Արաբկիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքեր

19:00 16.03.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ անցած տարվա սեպտեմբերի 25-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ըստ տուժողի՝ ժամը 19։30-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել էին Փափազյան 25 շենքի իր բնակարանի դուռը, մտել ու հյուրասենյակի պահարանից հափշտակել 2 ոսկե մատանի։

Քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ձեռնարկեցին հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, բայց գողությունը կատարած անձի կամ անձանց հետքը գտնել այդպես էլ չհաջողվեց։

Մարտի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց բնակարանային գողության հերթական ահազանգը։ Քաղաքացին հայտնում էր, որ փետրվարի 20-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր մայրիկի՝ Ավետիսյան փողոցում գտնվող առանձնատան մուտքի դուռը, մտել ու գողություն են արել։ Ըստ տուժողի որդու՝ հափշտակել էին առանձնատան կահույքն ու կենցաղային տեխնիկա։

Արաբկիրի քրեական հետախույզները լծվեցին բնակարանային գողության բացահայտման գործին։ Իրականացվեցին Ոստիկանությանը լիազորված օպերատիվ գործունեության անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Շուտով ստացվեցին բացահայտման համար կարևորագույն տեղեկություններ, որ գողությունները կատարել է 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանը: Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբիրի բաժին:

Տաքսիլդարյանը բաժնում խոստովանական բացատրություն տվեց։
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների, Ավետիսյան փողոցի առանձնատան բակ էր անցել պարսպի վրայով։ Պատուհանից տուն էր մտել, գտել մուտքի դռան բանալիները։ Ապա նկարել էր կահույքը, կենցաղային տեխնիկան ու վաճառքի մասին հայտարարություն տեղադրել համացանցում։ Երբ գնորդը զանգել էր, պայմանավորվել էին հանդիպել առանձնատանը, բացել էր դռներն, ու սեփականատեր ձևանալով, իրացրել գողոնը։

Ոստիկաններին հաջողվեց հայտնաբերել առանձնատան կահույքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ` Փափազյան փողոցի բնակարանից գողացված ոսկեղենը հայտնաբերելու ուղղությամբ։
Մովսես Տաքսիլդարյանը ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

BACK_TO_TOP