23:35 12.03.2019
Մարտի 12-ին` ժամը 16:59-ին, «911» ծառայությունը հարղոդում է ստացել, որ Լոռու մարզի Նեղոց համայնքի մոտակայքում ճանապարհի շինարարական աշխատանքներ իրականացնող բուլդոզերը կողաշրջվել է և սահել ձորակը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորակից դուրս են բերել «Էն Շին» ՍՊԸ-ին պատկանող «Komatsu» մակնիշի բուլդոզերի վարորդին […]
17:14 12.03.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 10-ին՝ ժամը 23.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Մարտի 11-ին՝ ժամը 06.40-ի սահմաններում, վարորդը՝ 1990 թ. ծնված Տիգրան Օրդինյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
13:32 12.03.2019
Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում հեղեղների հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել: 5-ը ջրահեղձ են եղել հեղեղաջրերում, իսկ 6-ը մնացել են հեղեղներից առաջացած սողանքային զանգվածների տակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Քաղաքի փողոցների մեծ մասը բառացիորեն գետերի է վերածվել, որոնցում մեքենաները լողում են և հարվածում տներին ու ծառերին: Բեռնատար մեքենաների և Mercedes-Benz ավտոբուսների գործարանն ամբողջությամբ ջրածածկ […]
12:50 12.03.2019
Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ, մինչև կժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի […]
11:55 12.03.2019
Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցների փաստով։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը: Ըստ ստացված օպերատիվ տեղեկատվության՝ այս տարվա հունվարի 20-ին Սոլակ գյուղի ակումբներից մեկում խնջույքի ժամանակ ակումբի ներսում, ապա՝ դրսում ավտոմեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Սերյոժա Պողոսյանի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ […]
10:00 12.03.2019
Մարտի 11-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցում այրվել է 300 քմ խոտածածկույթ, Սարի Թաղի 26-րդ փողոցում՝ 3000 քմ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում` 800 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ասլանյան փողոցի մոտ՝ 800 քմ, Խաշթառակ համայնքի գերեզմանատան մոտ՝ […]
01:02 12.03.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել է մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նա հիվանդանոց էր ընդունվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Ոստիկանությունը պարզել է, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը […]
00:52 12.03.2019
Իժևսկում 30-ամյա կինը պատշգամբի 14-րդ հարկից կախել է իր 6-ամյա երեխային, քանի որ վերջինս հրաժարվել է հավաքել խաղալիքները, հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ կինը կախել է երեխային գլխով դեպի ներքև։ Քանի որ վերջինս լաց է եղել, կնոջ ավագ երեխան խնդրել է մորը հետ բերել եղբորը: Քննիչները պատմել են, որ կինը նախկինում ևս նման մեթոդներով […]
00:39 12.03.2019
Հնգամյա «աղջիկ-մաուգլի»-ի մայրը պատմել է, թե ինչու է փոքրիկ դստերը թողել աղբով լցված տան մեջ, գրում է life.ru-ն: Կինը նշել է, որ միայնակ մայր է և աշխատանքի գնալիս ստիպված է եղել աղջկան մենակ թողնել: Նա նշել է, որ մտադիր է եղել վաճառել բնակարանը և մինչև նոր բնակարան ձեռք բերելը տեղափոխվել իր ծանոթի տուն: Մայրը նաև […]
00:18 12.03.2019
Լոնդոնի փողոցային տեսախցիկներն արձանագրել են այն պահը, թե ինչպես է մի մարդ անցել շինություններից մեկի կողքով, իսկ վայրկյաններ անց նույն տեղում փլուզում է գրանցվել: Հրապարակված հոդվածում նշվում է, որ Անգլիայում վերջին շրջանում կառույցների փլուզումներ հաճախ են գրանցվում: Այս դեպքում փլուզվել է շինության տանիքի մի հատվածը: Դժվար է ասել, թե ինչ ճակատագրի կարժանանար հաջողակ անցորդը, եթե […]
23:52 11.03.2019
Մարտի 11-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած (անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ Գ. […]
23:32 11.03.2019
Կործանված եթովպական ինքնաթիռում եղել են ՌԴ երեք քաղաքացիներ` պրոֆեսիոնալ պարաշյուտիստ Սերգեյ Վյալիկովը և մի երիտասարդ զույգ Տագանրոգից: Ալեքսդանդր Պոլյակովն ու Եկատերինա Պոլյակովան թռիչքից առաջ փոքրիկ տեսանյութ են նկարահանել և հասցրել են տեղադրել համացանցում: «1.5 ժամ կսպասենք առաջին թռիչքից հետո, այնուհետ թռչում ենя Քենիա»,- գրել է Կատյան: Կադրում տեսանելի է նաև Ethiopian գրությամբ ինքնաթիռը, որը րապեներ […]
23:25 11.03.2019
Էկվադորում՝ Մանաբի նահանգում, վթարվել է փոքր ինքնաթիռ, որը կոկաին էր տեղափխում, հաղորդում է Comercio-ն: Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ ինքնաթիռը արտասահմանյան գրանցում է ունեցել, դրանում եղել է 2 մարդ: Նշվում է, որ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց. այս պահին նրանք հրաժարվում են ցուցմունք տալ, իսկ երկրի իշխանությունները դժվարանում են պարզել տուժածների քաղաքացիությունը: Ինքնաթիռի վթարից հետո հրդեհ է […]
22:39 11.03.2019
