15:47 10.03.2019
Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան […]
23:40 09.03.2019
Պրահայում բժշկական կենտրոնի այցելուներից մեկը կրակ է բացել բուժհաստատության ներսում: Միջադեպի հետևանքով երկու հոգի վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Պրահայի հիվանդանոցի հեմատոլոգիայի բաժանմունքում շաբաթ օրը կրակահերթ է գրանցվել: Հոսպիտալացված անձանցից մեկը, դեռևս անհայտ պատճառներով, հրազենից կրակ է բացել իր հետ միևնույն հիվանդասենյակում գտնվող […]
23:30 09.03.2019
Մարտի 9-ին՝ ժամը 18:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի «Ջաղաց» ռեստորանի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Mercedes E 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1994 թ.) դուրս […]
23:14 09.03.2019
Այսօր՝ մարտի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ բժիշկները վիրավորի առողջական խնդիրներով էին զբաղված, Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Չարենցավան […]
21:25 09.03.2019
Ճապոնիայում նավը բախվել է կետին, և ավելի քան 99 մարդ տուժել է, հաղորդում է Kiodo գործակալությունը: ««Գինգա» նավը դուրս է եկել Նիիգատայի նավատորմից և ուղևորվել դեպի Սադո կղզի: Նավի վրա գտնվել է 121 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:15-ին: Նավի պոչային հատվածում 15 սմ-անոց ճաքեր են հայտնաբերվել, վնասվել են […]
20:56 09.03.2019
Մարտի 9-ին՝ ժամը 16:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի մոտ 105-րդ կմ-ին «Kia Օptima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
14:40 09.03.2019
Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող Մոսուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 10 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկներով լի մեքենան: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
14:24 09.03.2019
Երեկ` մարտի 8-ի ուշ երեկոյան, վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրիի «Կարոնա» սուպերմարկետների ցանցի խանութներից մեկում, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ տուժած: Սուպերմարկետի աշխատանքային օրվա ավարտին` կեսգիշերի սահմաններում, 2 անձինք ալկոհոլի ազդեցության տակ խանութ են մտել, ինչ-որ հարցի շուրջ վեճ են սկսել, որն էլ ավարտվել է դանակահարությամբ: Կտրած-ծակած վերքերով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել […]
13:56 09.03.2019
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 08:50-ի սահմաններում՝ Քասախ գյուղի մոտակայքում: Mersedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ 48-ամյա Անուշ Եդիգարյանն իր մեքենայով բախվել է 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է: Դեպքի վայր են մեկնել նաև ոստիկանության […]
13:27 09.03.2019
Մարտի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը ։ Ժամը 13։30-ի սահմաններում դիմակավորված անձը, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկը և դանակի սպառնալիքի տակ տանտիրուհուց՝ 61-ամյա Հասմիկ Դ.-ից պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար։ Դիմակավորված անձն անօգնական կնոջը տարել է ննջասենյակ, […]
12:10 09.03.2019
Երեկ` մարտի 8-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած արտառոց դեպքի առիթով ոստիկանությունում հետաքննություն է ընթանում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ հետաքննության արդյունքների մասին շուտով մանրամասն տեղեկատվություն կհաղորդվի: «Խուլիգանության փաստով հետաքննություն է կատարվում դեպքի առնչությամբ, որի ընթացքում կպարզվի` ինչ պատճառներով է կատարել արարքը: […]
10:44 09.03.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող Nissan մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի […]
10:03 09.03.2019
Ամերիկացի դպրոցականը մահացել է իր հասակակցի հետ վիճաբանության հետևանքով ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է KPRC 2 Houston հեռուսատաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Երկու դպրոցական վիճել են «Բրաունի» տորթի պատճառով, որի հետևանքով 14-ամյա դեռահասը աչքի շրջանում վնասվածք է ստացել։ Հարձակվողը փախուստի է դիմել։ «Ցավոք, 14-ամյա դպրոցականը, […]
00:14 09.03.2019
Մարտի 8-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների 4-րդ նրբանցքում փլուզվել է տներից մեկի այգու հենապատը, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է տան այգու հենապատը (15x2x0.4 մ), մոտ 10 խմ հողի զանգված սահել […]
23:01 08.03.2019
Թբիլիսիի Գլդանի թաղամասում գտնվող «Սաքարթվելոս» բանկի մասնաճյուղի վրա զինված հարձակում է իրականացվել: Ականատեսների տեղեկություններով՝ բանկի շենք է ներխուժել 3 մարդ: Նրանց խոսքերով՝ շուրջ մեկ րոպե փոխհրաձգություն է տեղի ունեցել ներխուժած անձանց և անվտանգության աշխատակիցների միջև: Ականատեսները վկայել են, որ ավազակախումբը նահանջելիս պատանդ է վերցրել բանկի աշխատակցուհիներից մեկին: «Ռուսթավի» 2 ՀԸ-ի հաղորդմամբ՝ պատանդին անվնաս բաց են […]
21:29 08.03.2019
