TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է գնացքը հարվածում բեռնատարին

17:37 24.01.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է գնացքը հարվածում բեռնատարին: Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Սերգիև Պոսադ բնակավայրի մոտակայքում: Տեղի ունեցածը ֆիքսել է դեպքի վայրից ոչ հեռու գտնվող մարդատար մեքենայի տեսախցիկը:Հսկա բեռնատարը հայտնվել է գնացքի ռելսերի վրա և չի կարողացել դուրս գալ: Հեռվում կայանված մարդատարի ուղևորները ականատես են եղել այս ամենին: Տեսանյութում լսվում է, ինչպես […]

̰
Վորոնեժում վթարված ավտոբուսը եղել է Ադրբեջանից, SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել վարորդի ինքնությունը

16:10 24.01.2019

Հունվարի 24-ի լուսադեմին ՌԴ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը Ադրբեջանից է եղել: Այդ մասին SHANTNEWS.am-ի ռուսաստանյան թղթակից Վահե Ավանեսյանը ճշտել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, որտեղից հաղորդել են, որ ստացված պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում՝ երկու ավտոբուսներից որևէ մեկը հայկական պետհամարանիշ չունի, դրանցում ՀՀ քաղաքացիներ չեն եղել, իսկ վթարված միկրոավտոբուսը ունեցել է ադրբեջանական […]

̰
Վորոնեժում վթարի ենթարկված ավտոբուսը հայկական պետհամարանիշով չէ. ՀՀ դեսպանությունը հերքում է տարածված տեղեկությունը

14:08 24.01.2019

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որ ՌԴ Վորոնեժի մարզում լուսադեմին վթարի ենթարկված երկու ավտոբուսներից որևէ մեկը հայկական պետհամարանիշներով չէ, դրանցում ՀՀ քաղաքացիներ չեն եղել: «ՌԴ ԱԻՆ-ից դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, Վորոնեժի մարզում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի և «Setra» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ ՌԴ […]

̰
Վորոնեժում վթարի հետևանքով վիրավորված կնոջ վիճակը ծանր է

13:50 24.01.2019

ՌԴ Վորոնեժի մարզում հունվարի 24-ի լուսադեմին հայկական և ռուսական ավտոբուսների վթարի հետևանքով վիրավորված ուղևորի վիճակը ծանր է, սակայն կայուն: Այդ մասին SHANTNEWS.am-ին քիչ առաջ հայտնեցին Վորոնեժի մարզի Պավլովյան շրջանի հիվանդանոցից՝ հրաժարվելով հայտնել վիրավորի անունը: «Մենք անձնական տվյալներ չենք հայտնում, սակայն կարող ենք ասել, որ վիրավորի վիճակը ծանր կայուն է»,- նշեցին հիվանդանոցից: Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով […]

̰
Ինչպե՞ս են Վորոնեժում բախվել հայկական և ռուսական ավտոբուսները. լուսանկարներ

12:40 24.01.2019

ՌԴ Վորոնեժի մարզում իրար բախված հայկական և ռուսական ավտոբուսների ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնել են Վորոնեժի տեղական լրատվամիջոցները: Ըստ հաղորդագրության՝ հայկական համարանիշներով Mersedes մակնիշի միկրոավտոբուսը, որում եղել է 9 ուղևոր, դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և բախվել Pegarus մակնիշի ավտոբուսին, որում եղել է 25 ուղևոր և Մոսկվայից ուղևորվել է Էլիստա: Ռուսական […]

̰
Ինդոնեզիայում ջրհեղեղը 26 մարդու կյանք է խլել

12:38 24.01.2019

Առնվազն 26 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով, գրում է Detik-ը: Հաղորդվում է 24 անհետ կորածի մասին: Բնության տարերքի պատճառով ավելի քան 3900 մարդ լքել է իր բնակության վայրը: Հեղեղումներն առաջացել են հորդառատ անձրևներից: Նշվում է, որ տեղումների ինտենսիվությունն աստիճանաբար նվազում է:    

̰
Մանրամասներ Վորոնեժում վթարի ենթարկված հայկական համարանիշով միկրոավտոբուսի ուղևորների առողջական վիճակի մասին

12:22 24.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի Վորոնեժի մարզում այս գիշեր՝ Երևանի ժամանակով ժամը 05:45-ին միմյանց են բախվել երկու ավտոբուսներ՝ Pegasus մեծ ավտոբուսը և հայկական համարանիշով միկրոավտոբուսը: Ըստ ռուսական TASS գործակալության՝ ռուսական ավտոբուսի ուղևորների թվում տուժածներ չկան, մինչդեռ հայկական միկրոավտոբուսի վարորդը զոհվել է, վնասվածքներ են ստացել նաև 3 ուղևորներ: Նրանցից մեկին հոսպիտալացրել են, իսկ մյուսները հրաժարվել […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

23:25 23.01.2019

Հունվարի 23-ին` ժամը 19:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութերից մաքրման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Ս. […]

̰
Ավիավթարի միակ փրկվածին հասցրել են հիվանդանոց

21:35 23.01.2019

ՌԴ Մուրմանսկի շրջանի Օլենոգորսկի մարզում վթարի ենթարկված Ту-22М3 ռմբակոծիչի  անձնակազմի միակ փրկված անդամին հատուկ չվերթով ուղարկել են Մոսկվա՝  բուժման: Տուժածի առողջական վիճակը ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական հիվանդանոցի մասնագետների հսկողության տակ է  լինելու: Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի է ունեցել  հունվարի 22 ին՝  երեքշաբթի: Հաջող թռիչքից հետո ռմբակոծիչը պատրաստվել է Օլենոգորսկի օդանավալայանում վայրէջքի, բայց  հայտնվել է ձնահոսքի մեջ: […]

̰
Կնոջ սպանությունը մերձմոսկովյան Շչելկովոյում ֆիքսել են տարածքի տեսախցիկները

19:15 23.01.2019

Այսօր առավոտ մերձմոսկովյան Շչելկովոյի 46-ամյա բնակիչը բնակելի շենքերից մեկի ավտոկայանատեղիում սպանել է իր նախկին սիրուհուն: Տղամարդը սպասել է կնոջը, և երբ նա հայտնվել է, դանակով հարձակվել է կնոջ վրա: Տղամարդը կնոջը սկզբում վայր է գցել, ապա սկսել դանակահարել: Կինը փորձել է դիմադրել, սակայն անօգուտ: Տղամարդու հեռանալուց վայրկյաններ անց արնաքամ եղած կինը մահացել է: Հանցագործը ձերբակալված […]

̰
Տեսանյութ, թե ինչպես է Չինաստանում կատաղած ցուլը հարձակվում սրճարանի հաճախորդների վրա

18:50 23.01.2019

Չինաստանի շրջաններից մեկում կատաղած ցուլը հարձակվել է փոքրիկ սրճարանի վրա ու մի քանի վայրկյանում ջարդուփշուր արել սրճարանի գույքը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանուց առաջ սրճարան վազում մի կին, իսկ նրա հետևից՝ արդեն կատաղած ցուլը: Մի քանի իր այսուայնկողմ նետելուց հետո ցուլը վայր է գցում կնոջը, որին օգնության է հասնում աշխատակիցը: Ի վերջո, կենդանին հանգստանում […]

̰
Ինքնաձիգով սպանության փորձ Արարատի մարզում. տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

15:21 23.01.2019

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Սուրենավան գյուղի տարածքում հնչած կրակոցների հետքերով գնացել են գյուղի անասնագոմերից մեկի մոտ։ Հունվարի 22-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդել էին, որ անասնագոմի տարածքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորներ կան։ Արարատի ոստիկանները պարզել են, որ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը «Արարատ» բժշկական կենտրոն […]

̰
Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքներով զբաղվող խումբը ծովում բեկորներ է գտել

15:08 23.01.2019

Նորմանդական կղզիների ավիացիոն որոնողական ջոկատի սպա Ջոն Ֆիտցջերալդը, որը ղեկավարում է «Քարդիֆ Սիթի»-ի նորեկ Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքների օպերացիան, խոսել է տարվող աշխատանքների մասին: «Ինձ հայտնել են, որ ծովում հայտնաբերել են դեֆորմացված երկաթի կտորի մոտ լողացող անվտանգության բարձիկ, վառ նարնջագույն ինչ-որ առարկա, արկղ և մի շարք սպիտակ պարագաներ»,- Ֆիտցջերալդի խոսքերը մեջբերում է RMC-ն: […]

̰
Հայրի՛կ, ես սարսափելի վախենում եմ. արգենտինացի ֆուտբոլիստի վերջին գրառումը անհետացած ինքնաթիռից

13:42 23.01.2019

Հրապարակվել են անհետացած ինքնաթիռից արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի վերջին ձայնային հաղորդագրությունները:  Հիշեցնենք, որ Սալան գտնվում էր Նանտից Քարդիֆ թռչող օդանավում: «Ողջո՛ւյն, տղանե՛ր, ինչպե՞ս եք: Եղբա՛յրս, ես այլևս ուժ չունեմ: Բոլորովին վերջերս այդքան շատ գործ արեցի Նանտում, իսկ հիմա նստած եմ ինքնաթիռում, որը կարծես պատրաստ է արդեն վայր ընկնել»,- ասել է ֆուտբոլիստը թռիչքի ժամանակ: Ռուսական «Սովետսկի […]

̰
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի զոհերի թիվը հասել է 96-ի

12:14 23.01.2019

Մեքսիկայում գազատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 96-ի, հաղորդում է Universal -ը: Նախկինում հաղորդվում էր 93 զոհի մասին: Իշխանությունների տվյալներով՝ ևս 48 մարդ մնում է հիվանդանոցներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեքսիկայի Իդալգո նահանգում՝ խողովակաշարի բաց հատվածում խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր բռնկվել: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ փորձել էին […]

̰
Թբիլիսիում գազի արտահոսքից ևս 2 մարդ է մահացել

23:42 22.01.2019

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում բնական գազի արտահոսքից երկու տղամարդ է մահացել: Թաղամասի գազամատակարարման և անվտանգության ապահովման համար պատասխանատու ընկերությունը հայտարարել է, որ հերթական ստուգումը նշված հասցեում իրականացրել են դեկտեմբերի 27-ին: Խախտումներ չեն հայտնաբերվել, ոչ մի տաքացուցիչ չեն հայտնաբերել: Տեսուչները պնդել են, որ բնակիչները տուգանքներից խուսափելու համար պահում են գազի տաքացուցիչները, մասնավորապես՝ ինքնաշեն տաքացուցիչները՝ հակառակ դեպքում գազամատակարար […]

̰
Հնդկաստանում պարկի այցելուները նկարահանել են, թե ինչպես են առյուծները հոշոտում տղամարդուն

23:15 22.01.2019

Հնդկաստանի Փենջափ նահանգի վայրի բնության ազգային պարկերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Տղամարդը անցել է 7.5 մետրանոց մետաղական արգելապատնեշը ու մտել առյուծների տարածք: Գիշատիչներից մեկն անմիջապես նկատել է տղամարդուն ու հարձակվել է նրա վրա, բռնել է պարանոցից ու քարշ տվել տարածքի խորքը, որտեղ նրան են միացել մյուս առյուծները: Այս մասին հաղորդում է  Daily Star-ը: […]

̰
Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների ուղղությամբ․ կան վիրավորներ

19:51 22.01.2019

Հունվարի 22-ին՝ ժամը 16։35-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։ Շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների՝ հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենից կրակոցներ է […]

̰
Պակիստանում ավտոբուս է այրվել. կա 27 զոհ

17:08 22.01.2019

Պակիստանի հարավ-արևմուտքում ավտոբուսի և բենզատարի բախման հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հաղորդում է ТСН-ն: Բախման հետևանքով այրվել է 27 մարդ, ևս 4-ը լուրջ այրվածքներ է ստացել: Վիրավորներին տեղափոխել են Կարաչի քաղաքի հոսպիտալ: Նշվում է, որ դեպքի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել, իսկ ականատեսները պնդում են, որ բենզինը այրվել է ոչ միայն ցիստեռնում, այլև ավտոբուսում, որում […]

̰
ՌԴ-ում երգչուհին մահացել է հենց համերգի ժամանակ

16:23 22.01.2019

Թաթար երգչուհի Ֆանիա Խալիլուլովան մահացել է համերգի ժամանակ, հաղորդում է NTV-ն: Նշվում է, որ երգչուհին 53 տարեկան էր: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հյուրախաղերի էր մեկնել «Կարլիգաչ»  նվագախմբի հետ և գտնվում էր ՌԴ Ուլյանովի մարզի Դիմիտրովգրադում, որտեղ համերգի ժամանակ նրա սիրտը կանգ է առել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգչուհին երգելիս վայր ընկնում:

̰
Կերչի նեղուցում փրկարարական աշխատանքները դադարեցվել են. անհետ կորածներին ողջ գտնելու հույս այլևս չկա

16:12 22.01.2019

Կերչի նեղուցում փրկարարական աշխատանքները դադարեցվել են: Ներկայումս ընթանում են միայն որոնողական աշխատանքներ: Փրկարարների խոսքով՝ անհետ կորածներին ողջ գտնելու հույս այլևս չկա: Վերջին տվյալներով՝ զոհվել է 14 մարդ, հնարավոր է եղել փրկել 12-ին: Հիշեցնենք, որ հրդեհը Տանզանիայի դրոշի տակ նավարկող երկու նավերի վրա բռնկվել էր երեկ երեկոյան, այն ժամանակ, երբ մի նավից մյուսը վառելիքի տեղափոխում էր […]

̰
Մեքսիկայում պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 90-ը

14:38 22.01.2019

Մեքսիկայում վառելիքի խողովակի պայթյունի զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվն արդեն գերազանցել է 90-ը: Այս մասին տեղեկացրել է Իդալգո նահանգի վարչակազմը: Ավելի ուշ նահանգապետը հաղորդել է զոհերի հստակ թիվը՝ 91: Նահանգապետը նաև տեղեկացրել է, որ տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոցներում դեռ 52 մարդ կա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի զոհերի թիվը […]

̰
20-ամյա աղջիկը դանակահարել է իր հասակակից աղջկան՝ պատճառելով մարմնական ծանր վնասվածք

14:06 22.01.2019

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 4:55-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Մասիս […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում կրակողին և խուլիգանության ևս մեկ մասնակցի

11:17 22.01.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում խուլիգանության ժամանակ զենքից կրակոց արձակած անձը 1995 թ. ծնված Ռոբերտ Շանոյանն է, իսկ մյուս մասնակիցը՝ 1992 թ. ծնված Գարեգին Ստեփանյանը, ովքեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել […]

̰
Վթար Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին. կան զոհեր

08:54 22.01.2019

Հունվարի 22-ին՝ ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ., 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Կայք գյուղի բնակիչը տուժել է վառարանին միացված գազի բալոնների պայթյունից

00:14 22.01.2019

Հունվարի 21-ին՝ ժամը 15:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող գազի ինքնաշեն վառարանին միացված 60 և 80 կգ-անոց գազի բալոններից տեղի […]

̰
Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության գործով 5 մարդ է ձերբակալվել. Դատախազություն

23:57 21.01.2019

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հունվարի 17-ին Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն: Մի խումբ երիտասարդներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փայտյա և երկաթյա մահակներով հարվածներ էին հասցրել Դ.Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային և վնասել այն: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ […]

̰
Վնասել են Աժ պատգամավորի ավտոմեքենան

23:17 21.01.2019

Հունվարի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են Mini cooper մակնիշի 33 QP 313 համարանիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված […]

̰
Այսօր արդեն երկրորդ անգամ թալանել են Varks.am-ը. տարել են 600 հազար դրամ

22:43 21.01.2019

Հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար: Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Shamshyan.com-ի փոխանցմամբ ՝ հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-ից հափշտակել է մոտ […]

̰
Առևտրի կենտրոնի տեսախցիկները արձանագրել են՝ ինչպես է երիտասարդը փրկում 10 ամսական երեխայի կյանքը

22:26 21.01.2019

Չինաստանի առևտրի կենտրոններից մեկի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է մի երիտասարդ փրկում 10 ամսական երեխայի կյանքը: Փոքրիկը անիվներով շարժական սայլակով աննկատ հասնում է դեպի ներքև ընթացող շարժասանդուղքին, իսկ մի ակնթարթ անց սկսում է գլորվել: Մի քանի վայրկյան հետո երևում է, որ փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է: 22-ամյա Վան Հաոն, նկատելով փոքրիկին, անմիջապես օգնության […]

̰
BACK_TO_TOP