Եթովպիայում վթարված ինքնաթիռում գտնվել է ՄԱԿ-ի 21 աշխատակից ոչ թե 22, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է РИА Новости-ն: «Մենք ունեինք տարբեր տեսակի տեղեկատվություն, բայց մեզ հայտարարեցին, որ ինքնաթիռի կործանման հետևանքով տարբեր գերատեսչություններից ՄԱԿ-ի 21 անդամ է զոհվել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Եթովպիայի իշխանությունները, […]
22:28 11.03.2019
Մարտի 11-ին` ժամը 17:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ «Չռչռ» կոչվող տարածքի մոտակայքում, այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Խոլարքեր» կոչվող հանդամասում այրվում է անասնագոմը (մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:22-ին: Ամբողջությամբ այրվել […]
19:12 11.03.2019
Իսկ կործանված ինքնաթիռի տոմս ունեցող, ազգությամբ հույն Անտոնիս Մավրոպուլոսը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր տոմսը:
18:40 11.03.2019
Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից: Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան Վոլգոգրադի շրջանի Ֆրոլովո քաղաքում ծեծկռտուք է տեղի […]
17:30 11.03.2019
Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Անտոն Գրնկայի կինն ու որդին զոհվել են Ethiopian Airlines-ի Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող ինքնաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է բրատիսլավական Pravda թերթը: Ավիաաղետի հետևանքով զոհվել է Սլովակիայի 4 քաղաքացի: Զոհերի թվում եղել են նաև Քենիայում մարդասիրական առաքելություն իրականացնող ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Սլովակիայի արտգործնախարարը հաստատել է 4 քաղաքացիների մահվան լուրը` այդ մասին հայտնելով […]
12:04 11.03.2019
Երեկ երեկոյան Վոլգոգրադի շրջանի Ֆրոլովո քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ-ադրբեջանական ընտանիքի և դաղստանցիների միջև: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով: Իրավապահները հայտնել են, որ կրակոցների հրահրողը եղել է ոմն դաղստանցի: Ծննդով Դաղստանից 6 անձ եկել են զրուցելու: Նրանք մուտք են գործել Ֆրոլովոյում գտնվող խանութ-գրասենյակ, որը պատկանում է հայ-ադրբեջանական ընտանիքին: Կոնֆլիկտը նախապես կրել […]
09:17 11.03.2019
Մարտի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվել է մոտ 4000 քմ բուսածածկույթ, «Ֆլորենս» ռեստորանից դեպի Դավթաշենի կամուրջ տանող ավտոճանապարհին՝ Հրազդանի կիրճում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասի Դեսինի փողոցի […]
08:48 11.03.2019
Մարտի 11-ին` ժամը 03:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի […]
23:55 10.03.2019
Մոսկովյան բնակարաններից մեկում «աղջիկ-մաուգլի» են գտել։ Life.ru-ի փոխանցմամբ՝ երեխան բնակվում էր Լենինգրադյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում։ Հարևանները նկատել են, որ 8-րդ հարկի բնակարանից հաճախ երեխայի լացի ձայն է լսվում։ Բազմաթիվ անգամներ փորձել են պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն բնակարանի դուռը չեն բացել, այդ թվում՝ հարևանների խնդրանքով ժամանած տեղամասային ոստիկանի առջև։ Հարևանները, նկատելով, որ […]
19:27 10.03.2019
Մարտի 10-ին`ժամը 18:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ին «Opel […]
18:31 10.03.2019
Բրազիլական «Նասիոնալ դե Սան-Դոմինգուշ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների մարզման ժամանակ կայծակը հարվածել է մարզադաշտի խոտածածկույթին, ու քանի որ հողը թաց է եղել, հոսանքը փոխանցվել է դաշտով մեկ ու կայծակնահարել ֆուտբոլիստներին։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Կայծակի հարվածից խոտածածկույթի վրա գտնվողներն ուշաթափված ընկել են, ինչը սարսափեցրել է խաղադաշտից դուրս գտնվող նրանց ընկերներին։ Այս միջադեպից հետո 3 […]
17:40 10.03.2019
Հարավային Աֆրիկայի ափամերձ ջրերում լուսանկարիչները ֆիքսել են այն պահը, երբ կետը պատահաբար փորձել է կուլ տալ իրենց գործընկերոջը։ Լուսանկարիչ Ռայներ Շիմպֆը հազիվ է խուսափել կետի բաժին դառնալուց։ Բանն այն է, որ լուսանկարիչը ստորջրյա նկարահանումներ է արել, երբ հանկարծակի այնտեղ հայտնված կետն իր որսի հետ բերանն է առել նաև Շիմպֆին։ Լուսանկարիչը պատմում է, որ միանգամից չի […]
15:47 10.03.2019
Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան […]
23:40 09.03.2019
Պրահայում բժշկական կենտրոնի այցելուներից մեկը կրակ է բացել բուժհաստատության ներսում: Միջադեպի հետևանքով երկու հոգի վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Պրահայի հիվանդանոցի հեմատոլոգիայի բաժանմունքում շաբաթ օրը կրակահերթ է գրանցվել: Հոսպիտալացված անձանցից մեկը, դեռևս անհայտ պատճառներով, հրազենից կրակ է բացել իր հետ միևնույն հիվանդասենյակում գտնվող […]
23:30 09.03.2019
Մարտի 9-ին՝ ժամը 18:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի «Ջաղաց» ռեստորանի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Mercedes E 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1994 թ.) դուրս […]