Մարտի 8-ին` ժամը 14:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Համբարձումյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվել է РКГ-3ЕМ նռնակ, որը վնասազերծվել է ՀՀ ՊՆ ինժեներական ծառայության կողմից՝ պայթեցման միջոցով: Փրկարարաները […]
15:25 08.03.2019
Այսօր` գիշեր ժամը 01։20-ի սահմաններում, կրծքավանդակի կտրած-ծակած վերքով անգիտակից վիճակում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 22-ամյա Ռաջան Կաժիմիրովը: Տուժածը ստացել է աջ թոքի հյուսվածքի վնասվածք, ինչի հետևանքով ունեցել է արյունահոսություն և շնչառության հետ կապված խնդիրներ։ Նրան անհապաղ վիրահատել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այսօր առավոտյան արդեն վերականգնվել է զինծառայողի գիտակցությունը: Հայտնի է […]
13:06 08.03.2019
ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում թեթև շարժիչանի ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, հաղորդում է KVRR-ն: Նշվում է՝ վիրավորներին դեպքի վայրից տեղափոխել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել «Ուինդմեր» օդանավակայանի հարևանությամբ: Ներկա պահին ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է անցկացնում:
12:36 08.03.2019
Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններոմ Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակով անցնող առվակի մեջ, հայտնում է Shamsyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժշկական […]
10:37 08.03.2019
Մարտի 7-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Առաքել Այվազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել էին, որ Առաքել Այվազյանի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև համագյուղացի, 30-ամյա Կարինե Հ.-ն: Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 22:00-ի սահմաններում […]
13:41 07.03.2019
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել: Կից գրված է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերն այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի մեքենան. «Այս վիդեոն այն մասին է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն էս դեպքի […]
11:07 07.03.2019
Մարտի 7-ին` ժամը 01:00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին, որը տեղում մահացել է: Մարտի 7-ին` ժամը 04:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 64-ամյա քաղաքացի և հայտնել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իր վարած «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գագիկ Մաթևոսյանին, սակայն վախենալով, որ […]
23:21 06.03.2019
Մարտի 5-ի երեկոյան երիտասարդ տղամարդ Թբիլիսիի Գլդանի թաղամասի ոստիիկանական բաժանմունքում հարցաքննությունից հետո շենքից դուրս է եկել և հայտարարել, որ ոստիկանությունը ճնշում է գործադրում իր վրա: Հայտարարությունից հետո տղամարդը բենզին է լցրել վրան և ինքնահրկիզել իրեն «Ռուսթավի 2» ՀԸ-ի տեսախցիկների առջև: Միջադեպից անմիջապես հետո տուժած երիտասարդին հոսպիտալացրել են: Բժիշկների հայտարարությամբ՝ այժմ նրա վիճակը կայուն ծանր է […]
22:42 06.03.2019
Այսօր` ժամը 17:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանությունից Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին, Ջարդի ձոր կոչվող տարածքից ոչ հեռու`սելավատարի մեջ շրջված վիճակում ավտոմեքենա է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության աշխատակիցները ու պարզել, որ մեքենայում ոչ ոք չկա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենան դեպի Գյումրի է ուղևորվելիս եղել, […]
15:40 06.03.2019
Գիշերը Բաքվի Նարիմանովի շրջանի հանրակացարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով մահացել է երկու մարդ՝ 66 տարեկան կին ու 68 տարեկան տղամարդ։ Այդ մասին տեղեկությունները, ըստ ադրբեջանական մամուլի, հայտնել է երկրի ԱԻ նախարարությունը։ Հրդեհված շինությունում եղած բոլոր անձինք տարհանվել են, ամբողջությամբ այրվել է միայն մեկ բնակարան։ Ընդհանուր առմամբ բժշկական հաստատություններ է դիմել 22 մարդ, որոնցից 14-ը […]
13:45 06.03.2019
Մարտի 5-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 34-ամյա Արթուր Տերոյանը մահացել է: Կատարվում է քննություն։
09:51 06.03.2019
Մարտի 4-ին` ժամը 17:50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Կրուպսկայա փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Կրուպսկայա փողոցի 96 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 2001 թ. ծնված Ռ. […]
00:40 06.03.2019
Մոսկվայի Սոլնցևոյի շրջանում թափառական շների ոհմակը հարձակվել է մի տղամարդու վրա, որն առավոտյան զբոսանքի է դուրս բերել իր շանը: Տարածքի տեսախցիկները ֆիքսել են հարձակումը: Տեսանյութը հրապարակվել է համացանցում: Տղամարդը կարողացել է պաշտպանել իր չորքոտանի ընկերոջը և մնալ անվնաս:
00:25 06.03.2019
Մարտի 5-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:58 05.03.2019
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 15:20-ի սահմաններում Արաբկիր բշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Դավիթաշեն […]