Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.99 oC

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:52 01.10.2018

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 4/3 շենքի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին՝ մոտ 3 հա, Շիրակի մարզի Շիրակի մարզի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում՝ 2 հա, Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 2 հա, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից դեպի Ծաղկեվանք տանող հատվածում՝ 1000 քմ, Արագածավան գյուղի մոտ՝ 30 հա, Կոտայքի մարզի Բարձրաշեն գյուղի մոտակա սարին՝ 180 հա, Հրազդան քաղաքի հեռուստաաշտարակին հարակից սարում՝ 2.5 հա, Դուրյան թաղամասում` Ռուսական դպրոցի մոտակայքում՝ մոտ 1 հա, «Ծովինար» ռեստորանի մոտակայքում՝ 1.5 հա, Աբովյան քաղաքի ջրմուղի մոտ՝ 1500 քմ, Ձորաղբյուրի ամառանոցներում՝ 2000 քմ, Բյուրեղավան քաղաքի ուսումնարանի հանրակացարանի հետնամասում՝ 2000 քմ, Նոր Գեղի գյուղի վերջնամասում՝ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Արին գյուղի «Սաման չխուր» կոչվող տարածքում՝ 15 հա, Հորս գյուղի «Խաչիկի պլանտաժ» կոչվող տարածքում՝ 1 հա, Տավուշի մարզի Տավուշ գյուղում գտնվող ջրամբարի մոտակայքում՝ 2000 քմ, Լոռու մարզի Կաթնաջուր և Գեղասար գյուղերի միջև ընկած սարալանջին՝ 18 հա, Արջուտ գյուղի աղբանոցի հարևանությամբ` 2000 քմ, Արարատի մարզի Ռանչպար գյուղի Նոր թաղամասի 6-րդ փողոցում՝ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում՝ 600 հակ անասնակեր, Նորատուս-Մարտունի ավտոճանապարհին՝ «Դրախտ» լողափի մոտակայքում՝ 8000 քմ խոտածածկույթ, Մարտունի քաղաքի Մաշտոցի փողոցում՝ մոտ 350 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

20:22 27.06.2025

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության […] ...

6 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ․ Մ15 ԵԱ

20:16 27.06.2025

6 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 6 ներկայացուցիչներ հաղթանակներ են տարել 1/4 եզրափակչում։ 1/2 եզրափակիչ են դուրս եկել Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (41 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (52 կգ), Պավել Նազարյանը (62 կգ) և 68 կգ․ քաշային Արամ Սարգսյանը։ ...

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

20:11 27.06.2025

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,-ասված է […] ...

SHANTNEWS

20:00 27.06.2025

SHANTNEWS

Կումանն ու Լապորտան հաշտվել են

19:54 27.06.2025

Կումանն ու Լապորտան հաշտվել են

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

19:46 27.06.2025

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […] ...

BACK_TO_TOP