ի։ Այս մասին հայտարարել են քաղաքի իրավապահները։ Նրանցից 41 մարդ սպանվել է մզկիթներից մեկում, 7 մարդ՝ մյուսում, ևս 1 մարդ մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ժամանակ։ Հիշեցնենք, որ հրաձիգը տեսանկարահանող սարքով ուղիղ եթերում հեռարձակել է իր գործողությունները, թե ինչպես է մեքենայով գալիս մզկիթներից մեկը, վերցնում […]
12:17 15.03.2019
Ազգությամբ հայ գործարար Գևորգ Թումանյանը (ծնվ․ 1984 թվականին), որ երեկ սպանվել է Ռուսաստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Այս մասին հայտնի է դարձել Rusarminfo-ին։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանում Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը մշտական կապի մեջ է Ռուսաստանի իրավապահների հետ, և դեսպանությունը հետևում է գործի ընթացքին։ Հիշեցնենք, որ գործարարի սպանությունը […]
10:54 15.03.2019
Նոր Զելանդիայի Կրայթչերչ քաղաքի երկու մզկիթներում արձակված կրակոցների զոհերի թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է Agence France Presse-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։ Նոր Զելանդիայի ոստիկանությունը հորդորել է ժամանակավորապես փակել բոլոր մզկիթները։ Ոստիկանությունը նաև հորդորել է քաղաքացիներին ժամանակավորապես հրաժարվել մզկիթներ այցելելուց: «Այս պահին մենք չենք քննարկի հարձակվողի նպատակները կամ դեպքի պատճառները: Մենք խնդրել ենք, […]
09:14 15.03.2019
Մարտի 15-ին՝ ժամը 00:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդ` Մ. Բ., ծնված 2001 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
00:55 15.03.2019
Մարտի 14-ին`ժամը 19:00-ի սահմաններում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra մակնիշի 35 AX 758 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 TV 543 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: […]
22:18 14.03.2019
Մարտի 14-ին՝ ժամը 19:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտ գտնվող փոսի մեջ դի է հայտնաբերվել. դին անանցանելի վայրից դուրս բերելու և շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել Բ. Մ.-ին (ծնված […]
22:05 14.03.2019
Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում հայ գործարար է սպանվել: «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ՝ երբ գործարարը մոտեցել է շքամուտքին, երկու հոգի կրակել է նրա վրա: «Վարձու մարդասպաններն իրենց զոհին սպասել են շքամուտքի մոտ և երբ տեսել են, կրակել են նրա ուղղությամբ։ Ռոբերտ Թումանյանի (այլ տվյալներով՝ Գևորգ Թումանյանը) վնասվածքները մահացու են եղել»,- հայտնում է Telegram-ի Mash ալիքը։ Նշվում է նաև, որ […]
09:50 14.03.2019
Մարտի 14-ին՝ ժամը 04:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում՝ «Golden Second» հյուրանոցի մոտակայքում գտնվող ավտոտնակում, այրվում են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նազարբեկյան թաղամասի թիվ 18/3 հասցեում գտնվող «Վլադիմիր Բազայան» ԱՁ-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում (մոտ 70 քմ […]
18:10 13.03.2019
Այսօր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում 12-ամյա տղա է մահացել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանը. «Տեղեկատվությունը հաստատում եմ, այս պահին իրավապահ մարմինները զբաղվում են դեպքի քննությամբ»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք երեխան ունեցել է առողջական խնդիրներ և որևէ տեղ հաշվառված է եղել, նա պատասխանեց. «Իմ իմանալով` որևէ տեղ հաշվառված չի […]
17:20 13.03.2019
Այսօր առավոտյան փլուզվել է թուրքական Իզմիր քաղաքի՝ մետրոպոլիտենի դեպոներից մեկը, որի շինարարությունը դեռ ընթացքի մեջ է։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ փլատակներում է մնացել դեպոյի երկու աշխատակից՝ պահակ։ Նրանց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, նրանց հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվել։
17:08 13.03.2019
Նիգերիայի Լագոս կղզում դպրոցի եռահարկ շենք է փլուզվել․ փլատակների տակ գտնվում է ավելի քան 100 մարդ, հաղորդում է Guardian-ը: Պարբերականի տվյալներով՝ մի քանի աշակերտներ հոսպիտալացվել են, հնարավոր են զոհեր: Նշվում է, որ դեպքի վայրում են հավաքվել խուճապահար ծնողները, ովքեր փորձում են գտնել իրենց երեխաներին: Փլուզման պատճառները հայտնի չեն: https://www.instagram.com/p/Bu8m-EHnPrp/?utm_source=ig_web_copy_link https://twitter.com/GianZelaya/status/1105796051540291585
15:25 13.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 33-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ: 2019 թվականի մարտի 13-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքերով», ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1985 թվականին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական […]
10:15 13.03.2019
Մարտի 13-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վիլնյուսի փողոցի թիվ 107 շենքի հետնամասում NISSAN NOTE մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված […]
09:44 13.03.2019
Մարտի 12-ին՝ ժամը 23։51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Երասխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 68-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E 240» (վարորդ՝ Ա. Դ., ծնված […]
09:29 13.03.2019
«Ցավոք, առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը՝ ծնված 2000թ.»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան […]