Ռուսաստանում կամրջի փլուզման հետևանքով միակ տուժածը հայ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Ռուսաստանում կամրջի փլուզման հետևանքով միակ տուժածը հայ է

15:09 09.10.2018

Ռուսաստանի Ամուրի շրջանում կամրջի փլուզման հետևանքով տուժել է մեկ անձը, որը ազգությամբ հայ է (ծնված՝ 1980թ․-ին), Հայաստանի քաղաքացի։ Այս մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Տուժածի անունը չի հրապարակվում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա վնասվածքները ծանր չեն։

Կամուրջի փլուզումը եղել է Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային շրջանում գտնվող Ամուրի մարզում։ Ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի պահին կամրջով բեռնատար էր անցնում, իսկ ներքևում՝ գնացքը: Կամրջի փլուզման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է երկաթգծի աշխատանքը:

Կամուրջը փլուզվել է Տրանսսիբիրյան երկաթգծի վրա, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացրել, որովհետև այդ երկաթգիծը Ռուսաստանի կենտրոնը միացնում է Հեռավոր Արևելքին, ու փլուզման պատճառով դադարեցվել է դրանով երթևեկությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

12:14 09.05.2025

Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: ...

Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ․ Ավինյան

12:05 09.05.2025

Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ․ Ավինյան

Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ․ այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ։ «Այսօր նշում ենք ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-րդ տարեդարձը՝ որպես համամարդկային արժեքների պաշտպանության խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը վճռական մասնակցություն է ունեցել այդ պայքարում. ավելի քան կես […] ...

SHANTNEWS

12:00 09.05.2025

SHANTNEWS

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում՝ դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ

11:55 09.05.2025

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում՝ դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների նոր հանդիպում՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այո, կլինի։ Դեռևս ամսաթվեր չկան, բայց կա փոխըմբռնում, որ շփումն անհրաժեշտ է։ Այս ուղղությունը հիմնականում գործում է, կա առաջընթաց, այն պետք է զարգացնել», – ասել է նա Մոսկվայում լրագրողներին։ ...

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

11:44 09.05.2025

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ […] ...

Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

11:30 09.05.2025

Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սերտորեն համագործակցել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։ «Նախագահ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Մերցը համաձայնել են սերտորեն համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Թրամփը նշել է, որ վճռականորեն կաջակցի Գերմանիայի ջանքերին հասնելու երկարատև խաղաղության։ Միևնույն ժամանակ, […] ...

BACK_TO_TOP